Կիմ Յոն Նամ (հանգըլ՝ 김영남, հանջա՝ 金永南, փետրվարի 4, 1928(1928-02-04), Փհենյան, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա), Կորեայի գլխավոր նահանգապետություն, Ճապոնական կայսրություն, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության պետական և քաղաքական գործիչ, 1978 թվականից՝ Կորեայի աշխատավորական կուսակցության Քաղ բյուրոյի Կենտրոնական կոմիտեի անդամ, 1998 թվականից՝ Կորեայի Ժողովրդական բարձրագույն ժողովի նախագահ։

Կիմ Յոն Նամ
 
Կուսակցություն՝ Կորեայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Կիմ Իլ Սոնգի համալսարան, Ռոստովի պետական համալսարան և Տոմսկի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դեսպան
Ծննդյան օր փետրվարի 4, 1928(1928-02-04) (96 տարեկան)
Ծննդավայր Փհենյան, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ, Ճապոնական կայսրություն, Ճապոնիա
Քաղաքացիություն  Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Հայր Կիմ Թեկ Սե
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Hero of Labor[2] Կիմ Իր Սենի շքանշան և Order of Kim Jong Il[1]

Կենսագրություն խմբագրել

 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 2018 թվական

Ծնվել է 1928 թվականի փետրվարի 4–ին՝ Փհենյանում՝ ծառայողի ընտանիքում։ Ստացել է բարձրագույն կրթություն։ Կորեայի աշխատավորական կուսակցության անդամ է 1946 թվականից։

1944-1945 թվականներին եղել է գյուղական դպրոցի ուսուցիչ։ 1946-1952 թվականներին Տոմսկի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանող է եղել, հետո սովորել է Ռոստովի պետական համալսարանում։ 1957-1959 թվականներին  ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ասպիրանտ։ 1963-1967 թվականներին ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1967 թվականից կառավարչի տեղակալ, 1972 թվականից՝ Կորեայի աշխատավորական կուսակցության միջազգային բաժնի կառավարիչ։ 1970 թվականից՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտկոմի անդամ, 1974 թվականից՝ կուսակցության բյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի քարտուղար, 1978 թվականից Կորեայի աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի անդամ[3][4], 1983 թվականի դեկտեմբերից մինչև 1998 թվականի սեպտեմբերից ԿԺԴՀ վարչապետի վարչական խորհրդի տեղակալ, ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար[5]։ 1998 թվականի սեպտեմբերի 5–ից զբաղեցրել է ԿԺԴՀ Գլխավոր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, սահմանադրության համաձայն հանդիսացել է պետության բարձրագույն պաշտոնատար անձ։ 2014 թվականի ԿԺԴՀ 13–րդ գումարման խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 9–ին, վերընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և Ազգային ժողովի նախագահ։ ԿԺԴՀ Ազգային ժողովի V-XIII–րդ գումարման պատգամավոր է։

Փաստեր խմբագրել

  • Հանդիսանում է ժամանակակից պատմության մեջ պետության ամենածեր ղեկավարներից մեկը։
  • ԿԺԴՀ ղեկավարների մեջ հանդիսանում է ռեկորդ սահմանած քաղաքական գործիչ, որն այդքան մեծ տարիքում գտնվել է ղեկավար պաշտոնում։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Պետական դրոշի առաջին աստիճանի շքանշանով։

2012 թվականի փետրվարի 9–ից Գերագույն Ազգային ժողովի նախագահության հրամանով այլ պաշտոնատար անձանց հետ պարգևատրվել է Կիմ Չեն Իրի շքանշանով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. NORTH KOREA NEWSLETTER NO. 197Yonhap News Agency, 2012.
  2. https://nkleadershipwatch.wordpress.com/leadership-biographies/kim-yong-nam/
  3. «Profile: DPRK's top legislator Kim Yong Nam». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. Известия 28 апреля 1988 г.
  5. «Приморский край и КНДР будут увеличивать совместный товарооборот». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. 주체혁명위업,사회주의강성국가건설위업수행에 크게 기여한 일군들과 인민군군인들,근로자들에게 김정일훈장을 수여함에 대하여(չաշխատող հղում) (կոր.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Յոն Նամ» հոդվածին։