Կինկաժու
Կինկաժու[1], կամ պոտո[2] (լատին․՝ Potos flavus), ջրարջերի ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, ապրում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Այս տեսակը բնորոշվում է ըստ մենատիպ Potos ցեղի[3]։
Կինկաժու |
---|
Գիտական դասակարգում |
|
Լատիներեն անվանում |
Potos flavus |
Հատուկ պահպանություն |
Արեալ |
Արտաքին տեսք
խմբագրելԿինկաժուն փոքրիկ կատվի չափ է, ունի կլոր գլուխ, կլոր լայնատարած ականջներ, բավականին կառչուն պոչ, որն օգնում է այս տեսակի ներկայացուցիչներին «թռչել» մի ճյուղից մյուսը (սրանով կինկաժուն մասամբ նման է կապիկներին)։ Կարճ դնչիկն ու մեծ աչքերը որոշ չափով հիշեցնում են արջի։ Խիտ թավշյա մորթին մեջքի հատվածում գորշ - շիկակարմրավուն է, իսկ փորի հատվածում՝ դեղնակարմրավուն։ Դունչը մուգ դարչնագույն է կամ սև։ Ջրարջերի ընտանիքի մյուս տեսակներից կինկաժուն տարբերվում է միագույն պոչով, այն մի փոքր ավելի մուգ է, քան՝ մորթու մնացած մասը։
Սնունդ և վարքագիծ
խմբագրելԿինկաժուներն ապրում են ծառերի վրա։ Ցերեկը նրանք թաքնվում են փչակներում, իսկ գիշերը մենակ կամ զույգերով դուրս են գալիս ծառերի ճյուղերի վրա կեր հայթայթելու՝ ցուցաբերելով շարժումների արագություն և ճարպկություն։
Կինկաժուն սնվում է մեծամասամբ մրգերով (մրգերի պլանտացիաներին հասցրած վնասն աննշան է), նեկտարով և մեղրով։ Մրգերից բացի նա ուտում է միջատներ, գորտեր, մողեսներ, թռչնի հավկիթներ և մանր կենդանիներ։
Կինկաժուի կյանքի տևողությունը մոտավորապես 23 տարի է։
Բնակեցման կարգավիճակ
խմբագրելԲնության մեջ կինկաժուն գործնականում թշնամիներ չունի։ Մարդիկ կինկաժուին տեսնում են հազվադեպ։
Կինկաժուն լավ է հարմարվում անազատության մեջ։
Վտանգ մարդու համար
խմբագրելԿինկաժուն կարող է տարածել Kingella potus վարակիչ հիվանդությունը, վարակը փոխանցվում է կծելուց։ Հիվանդության ախտանիշերն են բարձր ջերմությունը, որովայնի ցավը, գլխացավը, արյունամիզությունը[4]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. В. Е. Соколова. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 293. — 558 с. — ISBN 5-09-001434-5
- ↑ Կաղապար:БСЭ2
- ↑ Կաղապար:Книга:Wozencraft, W. C.: Mammal Species of the World
- ↑ «Американка заразилась кингеллой от кинкажу». МедНовости. 2011 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինկաժու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինկաժու» հոդվածին։ |