Կիմբապ (հանգըլ՝ 김밥), հայտնի[1] ուտեստ կորեական խոհանոցում, ռոլ` փաթաթված չորացրած ծովային կաղամբի թերթիկների մեջ (կոր.` 김 կիմ), լցոնված շոգեխաշված բրնձով (կոր.` 밥 բապ), մանրեցրած կամ երկարությամբ կտրատած, հաճախ շոգեխաշած բանջարեղենով, ձկով, ծովամթերքով, խոզապուխտով և ձվածեղով։ Կիմբապը մատուցում են կտրատած կլորակներով[2], որը ուտում են՝ վերցնելով փայտիկներով և թաթախելով սոյայի սոուսի մեջ՝ քունջութի սերմերով։

Կիմբապ
김밥
Կիմբապի բաղադրիչները
Ծագում
Տեսակկերակուր
Առաջացման երկիրԿորեա
Հիմնականջրիմուռներ, բրինձ, բանջարեղեն, ծովամթերք, Ազդրապուխտ և օմլետ
 Gimbap Վիքիպահեստում
Կիմբապը Սեուլի փողոցներում

Կիմբապն առաջացել է ճապոնական ֆուտոմակի ռոլլերից։ Ուտեստը փոխառվել է Ճապոնական բռնագրավման ժամանակ[3][4][5][6][7]։ Սուշիից կիմբապը տարբերվում է նրանով, որ բրնձի մեջ գրեթե չկա քացախ, ինչպես նաև կիմբապի մեջ չեն օգտագործում հում ձուկ։

Սովորաբար կիմբապն ուտում են պիկնիկի ժամանակ կամ պարզապես փողոցում, ինչպես նաև խորտիկի տեսքով (այդ դեպքում կիմբապը մատուցվում է տակուաանի կամ կիմչխիի հետ)[8]։

Բաղադրություն

խմբագրել

Կիմբապի հիմնական բաղադրիչներն են բրինձը, որին ավելացնում են աղ, քունջութի կամ ճաղաշարի ձեթ, և միջուկը։ Միջուկի համար կարող է օգտագործվել ձուկ, միս, ձու, բանջարեղեն, ամենը կարող է լինել ինչպես թարմ, այնպես էլ մարինացված, եփված կամ խորոված[9]։ Հատկապես շատ են օգտագործվում ծովախեցգետնի միս, ձու, վարունգ, սպանախ, գազար և տակուան։

Տարատեսակներ

խմբագրել
 
Չխունիմու կիմբապ

Կիմբապում բրինձը հիմնականում սպիտակ է, թեև օգտակարության առումով 21-րդ դարում կիմբապը ճանաչում է ձեռք բերել շագանակագույն բրնձով։ Շատ հազվադեպ կիմբապի մեջ օգտագործում են կպչուն բրինձ։ Կիմբապ պատրաստելու համար կիմը չորացնում են, երբեմն տապակում և ավելացնում են ձեթ ու աղ, հաճախ ուղղակի տապակում են, իսկ երբեմն հում են թողնում։

Բացի վերը նշված բաղադրիչներից օգտագործվում է պանիր, կաղամար, կիմչխի, երշիկ և թյուննոս (ձուկ)։ Արտաքինից ռոլլերը կարող են պաված լինել քունջութով, բացի դրանից երբեմն կիմբապը պատում են հում ձվով և տապակում են[2]։

 
Կիմբապը Սեուլի փողոցնեերում

Սամգակ կիմբապ (կոր.` 삼각김밥), եռանկյունի կիմբապ, որը վաճառվում է Հարավային Կորեայի շատ խանութներում։ Սամգակ կիմբապը նույնպես ունի տարատեսակներ[10]։

Չխունմու կիմբապ (կոր.` 충무김밥), կիմբապը միայն բրնձով, ծագել է Չխունմու քաղաքում։ Չխունմուն բարակ կիմբապ է և պատվում է ձեթով։ Այն հաճախ մատուցում են կկոլտտուգի մուչխիմի (կոր.` 꼴뚜기 무침) հետ, որը մարինացված և կծու հեղուկի մեջ թթու դրած կարմիր պղպեղ է` փոքրիկ ութոտնուկներով, ինչպես նաև մուչխիմի հետ (կոր.`무김치)[11]:

Չխամչխի կիմբապ (կոր.` 참치김밥), կիմբապի ևս մեկ հայտնի տեսակ է, որի միջուկը թյուննոսն է, մարինացված քունջութը, մայոնեզը և այլ բաղադրիչներ։

Ֆրանչայզ

խմբագրել
 
«Կիմբապի դրախտ»-ը Հարավային Կորեայում

Մի շարք հարավկորեական արագ սննդի սպասարկման կետեր հաճախորդներին առաջարկում են կիմբապ և լափշա, ընդ որում տարբեր ընկերություններ մասնագիտանում են կիմբապի լիովին տարբեր տեսակների մեջ։ Դրանցից մի քանիսին են՝ «Կիմբապի դրախտ» (կոր.` 김밥천국, կիմբապ չխոնգուկ), «Կիմբապի երկիր» (կոր.` 김밥나라, կիմբապ նարա), «Կիմգանե» (կոր.` 김家네), «Կիմբապ և սպագետտի» (կոր.` 김밥과 스파게티): Սպասարկման կետերում մատուցում են ոչ միայն կիմբապ, այլև այլ ճաշատեսակներ. տոնկացու, ռամեն, պիբիմբապ, տոֆույով ապուր և այլն[12]։

Միջազգային ճանաչում

խմբագրել

Կիմբապը ճանաչվել է կորեական հարյուր ամենալավ ճաշատեսակներից մեկը` օտարերկրացիների համար[13]։ Կանադական ամենշաբաթյա straight.com կայքը կիմբապին է նվիրել «Korean Kimbap Rolls Out of Sushi's Shadow» հոդվածը, որում այն համեմատվել է սուշիի հետ[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kimbap, ISBN 0-9760748-1-8
  2. 2,0 2,1 (կոր.) Gimbap(չաշխատող հղում) at Doosan Encyclopedia
  3. Levinson, David; Christensen, Karen. ISBN 0684806177 https://books.google.am/books?id=tlcOAQAAMAAJ&q=kimbap&hl=en. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. (իսպաներեն). ISBN 8425519772 https://books.google.am/books?id=WbdomL8utOIC&pg=PT21&dq=gimbaps+maki&hl=en#v=onepage&q=gimbaps%20maki&f=false. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «김밥» [Gimbap] (կորեերեն լեզվով). 한국민족문화대백과. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 한국인 이 꼭 알아야할 전통 문화 233가지 (կորեերեն). էջ 479. ISBN 8985846973.
  7. «Gimbap» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  8. (կոր.) Gimbap Արխիվացված 2012-03-24 Wayback Machine at Encyclopedia of Korean Culture
  9. "Asia's 10 greatest street food cities" Արխիվացված 2012-03-25 Wayback Machine CNN Go. 23 March 2012. Վերցված 2012-04-11
  10. (կոր.) Popularity of samgak gimbap, The Financial News, 2008-11-24. Վերցված 2010-06-25.
  11. (կոր.) Chungmu gimbap(չաշխատող հղում) at Doosan Encyclopedia
  12. (կոր.) Gimbap franchises popular Արխիվացված 2012-07-08 archive.today, Edaily EFN, 2008-09-04. Վերցված 2010-06-25.
  13. (կոր.) "우리나라를 대표하는 음식 100가지" Yonhap News, 2007-12-03.
  14. Carolyn Ali "Korean kimbap rolls out of sushi's shadow", Straight.com, June 7, 2007.

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել