Սնեժկա[1] (չեխ․՝ Sněžka, լեհ.՝ Śnieżka, գերմ.՝ Schneekoppe), լեռ Կրկոնոշի լեռնազանգվածում, Լեհաստանի և Չեխիայի սահմանին։ Բարձրությունը 1603 մ է, այն Կրկոնոշի, Սուդետների[2] և Չեխիայի[3] ամենաբարձր կետն է[4]։ Հյուսիսային լանջը գտնվում է Լեհաստանում, հարավայինը՝ Չեխիայում, իսկ գագաթով անցնում է երկրների միջև սահմանը։ Սարը կազմված է թերթաքարերից։ Լանջերը ծածկված են անտառներով, լեռնային մարգագետիններով և քարե հողաշերտով։ Անտառի սահմանը գտնվում է 1250-1350 մ բարձրության վրա[5]։

Սնեժկա
լեռ Խմբագրել Wikidata
ԼեռնաշղթաGiant Mountains, Սուդետներ Խմբագրել Wikidata
Հարաբերական բարձրություն1197 մետր Խմբագրել Wikidata
Parent peakParseierspitze Խմբագրել Wikidata
Տեղագրական մեկուսացում290 կիլոմետր Խմբագրել Wikidata
ՄայրցամաքԵվրոպա Խմբագրել Wikidata
ԵրկիրՉեխիա, Լեհաստան Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորHorní Malá Úpa, Pec pod Sněžkou, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Karkonosze County, Q9270412 Խմբագրել Wikidata
Located in protected areaKrkonoše National Park, Karkonosze National Park Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ50°44′10″N 15°44′25″E Խմբագրել Wikidata
Բարձրություն ծովի մակարդակից1603,3 մետր Խմբագրել Wikidata
ՆյութԹերթաքարեր Խմբագրել Wikidata
Located on linear featureVia Czechia – North Trail (hiking), Polish–Czech Friendship Trail Խմբագրել Wikidata
Geo­morp­ho­lo­gi­cal unitSlezský hřbet Խմբագրել Wikidata
Քարտեզ
Տեսարան Սնեժկայից դեպի հյուսիս-արեւմուտք

Լեռան անունը գալիս է XVII դարի Կրկոնոշեի լեռնազանգվածի տեղական անվանումից, որը նշանակում է ձյունոտ սարեր (չեխ․՝ Sněžné hory)[6]։ Ներկայիս չեխական անունը Sněžka (թագմանաբար՝ սառցե) ընդունվել է 1823 թվին[5]։ Մինչ այդ լեռը կրել է Sněžovka (նույն իմաստով) անվանումը, իսկ ավելի վաղ՝ Pahrbek Sněžný (սառցե բլուր)։ Լեռան առաջին գրանցված գերմանական անվանումը՝ Riseberg (թագմանաբար՝ հսկայական սար) նշվում է Գեորգ Ագրիկոլայի կողմից 1546 թվականին, այնուհետև լեռը կրում էր Riesenkoppe (հսկայական գագաթ) անվանումը, իսկ ներկայիս անունը Schneekoppe (սառցե գագաթ) է։

Սնեժկայի գագաթին բարձրանալու մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1456 թվականին, երբ անծանոթ վենետիկցի առևտրականը բարձրացել է լեռը՝ թանկարժեք քարեր փնտրելու նպատակով։ Շուտով հիմնադրվել են մի քանի հանքարդյունաբերական բնակավայրեր, որոնք հանքարդյունաբերում էին պղինձ, երկաթ և արծաթ։ Մինչև մեր օրերը պահպանվել են մինչև 1,5 կմ երկարության գետնանցքեր։

Լեռան վրա տեղակայված է ճոպանուղիով լեռնադահուկային հանգստավայր, որը տանում է դեպի գագաթ՝ ստորոտում գտնվող Պեց-պոդ-Սնեժկոյ փոքրիկ քաղաքից[4]։ Ձյան վրա սահել հնարավոր է տարվա 5-6 ամիսների ընթացքում[7], գագաթը ծածկված է ձյունով տարվա մեջ մինչև 7 ամիս[2]։ Աշխատում են երկու տեսակի 22 վերելակներ, որոնք ժամում սպասարկում են մինչև 7500 մարդ[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. CZINFO.cz. Дата обращения: 23 февраля 2014. Архивировано из оригинала 26 февраля 2014 года.
  2. 2,0 2,1 Снежка հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. «Крконоше — общие сведения». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 9 (օգնություն)
  4. 4,0 4,1 Крконоше Արխիվացված 2018-06-23 Wayback Machine — Энциклопедия Кирилла и Мефодия
  5. 5,0 5,1 «Sněžka» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 14-ին. Geographische Namen in den Böhmischen Ländern
  6. Крконоше Արխիվացված 2014-03-03 Wayback Machine Географические названия мира: Топонимический словарь. — М: АСТ. Поспелов Е. М. 2001.
  7. «Курорты Чехии: Пец-под-Снежкоу». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Пец под Снежкоу». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել