Կարմիր գլխարկով կինը (նկար)

Յան Վերմեերի նկար

«Կարմիր գլխարկով կինը» (հոլ.՝ Meisje met de rode hoed), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1665 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 23,2 × 18,1 սմ։ «Կարմիր գլխարկով կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ

Կարմիր գլխարկով կինը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր
տարիմոտ 1669[1]
բարձրություն22,8 սանտիմետր
լայնություն18 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[2] և փայտե տախտակ[2]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[3]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ[4][2]
սեփականատերLouis Marie Baptiste Atthalin?[5] և Էնդրյու Ուիլյամ Մելոն
կայք
Ծանոթագրություններ
 Girl with a Red Hat (Vermeer) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Կարմիր գլխարկով կինը» ստեղծագործությունը Յան Վերմեերը վրձնել է 1665 թվականին։ Այն համարվում է հեղինակի բազմաթիվ թրոնիներից (դիմանկարի տեսակ Հոլանդիայում) մեկը, որտեղ պատկերված է անսովոր հանդերձանքով բնորդի կեցվածք ընդունող մոդելը, ովքեր, ինչպես հայտնի է, աչքի չէին ընկնում իրենց կոկետությամբ։ Ենթադրվում է, որ նկարը վաճառքի է հանվել 1696 թվականի մայիսի 16-ին Ամստերդամում։ Տարիներ հետո նկարը վաճառքի է հանվել «Hôtel de Bouillon» հյուրանոցում՝ 1822 թվականի դեկտեմբերի 10-ին Փարիզում։ Նկարը գնել է բարոն Լուի Մարի Բապտիստը (Louis Marie Baptiste Atthalin, 1784-1856), որից հետո «Կարմիր գլխարկով կինը» ստեղծագործությունը ժառանգությամբ անցել է նրա զարմիկ բարոն Գաստոն Լաուրենտին (մահացել է 1911 թվականին)։

1925 թվականի նոյեմբերին այս կտավը վաճառվել է ամերիկացի բանկիր, միլիարդատեր Էնդրյու Ուիլյամ Մելլոնին։ Վերջինս հետո «Կարմիր գլխարկով կինը» կտավը նվիրում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահին[6]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 1925 թվական-«17-րդ դարի հոլանդական վարպետների ժամանակավոր ցուցահանդես», M. Knoedler & Co., Նյու Յորք, 1925 թվական, № 1[7]
  • 1928 թվական-«Գեղանկարչության քսան գլուխգործոցների ժամանակավոր ցուցահանդես», M. Knoedler & Co., Նյու Յորք, 1928 թվական, № 12
  • 1995 թվական-«Պատկերասրահի հոլանդական սրահ», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, 1995-1996 թվականներ
  • 1996 թվական-«Յան Վերմեեր», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, Մաուրիցհեյս, Հաագա, 1995-1996 թվական, № 14
  • 1998 թվական-«Հավաքածուների սրահ», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, 1998 թվական, № 60
  • 1999 թվական-«Յան Վերմեեր. գեղարվեստ», Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն, № 11
  • 2001 թվական-«Վերմեերն ու Դելֆտի դպրոցը», Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք), Արվեստի ազգային պատկերասրահ, 2001 թվական, № 74

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nga.gov/collection/art-object-page.60.html
  2. 2,0 2,1 2,2 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.60.html
  3. http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.60.html
  4. https://rkd.nl/en/explore/images/219092
  5. https://rkd.nl/explore/images/219092
  6. «Girl With the Red Hat/Provenance». The National Gallery of Art, Washington, D.C. web site. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. «Girl With the Red Hat/Exhibition History». The National Gallery of Art, Washington, D.C. web site. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր գլխարկով կինը (նկար)» հոդվածին։