Կարոլյուս Դյուրան

ֆրանսիացի նկարիչ

Կարոլյուս Դյուրան (իսկական անունը` Շառլ Էմիլ Օգույսթ Դյուրան, ֆր.՝ Carolus-Duran, Charles Emile Auguste Durant, հուլիսի 4, 1837(1837-07-04)[1][2][3][…], Լիլ - փետրվարի 17, 1917(1917-02-17)[4], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիական դպրոցի ներկայացուցիչ։

Կարոլյուս Դյուրան
Ծնվել էհուլիսի 4, 1837(1837-07-04)[1][2][3][…]
ԾննդավայրԼիլ
Վախճանվել էփետրվարի 17, 1917(1917-02-17)[4] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունÉcole des beaux-arts de Lille? և Շվեյցարական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և նկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներQ17490686?, Portrait Édouard Manet? և Portrait of Mme*** (Madame Durant)?
ՈւսուցիչFrançois Souchon? և Jean-Baptiste Cadet de Beaupré?
ԱշակերտներՋոն Սինգեր Սարջենթ, Emma Toll?, Alexandre Jean-Baptiste Brun?, Ֆրանսինե Չարդերոն, William Learned Marcy Pendleton?, Harper Pennington?, Caroline Cranch?, Clovis Cazes?, William Morton Jackson Rice?, S. Jerome Uhl?, Ռամոն Կասաս, Fanny Fleury?, Claudius Félix?[7] և Madame Gironella?[8]
Պարգևներ
Պաշտոնdirector of the French Academy in Rome?
ԱնդամակցությունՖրանսիական հայրենիքի լիգա, Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Société du Jing-lar?
ԱմուսինPauline Carolus-Duran?
ԶավակներPierre Carolus-Duran?
ստորագրություն
Изображение автографа
 Carolus-Duran Վիքիպահեստում

Կյանքը և ստեղծագործունեությունը խմբագրել

Կարոլյուս Դյուրանը նկարել սովորել է իր հայրենի քաղաքում`Լիլում, այստեղ նա ստացել է քաղաքային կրթաթոշակ, որով շուրջ երկու տարի նա ապրել և սովորել է Փարիզում։ Փարիզում վերցրել է Կարոլյուս Դյուրան կեղծանունը, որով էլ մինչև կյանքի վերջը ստորագրել է իր աշխատանքների տակ։ Սովորելու սկզբնական շրջանում Կարոլյուս Դյուրանը կրկնօրինակել է Լուվրի նկարները, և հատկապես Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները, այս ամենին զուգընթաց սկսում է նկարել հեղինակային կտավներ։ 1860 թվականին երիտասարդ նկարիչը Վիկեր մրցույթում ստանում է մրցանակ։ 1861 թվականին նա մեկնում է սովորելու Իտալիայում, ապրում է Հռոմում, Վենետիկում, մի քանի շաբաթ մնում Պոմպեյում, իսկ 1866 թվականին վերադառնում է Փարիզ։ 1861 թվականից 1866 թվականն ընկած ժամանակահատվածում Կարոլյուս Դյուրանը ստեղծել է բազմաթիվ նկարներ, որոնցում պատկերված են իտալական առօրյայի տեսարաններ։

1866 թվականին նկարչին մեծ հաջողություն է բերում «Մարդասպան» կտավը, որը գնվել է Լիլի իշխանությունների կողմից։ Այդ կտավի համար Կարոլյուս Դյուրանը այնքան գումար է վաստակել, որ այն հերիքել է նրան 1867-1868 թվականներին մեկնել Իսպանիա սովորելու համար, այս ժամանակահատվածում նա հատկապես հետաքրքրվել է Դիեգո Վելասկեսի ստեղծագործունեությամբ։ Ֆրանսիա վերադառնալուց հետո Կարոլյուս Դյուրանը ամուսնանում է նկարչուհի Պոլինա Մարիա Կրուազետի հետ, բացում է մեծ նկարչական սրահ և ընդունում է աշակերտներ։ XIX դարի 60-ական թվականների վերջից նկարիչը հայտնի էր որպես դիմանկարիչ՝ ամենաճանաչված և ամենապահանջված նկարիչը Փարիզում։ Իր աշխատանքներում նա չի շողոքորթում հաճախորդներին, չի հետևում կեցվածքի նրբագեղությանը, այլ կարևորում է մարդկային բնույթի համապատասխանությունը։ 1869 թվականին բարեկամություն է սկսվում Կառոլյուս Դյուրանի և նկարիչներ Էդուարդ Մանեի և Զախարիա Աստրուկի միջև։

Մոտավորապես 1875 թվականին նկարիչը անդրադառնում է պատմական և ժանրային նկարչությանը և դիմում Պիտեր Պաուլ Ռուբենսի և Պաոլո Վերոնեզեի ստեղծագործունեություններին։ Ստանում և իրականացնում է պետական պատվերներ, օրինակ Լուվրի դահլիճներում առաստաղի նկարազարդումը՝ «Մարիա Մեդիչիի հաղթանակը» (1878)։ 1879 թվականին Կառոլյուս Դյուրանը ստանում է Փարիզյան Սալոնի պատվո մեդալ։ 1890 թվականին իր կնոջ և մի քանի նկարիչների հետ միասին ստեղծել է «Կերպարվեստի ազգային միությունը»։ 1900 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի պատվավոր նախագահ։ 1904 թվականին Կառոլյուս Դյուրանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ սպայի կոչման։ 1905 թվականին ընտրվել է Հռոմի Ֆրանսիական ակադեմիայի տնօրեն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլյուս Դյուրան» հոդվածին։