«Կին» (նորվ.՝ Kvinnen), Էքսպրեսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից, նորվեգացի գրաֆիկական, թատերեկան նկարիչ, գեղանկարիչ և արվեստների տեսաբան Էդվարդ Մունկի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1895 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 164 × 250 սմ։

Կին
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1894
բարձրություն164 սանտիմետր
լայնություն250 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԲերգենի գեղարվեստի թանգարան
հավաքածուԲերգենի գեղարվեստի թանգարան և KODE Art museums and composer homes?
Ծանոթագրություններ

Այսօր «Կին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է KODE թանգարանում (Օսլո, Նորվեգիա)[1]։

Նկարագիր

խմբագրել

«Կին» ստեղծագործությունը չափերով շատ մեծ նկար է, որտեղ նկարված է կին՝ իր կյանքի տարբեր փուլերում․ պատանեկություն, հասունություն և ծերություն։ Նկարը հայնտնի է նաև «Սֆինքս» անվանումով[2]։ Նկարի կենտրոնական հատվածում հասուն կինն է, որը մերկ է պատկերված։ վերջինս շիկահեր է, կարմիր շուրթերով։ Ձեռքերը վեր է բարձրացրել, գլուխը «անամոթաբար» թեքել է։ Ձախ կողմում պատկերված է սպիտակազգեստ աղջիկ՝ ծածանվող մազերով։ Նա կանգնած է ավազե շերտին՝ ջրի և անտառի միջև և նայում է հեռու հորիզոնին։ Մեծահասակ կինը նկարված է աջ կողմում․ գունային առումով նա ցայտուն պատկերված չէ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Kvinnen [Olje på lerret]». digitaltmuseum.no (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.
  2. «The Three Stages of Woman (Sphinx) by Edvard Munch». www.thehistoryofart.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել