Կեսար (անգլ.՝ Caesar) կամ Արյունոտ Կեսար (անգլ.՝ Bloody Caesar), կանադական ալկոհոլային կոկտեյլ, որը սովորաբար պարունակում է օղի և կեսարային միքս (անգլ.՝ caesar mix)[Ն 1]: Հիմնական տարբերությունը «Արյունոտ Մերիից» կակղամորթային հյութի առկայությունն է։ Կոկտեյլը կարելի է համեմատել նաև Միչելադայի հետ, որը պարունակում է նույն բաղադրիչները, բայց օղու փոխարեն օգտագործվում է գարեջուր։

Արյունոտ Կեսար

Կոկտեյլը հորինվել է Կալգարիում (Ալբերտա) 1969 թվականին, Ուոլթեր Շելի կողմից՝ քաղաքում նոր իտալական ռեստորանի բացմումը նշելու կապակցությամբ։ «Կեսարը» արագ հայտնի դարձավ Կանադայում, որտեղ տարեկան օգտագործվում է այդ կոկտեյլի 350 մլն բաժին։ Այս ըմպելիքը բազմաթիվ փոփոխությունների հիմք դարձավ, որոնք հանգեցրին նոր կոկտեյլների ստեղծման։

Ստեղծման պատմություն խմբագրել

«Կեսարը» առաջին անգամ պատրաստվել է 1969 թվականին «Owl's Nest, բարի մենեջեր Ուոլթեր Շելի կողմից՝ «Calgary Inn» հյուրանոցում։ Նա խառնում էր օղին լոլիկի հյութի, կակղամորթային հյութի, վուսթերշիրյան սոուսի և այլ համեմունքների հետ։ Արդյունքում նա ստեղծեց յուրօրինակ խմիչք՝ թունդ համով՝ նման «Արյունոտ Մերիին»[1]։

Շելի ասելով՝ կոկտեյլի պատրաստմանը նրան ոգոշնչել է իտալական խոհանոցը. նա պատմել է, որ Վենետիկում մատուցում են alle vongole սպագետտի, որի բաղադրությունում կա լոլիկի և կակղամորթների հյութ, որոնք ստեղծում են «նեկտար», որն էլ Շելը խառնել է մյուս բաղադրիչների հետ[2]։

Շելի թոռնուհու խոսքերով՝ նրա իտալական արմատները «ստիպել են» նրան ըմպելիքն անվանել «Կեսար»[3]։ Երկար անվանումը՝ «Արյունոտ Կեսար»-ը, հորինվել է «Արյունոտ Մերիի» հետ նմանությունը ընդգծելու նպատակով։ 3 ամսվա ընթացքում Ուոլրթերը կատարելագործել է ըմպելիքը՝ մատուցելով այն իր հաճախորդներին և նրանց արձագանքները հավաքագրելով։ Մի անգլիացի, որը մշտական հաճախորդ էր, մի անգամ ասել է. «Ուոլթեր, սա շատ լավ «Արյունոտ Կեսար» է»[2]։

Հայտնիություն խմբագրել

«Կեսարը» ըմպելիքների ցանկում ընդգրկվելուց հետո 5 տարվա ընթացքում դարձավ ամենահայտնի կոկտեյլը Կալգարիում[2]։ Այն շատ հայտնի է Արևմտյան և Արևելյան Կանադայում[4]։ 2009 թվականին՝ կոկտեյլի 40-ամյակին, ստորագրահավաք է կատարվել, որի նպատակն էր Կեսարը ճանաչել «ազգային խմիչք»։ Կալգարիի քաղաքապետ Դեյվ Բրոնկոնիեն նշեց խմիչքի տարելիցը և 2009 թվականի մայիսի 13-ը հայտարարեց «Կեսարի» օր[5]։

«Կեսարը» առաջին անգամ պատրաստվել է այն ժամանակ, երբ ամերիկական «Mott's» ընկերությունը սկսեց հատուկ խմիչքի վաճառք՝ տոմատի սոուսի, համեմունքների և կակղամորթների հյութի խառնուրդ, որն ստացավ Կլամատո անվանումը (անգլերեն անգլ.՝ clam՝ «կակղամորթ» և անգլ.՝ tomato՝ «լոլիկ» բառերից)։ Սկզբում Կլամատոյի վաճառքը շատ քիչ էր՝ ընդամենը 500 տուփ 1970 թվականի ընթացքում, բայց «Կեսարի» ստեղծումից հետո Կլամատոյի վաճառքները բարձրացան, քանի որ այդ հյութը հանդիսանում է ըմպելիքի հիմնական բաղադրիչներից մեկը։ Կլամատոյի 70%-ը վաճառվում է հենց Արևմտյան Կանադայում[6]։ Ենթադրաբար, տարեկան օգտագործվում է 350 մլն բաժնից ավել «Կեսար»[7]։

Միացյալ Նահանգներում «Կեսարը» հասանելի է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին տեղակայված բարերում։ Այլ տեղերում բարմենները հիմնականում առաջարկում են «Արյունոտ Մերի»[8]։ Եվրոպայում խմիչքը կարելի է ձեռք բերել կանադացիների հավաքատեղերում։ Չնայած բոլոր մարքեթինգային ջանքերին՝ խմիչքը հայտնի չէ երկրների մեծամասնությունում։ Լոլիկի և կակղամորթների հյութի արտադրողները ենթադրեցին, որ որոշ մարդկանց մոտ կոկտեյլում պարունակվող կակղամորթները կարող են զզվանք առաջացնել[9]։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների սպառողները խուսափում են, որ խմիչքում պահանջվածից շատ կակղամորթ կլինի[10]։

«Կեսարը» հայտնի է նաև որպես զարթխումի դեմ միջոց[11][12], սակայն այս տեսակետը կասկածի տակ է դրված։ 1985 թվականին Տորոնտոյի համալսարանում կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ «Կեսարի» օգտագործումը ասպիրին ընդունելիս կարող է մարդու ստամոքսը պաշտպանել ասպիրինի բացասական ազդեցությունից[13]։

Պատրաստում խմբագրել

«Կեսարը» պատրաստվում է «մեկ-երկու֊երեք֊չորս» կանոնով. բաղադրատոմսը պահանջում է 1-1½ ունցիա օղի, 2 դեշ (8-10 կաթիլ) կծու սոուս, 3 դեշ աղ և պղպեղ, 4 դեշ վուսթերշիրյան սոուս և 4-6 ունցիա Կլամատո․ մատուցվում է սառույցով[14]։ Կոկտեյլը պատրաստվում է «ռոլլինգ» սկզբունքով՝ բոլոր բաղադրիչները երկու խառնուրդային գավաթի միջոցով խառնելով։ Գավաթներից մեկի մեջ լցվում են բոլոր բաղադրիչները՝ նշված հերթականությամբ, այնուհետև ստացված խառնուրդը լցվում է մյուս գավաթի մեջ և հակառակը մի քանի անգամ[3]։ Դրանից հետո կոկտեյլը լցվում է հայբոլի մեջ, որի ծայրերը զարդարված են նեխուրի աղով կամ աղի և պղպեղի խառնուրդով։ Կոկտեյլի զարդարանքն է նեխուրի ցողունը և լայմի կտորը[8]։ «Կեսարի» առանձնահատկությունն այն է, որ կոկտեյլը կարելի է խառնել նախօրոք և մինչև օգտագործելը պահել երկար ժամանակ[1]։

Որպես հավելում հաճախ հանդես է գալիս Տաբասկո սոուսը[2]։ Օղին կարող է փոխարինվել ջինով, տեկիլայով, ռոմով, սակայն Կլամատոն փոխարինել չի կարելի[15]։ Կոկտեյլը, որի օղին փոխարինված է գարեջրով, կոչվում է «Կարմիր աչք», իսկ ընդհանրապես առանց ալկոհոլինը՝ «Կեսար-կույս» կամ «Կույս Կեսար»[16]։

«Mott's»-ը կազմակերպում է «Քաղաքի լավագույն Կեսար» ամենամյա մրցույթ Կակղամորթների միջազգային փառատոնի շրջանակներում՝ Էդուարդ արքայազնի կղզում[17], որտեղ 2009 թվականին ներկայացվեց «Կեսարը»՝ թխկու օշարակով և բեկոնով օղիով[8]։

Նշումներ խմբագրել

  1. Կեսարային միքս կամ Կեսարային խառնուրդ՝ տոմատի սոուսի և կակղամորթային հյութի խառնուրդ։ Այլ կերպ անվանվում է Կլամատո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Harrington, Paul; Moorhead, Laura (1998). Cocktail: The Drinks Bible for the 21st Century. Viking Penguin. էջեր 68–69. ISBN 0-670-88022-1.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Naccarato, Michael (1994 թ․ մայիսի 11). «Bloody Caesar Canada's cocktail It was invented 25 years ago in Calgary and 'took off like a rocket'». Toronto Star. էջ C3.
  3. 3,0 3,1 «Calgary's Bloody Caesar hailed as nation's favourite cocktail». Canadian Broadcasting Corporation. 2009 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  4. Haeseker, Fred (1974 թ․ դեկտեմբերի 31). «Alberta drinkers take whisky first, vodka second». Calgary Herald. էջ 26. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  5. Doody, Kelly (2009 թ․ մայիսի 14). «Page Six». Calgary Sun. էջ 6.
  6. Lazarus, George (1978 թ․ հունիսի 30). «Clamato and vodka: 'the best bloody drink in town'». Chicago Tribune. էջ E9.
  7. Lau, Andree (2009 թ․ մայիսի 14). «Hail Caesar!». Canadian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
  8. 8,0 8,1 8,2 Remington, Robert (2009 թ․ մայիսի 13). «Spicy beverage still causing a stir». Calgary Herald. էջ A1, A6.
  9. Byrne, Ciara (2009 թ․ մարտի 12). «A Caesar celebration: Saucy Canadian cocktail hits the big 4-0». Fort Frances Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  10. Thompson, Stephanie (1998 թ․ հունվարի 19). «Brand builders: juicing Clamato sales - Motts USA does marketing research to boost Clamato sales». Brandweek. CBS Business Network. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  11. «Bloody good hangover cure». Toronto Star. 2004 թ․ ապրիլի 10. էջ H13.
  12. Haggarty, Elizabeth (2011 թ․ հունվարի 18). «The two most effective ingredients to treat a hangover». Toronto Star. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  13. «Take two drinks...». Windsor Star. 1985 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  14. Graveland, Bill (2009 թ․ մայիսի 14). «We stand on guard -- for our favourite cocktail». Winnipeg Free Press. էջ A2. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ին.
  15. «Alcohol and nutrition». Government of Ontario. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  16. «Caesar School». Toronto Institute of Bartending. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.
  17. «Mott's Clamato Best Caesar in Town Contest». Prince Edward Island International Shellfish Festival. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.