Կիմ Ջոնգհյոն
Կիմ Ջոնգհյոն (հանգըլ՝ 김종현, հանջա՝ 金鐘鉉, ապրիլի 8, 1990[1], Հյեհվա, Սեուլ, Հարավային Կորեա - դեկտեմբերի 18, 2017[1], Չոնգդամ, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ և կոմպոզիտոր, հարավկորեական SHINee բոյ բենդի և S.M. The Ballad-ի անդամ էր։
Կիմ Ջոնգհյոն | |
---|---|
Կիմ Ջոնգհյոնը 2016 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 김종현 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 김종현 |
Նաև հայտնի է որպես | Jonghyun |
Ծնվել է | ապրիլի 8, 1990[1] Հյեհվա, Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Մահացել է | դեկտեմբերի 18, 2017[1] (27 տարեկան) Չոնգդամ, Սեուլ, Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, մոդել, երգերի հեղինակ, ռադիոհաղորդավար և հեղինակ-կատարող |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ, վոկալ, բաս կիթառ, դաշնամուր և kazoo? |
Աշխատավայր | Մեդիայի և արվեստի Դոն Ահ ինստիտուտ |
Լեյբլ | SM Entertainment |
Կրթություն | Chungwoon University?[2] և Մյոնգջի համալսարան[2] |
Անդամակցություն | SHINee, SM Town և SM the Ballad? |
Կապված | SHINee |
Պարգևներ | |
Կայք | jonghyun.smtown.com |
Ստորագրություն | |
Kim Jong-hyun Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Կարիերա
խմբագրելՄինչ դեբյուտը
խմբագրելՋոնհյոնը տարված էր երաժշտությամբ դեռ վաղ հասակից։ Նա հանդես էր գալիս փոքրիկ խմբում և մասնակցում էր շրջանային մի շարք մրցույթների։ Սակայն իր բենդում նա ոչ թե վոկալիստ էր, այլ բասիստ։ Բենդի անունը «Zion» էր և հենց դրա ելույթներից մեկի ժամանակ էր, որ Ջոնգհյոնը նկատվեց S.M.-ի կողմից։ Մինչ նրա դեբյուտը SHINee-ի հետ, նա Զան Լիյինի հետ դուետ է ունեցել՝ «Wrongly Given Love» անվանմամբ։
SHINee
խմբագրելՋոնհյոնը նկատվել է 2005 թվականի S.M.-ի քասթինգներից մեկի ժամանակ։ 2008 թվականին նա ընտրվեց SHINee խմբի անդամ, որն ունի 5 անդամ և որի դեբյուտը կայացել է 2008 թվականի մայիսի 25-ին։
SM The Ballad
խմբագրել2010 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ջոնհյոնը՝ TRAX-ի Ջեյի, Super Junior-ի Կյուհյոնի և նորեկ Ջինոյի հետ կազմել են SM The Ballad խումբը՝ S.M.-ի հովանավորության ներքո։ Խմբի երաժշտական թեմատիկան հիմնված է ավելի շատ բալլադային, քան փոփ և R&B ժանրերի վրա։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին խումբը թողարկել է իր առաջին դեբյուտային ալբոմը՝ «Miss you» անվանմամբ։ Նրանք առաջին անգամ հանդես են եկել 2010 թվականի նոյեմբերի 28-ին SBS's Inkigayo-ում իրենց գլխավոր՝ «Miss you» հիթով։ Այդ օրը ներկայացրել են նաև մեկ այլ հիթ՝ «Hot Times» ալբոմից։ 2014 թվականի փետրվարի 4-ին SM Entertainment-ը հայտարարեց, որ SM The Ballad-ը վերադառնում է նոր անդամներով։ Հին կազմից միայն Ջոնհյոնն էր մնացել։ Ավելի ուշ պարզվեց, որ նա պետք է նոր ալբոմի համանուն գլխավոր երգը՝ Girls' Generation-ի Թեյոնի հետ։
Առանձին աշխատանք
խմբագրել2010 թվականի հոկտեմբերին Ջոնհյոնը հարավ-կորեական խմբերի այն քսան արտիստներից էր, ովքեր ձայնագրեցին «Let's go» երգը՝ 2010 G-20 Seoul-ում հասարակական մասնակցությունը բարձրացնելու նպատակով։ Նա երգում էր Լունայի, Սանմինի և Սեոհյոնի հետ միասին, ովքեր նույնպես S.M. Entertainment-ից են։
Ստեղծագործությունները
խմբագրելՈրպես խոսքերի հեղինակ Ջոնհյոնը 2009 թվականին գրել է «Juliette» երգի կորեերեն բառերը՝ իր խմբի «Romeo» ալբոմի համար, նաև «UP&DOWN» երգինը։ SHINee-ի չորրորդ՝ «Sherlock» ալբոմի «Honesty» և «Alarm Clock» երգերի խոսքերի հեղինակն է։ «Honesty»-ն գրված է երկրպագուներին հատուկ շնորհակալություն հայտնելու համար՝ այդքան ժամանակ խմբի կողքին լինելու և աջակցելու համար։ Ջոնհյոնը գրել է SHINee-ի երգերից մի քանիսը, ներառյալ՝ «Selene 6.23»-ը և «Symptoms»-ը։ Նա ամբողջովին կազմել է IU-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծված «Gloomy Clock» երգը՝ IU-ի 3-րդ ալբոմ «Modern Times»-ի համար։ Ջոնհյոնը նաև կազմել, գրել և գլխավորել է վոկալային մասը Սոն Դամ Բիի թվային սինգլը՝ «Red Candle»-ը։ Որպես MBC FM4U-ի կեսգիշերային ռադիո-շոու «Blue Night»-ի DJ նա ներկայացրեց իր նոր գրված երգերը, որոնք հատուկ պատրաստված էին իր «Blue Night Lyrics, That Man's Composition» ռադիո-անկյան համար։ MBC FM4U-ն հայտարարեց, որ սկսած հուլիսի 7-ից նրանք կհեռարձակեն Ջոնհյոնի գրած և մշակած երգերը։
Հեռուստաշոուներ
խմբագրել2009 թվականի նոյեմբերի 6-ին՝ KBS' Music Bank-ի ժամանակ Super Junior-ի անդամ Յեսանը անակնկալ կերպով ներկայացավ SHINee-ի հետ՝ Ջոնհյոնի փոխարեն, քանի որ նա հիվանդ էր գրիպով և ի վիճակի չէր ելույթ ունենալ։ KBS's Immortal Songs 2-ի ժամանակ Ջոնհյոնը Յեսանի հետ միասին ներկայացավ երկու դրվագում։ 2014 թվականի հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ նա որպես դերանդամ հանդես կգա Music Show օդաչուների էստրադային շոուի ժամանակ։
Անձնական կյանք
խմբագրել2010 թվականի հոկտեմբերի 12-ին Ինդոնեզիայում Ջոնհյոնը ստացել էր ձախ կոճի երկարատև բուժվող վնասվածք՝ «Korea-Indonesia Sharing Friendship Concert»-ի ընթացքում՝ հուզված երկրպագուների ամբոխի հարձակման պատճառով։ Դրա պատճառով նա մի քանի ամիս շարունակ չէր կարողանում պարել խմբի անդամների հետ։ Հետագայում Ջոնհյոնը ստիպված էր վիրահատություն տանել՝ վնասվածքը վերջնականապես բուժելու համար։
2010 թվականի հոկտեմբերի 26-ին Ջոնհյոնը հաստատեց իր և դերասանուհի Շին Սե-Կյունի սիրային կապերի մասին լուրերը, սակայն նրանք բաժանվեցին ինը ամիս հանդիպելուց հետո։ 2013 թվականի ապրիլի 1-ին Ջոնհյոնը ավտովթարի է ենթարկվել, բայց առանց լուրջ վնասվածքներ ստանալու։
Մահ
խմբագրել2017 թվականի դեկտեմբերի 18-ին Ջոնգհյոնը քրոջը հաղորդագրություն է ուղարկել, որը, քույրը բնորոշել է որպես «վերջին ուղերձ»։ Աղջիկը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ երբայրը ցանկանում է ինքնասպանություն գործել։
Կորեական ժամանակով ժամը 18։10-ին ոստիկանությունը բնակարանում հայտնաբերում է տղային՝ առանց գիտակցության։ Արտիստին տեղափոխել են հարակից հիվանդանոց, որտեղ էլ վերջինս մահացել է։ Ոստիկանության տվյալներով՝ Ջոնգհյոնն ինքնասպանություն է գործել[3]։
Սկավառակագրություն
խմբագրել- 2015: Base'
Երաժշտական մրցանակներ
խմբագրելԵրգ | Երաժշտական շոու | Տարեթիվ |
---|---|---|
"Déjà-Boo" | Show! Music Core | Հունվար 17, 2015 |
Inkigayo | Հունվար 18, 2015 | |
The Show | Հունվար 20, 2015 | |
Show Champion | Հունվար 21, 2015 | |
M Countdown | Հունվար 22, 2015 | |
Music Bank | Հունվար 23, 2015 | |
Show! Music Core | Հունվար 24, 2015 | |
The Show | Հունվար 27, 2015 |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Ջոնգհյոն» հոդվածին։ |