Ինգե Կելլեր
(Վերահղված է Կելլեր Ինգեից)
Ինգեբորգ Կելլեր (գերմ.՝ Ingeborg Keller, կամ պարզապես Ինգե Կելլեր գերմ.՝ Inge Keller, դեկտեմբերի 15, 1923, Բեռլին, Գերմանիա — փետրվարի 6, 2017), թատրոնի, կիոնոյի և հեռուստատեսության գերմանացի դերասանուհի։
Ինգե Կելլեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1923[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[4] |
Մահացել է | փետրվարի 6, 2017[1][2][3] (93 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա |
Գերեզման | Դորթեենշտադտի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Վայմարյան Հանրապետություն, Նացիստական Գերմանիա, Արևելյան Գերմանիա և Գերմանիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ամուսին(ներ) | Karl-Eduard von Schnitzler? |
Երեխա(ներ) | Barbara Schnitzler? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 15-ին Վայմարյան Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Սովորել է դերասանական դպրոցում։
Պատերազմական տարիներին, որպես դերասանուհի աշխատել է Ֆրայբերգի և Խեմնիցի քաղաքային թատրոններում։ 1945—1950 թվականներին եղել է Հեբբել բեռլինյան թատրոնի դերասանուհի։ 1950 թվականին տեղափոխվել է արևելյան Բեռլին, որը գտնվում էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության վերահսկողության տակ։ 1950-2001 թվականներին, որպես դերասանուհի աշխատել է Բեռլինի թատրոնում։
Մահացել է 2017 թվականի փետրվարի 6-ին Բեռլինում՝ 93 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #11872164X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգե Կելլեր» հոդվածին։ |