Ալինախ Հեթումյան

արքայազն

Ալինախ Հեթումյան նաև Ռուբեն Հեթումյան (հունվարի 10, 1282 կամ հունվարի 10, 1283 - 1317), արքայազն, արքայեղբայր, տեր Լամբրոնի, Տարսոնի և Մոլևոնի[1], Կիլիկիայի արքա Լևոն Գ-ի և Կիլիկիայի Կեռան թագուհու որդին, Կիլիկիայի արքաներ Հեթում Բ-ի, Թորոս Գ-ի, Սմբատ Ա-ի, Կոստանդին Բ-ի և Օշին Ա-ի երկվորյակ եղբայրը, արքայադուստրեր Ֆիմիի և Ռիթայի եղբայրը, Հեթումյանների թագավորական տոհմից։

Ալինախ Հեթումյան
տեր Լամբրոնի
տեր Տարսոնի
տեր Մոլևոնի
 
Ծննդյան օր հունվարի 10, 1282 կամ հունվարի 10, 1283
Վախճանի օր 1317
Թաղված Դրազարկի վանք
Դինաստիա Հեթումյաններ
Քաղաքացիություն  Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Հայր Լևոն Գ
Մայր Կեռան

Կենսագրություն խմբագրել

Ալինախը ծնվել է 1272 թվականին, ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի՝ 1283 թվականին։ 1307 թվականին գնացել է Խարբանդա խանի մոտ և սպանել տվել Լևոն Դ-ի և Հեթում Բ-ին սպանող Բիլարղուին։ 1317 թվականին ներկա է եղել Ադանայի եկեղեցական ժողովին։

1317 թվականին[2], Տարսոն գետում լողանալու ժամանակ՝ ձիուց քացի ստանալով մահացել է։ Օշին Ա թագավորը Ալինախին պատվով հուղարկավորել է Դրազարկի վանքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կիլիկիո հայոց թագավորությունը և ինքնիշխան կազմավորումները 1320-1424 թթ.», Դավիթ Ֆ. Թինոյան, Երևան, 2011, էջ 22, 86
  2. «Կիլիկիո հայոց թագավորությունը և ինքնիշխան կազմավորումները 1320-1424 թթ.», Դավիթ Ֆ. Թինոյան, Երևան, 2011, էջ 22

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 81
  • «Կիլիկիո հայոց թագավորությունը և ինքնիշխան կազմավորումները 1320-1424 թթ.», Դավիթ Ֆ. Թինոյան, Երևան, 2011, էջ 22, 86