Կարմեն Լաֆորետ

իսպանացի գրող

Կարմեն Լաֆորետ Դիաս (իսպ.՝ Carmen Laforet Díaz, սեպտեմբերի 6, 1921(1921-09-06)[2][3][4][…], Esquerra de l'Eixample, Էշամպլե, Բարսելոնա, Իսպանիա[1] - փետրվարի 28, 2004(2004-02-28)[2][3][4][…], Մախադաոնդա, Մադրիդ, Իսպանիա[5]), իսպանացի կին գրող, ում ստեղծագործական գործունեության ժամանակաշրջանը հիմնականում համընկել է ֆրանկոյական վարչակարգի ժամանակներին։ Համարվում է 20-րդ դարի իսպանական գրականության դասական, եվրոպացի կարևորագույն գրողներից մեկը, ով հարստացրել է էքզիստենցիալիզմի դպրոցի և իսպանական tremendismo ոճի գրականությունը։ Եղել է նաև առաջին դետեկտիվ վեպի հեղինակը իսպանական գրականության պատմության մեջ։ Կարմեն Լաֆորետի ամենահայտնի երկը «Ոչինչը» (Nada) վեպն է, որի համար 1944 թվականին արժանացել է Նադալի անվան մրցանակի (Premio Nadal)։

Կարմեն Լաֆորետ
իսպ.՝ Carmen Laforet Díaz
Ծննդյան անունիսպ.՝ Carmen Laforet Díaz[1]
Ծնվել էսեպտեմբերի 6, 1921(1921-09-06)[2][3][4][…]
ԾննդավայրEsquerra de l'Eixample, Էշամպլե, Բարսելոնա, Իսպանիա[1]
Վախճանվել էփետրվարի 28, 2004(2004-02-28)[2][3][4][…] (82 տարեկան)
Վախճանի վայրՄախադաոնդա, Մադրիդ, Իսպանիա[5]
ԳերեզմանԱլմուդենի գերեզմանոց[6]
Գրական անունCarmen Laforet
Մասնագիտությունգրող
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Ժանրերվեպ
Պարգևներ
ԱմուսինՄանուել Սերեսալես Գոնսալես
ԶավակներԱգուստին Սերեսալես Լաֆորետ
 Carmen Laforet Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կարմենը ծնվել է Բարսելոնայում։ Երկու տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Կանարյան կղզիներ, որտեղ անց է կացրել իր մանկությունը[7]։ Տասներկու տարեկանում կորցրել է մորը։ Հոր երկրորդ կինը՝ իր խորթ մայրը, խոր հակակրանք է միայն առաջացրել․ դա հետագայում արտացոլվել է Լաֆորետի մի շարք երկերում։ 1939 թվականին Կարմենը եկել է Բարսելոնա, ընդունվել համալսարան, որտեղ փիլիսոփայություն է ուսումնասիրել։ 1942 թվականին տեղափոխվել է Մադրիդ և Կամպլուտենսե համալսարանում սկսել է իրավունք ուսումնասիրել, բայց երկրորդ կուրսից դուրս է եկել բուհից՝ ամբողջովին գրական աշխատանքի նվիրվելու նպատակով, և 1944 թվականի հուվար-սեպտեմբեր ամիսներին գրել է իր առաջին վեպը՝ Nada-ն, որի համար Editorial Destino-ն նրան շնորհել է Էուխենիո Նադալի անվան մրցանակ[8][9], իսկ Իսպանիայի թագավորական ակադեմիան՝ Ֆաստենրատի անվան մրցանակ (Premio Fastenrath, 1948)։

Կարմենը 1946 թվականին ամուսնացել է ժուռնալիստ և գրաքննադատ Մանուել Սերեզալեսի հետ, ումից ունեցել է հինգ երեխա։ Նրանց խնամքի ու դաստիարակության կապակցությամբ ընդմիջել է իր գրական գործունեությունը և միայն մի քանի տարի անց հրատարակել իր հաջորդ երկը՝ La isla y los demonios վեպը։ 1951 թվականին կաթոլիկություն է ընդունել։ Կրոնի, հավատքի, դավանանքի հետ առնչվող հոգեբանական քննությունն արտացոլված է նրա «La mujer nueva» («Նոր կինը») վեպում, որի համար 1955 թվականին արժանացել է Premio Menorca de Novela, 1956 թվականին՝ Premio Nacional de Literatura (ներկայումս՝ Սերվանտեսի անվան) մրցանակի։ Լաֆորետը մտադրվել էր գրել Tres pasos fuera del tiempo խորագրով եռագրություն, սակայն իր կենդանության օրոք հասցրել է հրատարակել միայն դրա առաջին մասը՝ «Արևի հարված» վեպը (La insolación)[10]։

1956 թվականին գրողն այցելել է Միացյալ Նահանգներ, հեղինակել ուղեգրական բնույթի երկեր, ծանոթացել վտարանդի գրող Ռամոն Սենդերի հետ[11], հետագայում բազմաթիվ նամակներ գրել ու ստացել նրանից[12]։ Կյանքի վերջին տարիներին (հատկապես՝ 1970 թվականին տեղի ունեցած ամուսնալուծությունից հետո) հոգեբանական ծանր դրության մեջ է հայտնվել, հեռացել հասարակական, հանրային կյանքից։ Շուրջ 20 տարի տառապելով Ալցհայմերի հիվանդությունից[13]՝ 82 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն Մադրիդ ինքնավար համայնքի Մախադաոնդա քաղաքում։

Կարմեն Լաֆորետն իր ստեղծագործությամբ ճանապարհ է հարթել բազմաթիվ իսպանացի կին գրողների համար[14]։

  • Nada[15] (1944), novel.
  • La isla y los demonios (1952), novel.
  • El piano (1952), novel.
  • La muerta (1952), short stories.
  • Un noviazgo (1953), short novel.
  • El viaje divertido (1954), short novel.
  • La niña (1954, short novel.
  • Los emplazados (1954), short novel.
  • La llamada (1954), story.
  • La mujer nueva (1955), novel.
  • Un matrimonio (1956), novel.
  • Gran Canaria (1961), essay.
  • La insolación (1963), novel.
  • Paralelo 35 (1967), travel book.
  • La niña y otros relatos (1970), stories.
  • Artículos literarios (1977), a collection of articles.
  • Mi primer viaje a USA (1981) essay.
  • Rosamunda, story included in Cuentos de este siglo, Encinar, Ángeles (ed.), Barcelona, 1995.
  • Al colegio, story included in Madres e hijas, Freixas, Laura (ed.), Barcelona, 1996.
  • Al volver la esquina (2004), posthumous novel. Continues the story of La insolación.
  • Carta a Don Juan (2007), a compilation of all her short stories.
  • Romeo y Julieta II (2008), a compilation of her love stories.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://nuestrotiempo.unav.edu/es/grandes-temas/la-chica-de-la-calle-aribau
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 https://dbe.rah.es/biografias/11533/carmen-laforet-diaz
  6. Find A Grave — 1996.
  7. Michael Eaude, "Obituary: Carmen Laforet", The Guardian (London), 5 March 2004. Online article retrieved 2012-0426.
  8. «Carmen Laforet | Spanish author». Encyclopædia Britannica. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  9. Nagroda przyznawana młodym talentom literackim, w Hiszpanii porównywalna znaczeniem z francuską Nagrodą Goncourtów.
  10. Część druga (Al volver la esquina) przesłana do cenzury w 1964, wycofana została przez autorkę i wydana dopiero pośmiertnie przez jej dzieci (2004); część trzecia (Jaque mate) nigdy nie została napisana.
  11. Ramón José Sender (1902-1982) – jeden z czołowych hiszpańskich pisarzy emigracyjnych o tendencji lewicowej, autor dziewięcioksiągu Crónica del alba (1942-66). Por. Beata Baczyńska, dz. cyt. poniżej, s. 468.
  12. 76 listów opublikowanych zostało dopiero przez córkę – Cristinę Cerezales pt. Puedo contrar contigo (2003).
  13. Schyłkowy okres życia przedstawiła Cristina Cerezales w wydanym pośmiertnie tomie Música blanca (2009).
  14. B. Baczyńska, dz. cyt. poniżej, s. 475.
  15. Eberstadt, Fernanda (2007 թ․ ապրիլի 13). «Carmen LaForet's 'Nada': A young woman's take on a sordid world». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Լաֆորետ» հոդվածին։