Կարո Շեխոյան

հայ ճարտարապետ

Կարո Սերգեյի Շեխոյան (սեպտեմբերի 13, 1923(1923-09-13), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 8, 2004(2004-05-08), Մոսկվա, Ռուսաստան), հայ ճարտարապետ, ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1980), ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների թղթակից անդամ (1994), ՄՃԱ պրոֆեսոր (1998), թղթակից անդամ (1999 ), Մոսկվա քաղաքի պատվավոր շինարար (1999

Կարո Շեխոյան
Ի ծնեԿարո Սերգեյի Շեխոյան
Ծնվել է1923 սեպտեմբերի 13
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էմայիսի 8, 2004(2004-05-08) (տարիքը 80)
Վախճանի վայրՄոսկվա
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1953 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ Աշխատել է «Մոսպրոեկտ-1» ինստիտուտում, 1969 թվականից՝ ճարտարապետա-նախագծային արվեստանոցի, 1986 թվականից՝ «Մոսպրոմպրոեկտի» ճարտարապետական արվեստանոցի («Շեխոյանի արվեստանոց») ղեկավար։ Հեղինակային խմբերի կազմում նախագծել է մի շարք խոշոր կառույցներ և քաղաքաշինական համալիրներ Մոսկվայի տարբեր շրջաններում («Կրիստալ» գործարանը, Հոկտեմբերի 50-ամյակի անվան համամիութենական հեռուստակենտրոնը, բազմաթիվ շենքերով Կինոհամերգային դահլիճը, հյուրանոցներ և այլն), պիոներների պալատ Հանոյում, [[Սպիտակի երկրաշարժ|1988 թվականի Սպիտակի երկրաշարժ]]ից տուժած Շիրակամուտի վերականգնման և բնակելի տների նախագիծ, Կիևում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միավորման 300-ամյակի հաղթակամար, հուշարձաններ, մահարձաններ և այլն[1][2]։

Մրցանակներ խմբագրել

  • ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1973 թ.)
  • ԽՍՀՍ Նախարարների խորհրդի (1980 թ.) մրցանակ
  • Ճարտարապետության համաշխարհային Բիենալեի դիպլոմ (1985 թ.)
  • Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ (1980 թ.)
  • ՌԴ Պետական մրցանակ, (2001 թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Կարո Շեխոյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.