Կիմ Բուտեն

Կանադական չմշկավազքի մասնակից

Կիմ Բուտեն (ֆր.՝ Kim Boutin), (դեկտեմբերի 16, 1994(1994-12-16), Շերբրուկ, Քվեբեկ, Կանադա), կանադացի չմշկորդուհի, մասնագիտացված է շորթ թրեկում, 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր։

Կիմ Բուտեն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1994(1994-12-16) (29 տարեկան)
ԾննդավայրՇերբրուկ, Քվեբեկ, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունshort-track speed skater և չմշկորդ
Կայքkimboutin.com
 Kim Boutin Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

 
Օլիմպիական խաղեր

Առաջին միջազգային հաջողությանը հասել է 2014 թվականին Էրզրումում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում, որտեղ նվաճել է 3000 մետր վազքի արծաթե պարգևը։ 2014 թվականին նորամուտը նշել է Սոլթ Լեյք Սիթիում կայացած Աշխարհի գավաթի փուլում, որտեղ փոխանցումավազքում զբաղեցրել է երրորդ տեղը։ Նույն մրցաշրջանում ևս երկու անգամ բարձրացել է աշխարհի գավաթի փուլերի բեմահարթակ՝ երկու անգամ 1000 և 1500 մետր վազքատարածություններում զբաղեցնելով երրորդ տեղը։

2015-2016 և 2016-2017 թվականների մրցաշրջաններում մի քանի անգամ պոդիում բարձրացել։

2018 թվականի Օլիմպիական խաղերում Բութենը նորամուտը նշում է 500 մետր մրցատարածությունում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը, սակայն կորեացի Չհվե Մին Ջոնի որակազրկումից հետո, որը գրավել է երկրորդ տեղը, Բութենը պարգևատրվել է բրոնզե մեդալով[1][2]։

Ավելի ուշ խաղերի ընթացքում մարզուհին նվաճել է 1000 մետր վազքի արծաթե մեդալ և 1500 մետր վազքի բրոնզե մեդալ՝ այդպիսով Օլիմպիական խաղերի բոլոր երեք անհատական մրցատարածություններում ստանալով մեդալներ[3]։

Հաղթանակներ Աշխարհի գավաթի խաղարկությունում խմբագրել

Աշխարհի գավաթ խմբագրել

հ/հ Ամսաթիվ Վայր Արդյունք
1. 2017թ. փետրվարի 4 Դրեզդեն 1500 մ
2. 2017թ. նոյեմբերի 11   Չինաստան, Շանհայ 500 մ
3. 2017թ. նոյեմբերի 12   Չինաստան, Շանհայ 1000 մ
4. 2019թ. փետրվարի 10 Թուրին 1000 մ
5. 2019թ. նոյեմբերի 2 Սոլթ Լեյք Սիթի 1500 մ
6. 2019. նոյեմբերի 3 Սոլթ Լեյք Սիթի 500 մ
7. 2019թ. նոյեմբերի 9 Մոնրեալ 1000 մ
8. 2019թ. նոյեմբերի 10 Մոնրեալ 500 մ
9. 2019թ. դեկտեմբերի 1 Նագոյա 500 մ
10. 2019թ. դեկտեմբերի 7 Շանհայ 500 մ
11. 2020թ. փետրվարի 9 Դրեզդեն 500 մ

Թիմային հաղթանակներ խմբագրել

հ/հ Ամսաթիվ Վայր
1. 2015թ. փետրվարի 8 Դրեզդեն
2. 2018թ. դեկտեմբերի 9 Ալմաթի
3. 2019թ. դեկտեմբերի 8   Չինաստան, Շանհայ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gold medallist Hamelin to lead Canada's 2018 short-track team». www.sportsnet.ca/. Sportsnet.
  2. Nichols, Paula. «10 short track speed skaters nominated to Team Canada for PyeongChang 2018». www.olympic.ca/. Canadian Olympic Committee.
  3. Kim Boutin flies her way to 1,000-metre silver

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Բուտեն» հոդվածին։