Կարմիր և կապույտ աթոռ
Կարմիր և կապույտ աթոռ, Գերիտ Ռիթվելդի 1917 թվականին նախագծած աթոռն է։ Դե ստիլ արվեստի շարժման առաջին ուսումնասիրություններից մեկն է։ Այն ներկված էր իր հստակ գույներով մինչև 1920-ական թվականների սկիզբը։ Աթոռի բազմաթիվ տարբերակներ գոյություն ունեն և պահվում են տարբեր հավաքածուներում։
Հեղինակ | Հերիթ Ռիթվելդ |
---|---|
Դիզայներ | Հերիթ Ռիթվելդ |
Տարի | մոտ 1917 |
Նյութ | փայտ |
Բարձրություն | 88 սանտիմետր |
Լայնություն | 66 սանտիմետր |
Խորություն | 83 սանտիմետր |
Հավաքածու | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան |
Պատմություն
խմբագրելԿարմիր և կապույտ աթոռը նախագծել է Գերիտ Ռիթվելդը 1917 թվականին։ Այն առանձնանում է մի քանի Ռիթվելդյան հանգույցներով[1]։
Բնօրինակ աթոռը պատրաստված էր հաճարենու փայտից և մինչև 1923 թվականը կարմիր, կապույտ, դեղին և սև ներկված չէր[2][3]։ Դե ստիլ արվեստի շարժման անդամ և ճարտարապետ Բարտ վան դեր Լեկը տեսելով բնօրինակ մոդելը առաջարկել ավելացնել վառ գույներ[4]։ Նա ստեղծել է ավելի նուրբ տախտակներով մոդել և ամբողջովին սև ներկել, միայն որոշ հատվածներ հիմնական գույներով, որոնք վերագրվում էին Դե ստիլ շարժմանը։ Այս գունային սխեմայի էֆեկտը ստիպեց աթոռին թվալ, թե գրեթե անհետացել է Ռիթվելդ Շրյոդեր տան սև պատերի և հատակի ֆոնին, որտեղ այն հետագայում տեղադրվեց[2]։ Գոնավորված հատվածները կարծես լողում են, ստեղծելով գրեթե թափանցիկութկան պատրանք[5]։ Աթոռը կարմիր և կապույտ, ներկվելուց հետո այնուհետ ներկայանում է որպես Մոնդրիանի նկարի եռաչափ փոխադրում[6]։
Աթոռի տարբերակը Քրիստիսը աճուրդային տունը վաճառել է 2011 թվականին 10․625 եվրոյով[7]։
Կառուցվածք
խմբագրելԱթոռը պատրաստելու արհեստավորի համար նախատեսված ցուցումներում Ռիթվելդը գրել է, որ հարկավոր է տպել և աթոռի տակ ամրացնել Քրիստիան Մորգենսթերնի «Der Aesthet» բանաստեղծության հետևյալ հատվածը։
Wenn Ich sitze, möchte Ich nicht |
Երբ նստում եմ, չեմ ուզում |
Ռիթվելդը չի թողել չափումների կամ գույների հեղինակային հստակեցումներ, և կան աթոռի մի քանի տարբերակներ[9]։
Հավաքածուներ
խմբագրելԱթոռի Ֆիլիպ Ջոնսոնի նվիրած օրինակը պահվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուում[10], իսկ օրիգինալ օրինակը ցուցադրված է Նյու Յորքի Բրուքլինի թանգարանում[11]։ Աթոռի ևս մեկ տարբերակ գտնվում է Ատլանտայի Բարձրագույն արվեստի թանգարանում[12]։
Դելֆտի տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում 2008 թվականի բռնկված հրդեհը ոչնչացրել է ողջ շենքը, ցուցահանդեսի մաս հանդիսացող Կարմիր և կապույտ աթոռներից մեկը փրկել են հրշեջները[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Drijver; Niemeijer (2001). How to construct Rietveld furniture. Art Books International Limited. էջ 15. ISBN 9789068682809.
- ↑ 2,0 2,1 Victoria and Albert Museum. Modern Chairs, 1918–1970: an international exhibition presented by the Whitechapel Art Gallery in association with the Observer, arranged by the Circulation Department, Victoria and Albert Museum, 22 July–30 August 1970 (London: Whitechapel Gallery, 1970), 8.
- ↑ «Gerrit Rietveld. Red Blue Chair. 1918–1923 | MoMA». The Museum of Modern Art. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Klaus-Jürgen Sembach, Twentieth Century Furniture Design (Köln : Taschen, c2002), 93.
- ↑ Klaus-Jürgen Sembach, Twentieth Century Furniture Design (Köln : Taschen, c2002), 92. Victoria and Albert Museum. Modern Chairs, 1918–1970: an international exhibition presented by the Whitechapel Art Gallery in association with the Observer, arranged by the Circulation Department, Victoria and Albert Museum, 22 July–30 August 1970 (London: Whitechapel Gallery, 1970), 8.
- ↑ Nathalie d'Alincourt, « Arrêt sur une œuvre », Dossier de l'art hors-série n° 7, janvier 2011, p. 58-59
- ↑ «The Red Blue Chair». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Peter Drijver, Johannes Miemeijer, Rietveld meubels om zelf te maken (Bussum: Colophon, 2001), 28.
- ↑ Drijver, Peter (2001). Rietveld meubels om zelf te maken = How to construct Rietveld furniture. Johannes Niemeijer. Bussum, Netherlands: Thoth. էջեր 28–29. ISBN 90-6868-280-6. OCLC 49798167.
- ↑ «Gerrit Rietveld. Red Blue Chair. 1918–1923 | MoMA». The Museum of Modern Art. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Brooklyn Museum». www.brooklynmuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Press Release». High Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «TU Delft fire news story». 2008 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիր և կապույտ աթոռ կատեգորիայում։ |