Կիպրոսի հնագիտական թանգարան

Կիպրոսի հնագիտական թանգարան, (հուն․՝ Κυπριακό Μουσείο) ամենահին և ամենամեծ հնագիտական թանգարանը Կիպրոսի Հանրապետության տարածքում։ Այն ունի լայն հավաքածու, որը նվիրված է կղզու հնություններին[2]։ Թանգարանի հավաքածուն հայտնաբերվել է երկար տարիների արդյունքում՝ պեղումների հետևանքով։

Կիպրոսի հնագիտական թանգարան
հուն․՝ Κυπριακό Μουσείο
Տեսակհնաբանական թանգարան և ազգային թանգարան
Երկիր Կիպրոս[1]
ՏեղագրությունAyios Andreas?
ՎայրՆիկոսիա
Ղեկավարության նստավայրՆիկոսիա, Կիպրոս
Հիմնադրվել է1882
Կայքmcw.gov.cy/da
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը գտնվում է Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի կենտրոնական մասում։ Նրա անունով է կոչվել փողոցը, որում նա գտնվում է։ Կղզու հավաքածուները հիմնականում նվիրված են Նախապատմական Կիպրոսին, Հունական դիցաբանությանը և Կիպրոսի այլ ճարտարապետական և մշակութային նմուշներին։

Պատմություն Խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1882 թվականին Միացյալ Թագավորության կողմից կղզու օպուկացման շրջանում՝ բազմաթիվ տեղաբնիկների խնդրանքով։ Բրիտանական կառավարությունը տվել է համաձայնություն և հայտարարել պեղումներ կզու ողջ տարածքում։ Պեղումներին մասնակցում էին մուսուլմաններ և քրիստոնյաներ[3]։

Պեղումները կատարվում էր նաև որոշ չափ ապօրինի եղանակով։ Պեղումների արդյունքում հայտնաբերվեց և վերականգնվեց բազմաթիվ մշակութային արժեքներ։ Ամենաակտիվը պեղումների արդյունքում եղել է Կիպրոսում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լուիջի Պալմա դի Չեսնոլան։ Տարիների ընթացքում կղզու տարածքից գտնվում է մոտ 35,000 հնագիտական իրեր։

Դրանցից շատերը եղել են կոտրված կամ ծայրահեղ ծանր վիճակում։ Մեծ Բրիտանիայի թույլատրությամբ Կիպրոսը անցկացրել է ակցիա, որի մասնակիցները փրկում և վերականգնում էին հնագիտական իրերը։ Պեղումների արդյունքում հայտնաբերված որոշ իրեր տեղափոխվել են Նյու Յորքի հնագիտական թանգարան[4]։

Իր գոյության առաջին փուլում, թանգարանը չի ունեցել հստակ տարածք և թանգարանային նմուշները եղել են մշտական շարժման մեջ։ 1889 թվականին թանգարանը տեղափոխվեց մասնավոր տարածք Վիկտորիա փողոցում, որտեղ կան բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական նմուշներ։ 1908 թվականին սկսվել է շենքի շինարարությունը։ Այն նվիրված էր Անգլիայի թագուհի Վիկտորիային։

Թանգարանը նախագծվել է Աթենքի հնագիտական թանգարանի ճարտարապետ Գ. Բալանոսայի կողմից։ Թանգարանի դիզայնին վերաբերվող հարցերում օգնել են նաև Աթենքի թանգարանի արվեստագետ Ջորջ Ջեֆրի Էվերեթը[5]։ 1961 թվականից սկսված ստեղծվել են թանգարանին կից տարածքներ, որտեղ ներկայացվել են լրացուցիչ պատկերասրահներ։

Ցուցադրություն Խմբագրել

Անմիջապես բացումից հետո թանգարանը սկսեց ստանալ բազմաթիվ օբյեկտներ, որոնք հայտնաբերվել էին Կիպրոսում անցկացված պեղումների արդյունքում։ Արշավախմբերի ղեկավարները հիմնականում բրիտանացիներն են։ Առաջին ամբողջական կատալոգը թանգարանի հաստատվել է 1899 թվականին[6]։ Թանգարանային նմուշները հատկապես հարստացել են 1927 թվականին շվեդ գիտնականների պեղումներից հետո[7]։

Թանգարանը բաղկացած է 14 սենյակներից, որոնք կազմակերպվում են ժամանակագրական և թեմատիկ կարգով՝ սկսած Նախապատմական Կիպրոսից մինչև Կիպրոսի թագավորությունը Բյուզանդական կայսրության կազմում։ Թանգարանում կա նաև առանձին գրադարան, պահեստ և տարբեր լաբորատորիաներ։

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. Խրիստո Յեան (դեկտեմբերի 12, 2006)։ «Deputies question cash for hospital conversion»։ Կիպրոս Մալի։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2007-04-17 
  3. «Կիպրոսի հնագիտական թանգարանի պատմություն»։ DՀին դեպարտամենտ։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2007-04-17 
  4. Մարկիդես Կոնստանտին (օգոստոսի 13, 2006)։ «Taking stock of our stolen past»։ Archaeology News (անգլերեն)։ Վերցված է 2007-04-17 
  5. «Նիկոսիայի հնագիտական թանգարան»։ Cyprus Department of Antiquities (հունարեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2007-04-17 
  6. Միրես Ջոն; M.Ohnefalsch-Richter (1899)։ ։ Օքսֆորդ: Clarendon Press 
  7. Karageorghis, Vassos (1989)։ The Cyprus Museum։ C. Epiphaniou Publications։ ISBN 9963-576-06-0 

Արտաքին հղումներ Խմբագրել