Կարպաչ (լեհ.՝ Karpacz, գերմ.՝ Krummhübel), առողջարանային քաղաք և լեռնադահուկային մարզումների ու հանգստի հանգրվան Լեհաստանի հարավարևմտյան մասում՝ Ստորին Սիլեզիա վոևոդության Կարկոնոշեի շրջանում (նախկինում կոչվել է Ելենյա Գուռայի շրջան)։ Կարպաչը լեռնային արշավների, դահուկային մարզաձևերի (այդ թվում՝ դահուկային աշտարակացատկի) պարապմունքների ու մրցումների անցկացման, ինչպես նաև զբոսաշրջության կարևոր կենտրոն է Լեհաստանի ու Չեխիայի սահմանի երկայնքով ձգվող Կարկոնոշե լեռներում և ծառայում է որպես Ալպերի համապատասխան կենտրոնների այլընտրանք[2]։ Գտնվում է ծովի մակերևույթից 480-ից 885 մետր բարձրության վրա։ Նրանից դեպի հարավ՝ դեպի Չեխիայի հետ Լեհաստանի ունեցած սահմանը վեր է խոյանում Սնեժկա (Sněžka-Śnieżka) սարը, որն ունի 1602 մետր բարձրություն։

Բնակավայր
Կարպաչ
Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես38 կմ²
ԲԾՄ480±1 մետր
Բնակչություն4457 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ58-540–58-550
Պաշտոնական կայքkarpacz.ig.pl(լեհ.)
Կարպաչ (Լեհաստան)##
Կարպաչ (Լեհաստան)

2019 թվականի հունիսի 30-ի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 4.593[3]:

2020 թվականից Կարպաչը հյուրընկալում է ամենամյա միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցների։

Պատմություն խմբագրել

Կարպաչի ներկայիս տարածքում ու շրջակայքում առաջին բնակավայրերը, ամենայն հավանականությամբ, հիմնել են կելտական ցեղերի ներկայացուցիչները մեր թվականությունից առաջ 4-ից 3-րդ դարերում[4]։

Բնակավայրը 1599 թվականին հիշատակվել է պատմական մի փաստաթղթում՝ տարածքում երկաթի ու կապարի արդյունահանման առնչությամբ[5][6]։ Այդ ժամանակաշրջանում և դրանից հետո եղել է ավստրիական Հաբսբուրգներին ենթակա Բոհեմիայի թագավորության կազմում։ 1742 թվականին պրուսացիները տիրել են բնակավայրին, և հաջորդաբար՝ 1871-ից մինչև 1945 թվականը այն գտնվել է Գերմանիայի կազմում, որից հետո Պոտսդամի 1945 թվականի պայմանագրի համաձայն փոխանցվել է Լեհաստանին։ 1895 թվականից, երբ սկիզբ է դրվել նրա երկաթուղային հաղորդակցությանը, Կարպաչի պատմությունը սերտորեն կապվել է մետաղաձուլության (մետալուրգիայի) և զբոսաշրջության զարգացման հետ։

Քույր քաղաքներ խմբագրել

Կարպաչը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7].

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210106011-0936032?var-id=1639616&format=jsonapi
  2. «History - Karpacz.pl». www.karpacz.pl.
  3. «Population. Size and structure and vital statistics in Poland by territorial division in 2019. As of 30th June». stat.gov.pl. Statistics Poland. 2019 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ փետրվարի 14-ին.
  4. «Historia». Karpacz onLINE, imprezy, wydarzenia, noclegi Karpacz, Interaktywna Baza Noclegowa, mapa miasta KARPACZ. Noclegi w Karpaczu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Karpacz». www.staypoland.com.
  6. «Karpacz (Krummhübel) im Riesengebirge». www.polish-online.com.
  7. «Miasta Partnerskie». karpacz.pl (լեհերեն). Karpacz. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարպաչ» հոդվածին։