Կարլ Զյուսհայմ
Կարլ Զյուսհայմ (գերմ.՝ Karl Süssheim;1878 թվականի հունվարի 21, Նյուրնբերգ — 1947 թվականի հունվարի 13[3], Ստամբուլ) գերմանացի պատմաբան և արևելագետ, իսլամական ժողովուրդների, ինչպես նաև թուրքական, պարսկական (պարսկերեն) և արաբերեն լեզուների[4] պատմության պրոֆեսոր Մյունխենի համալսարանում:
Կարլ Զյուսհայմ գերմ.՝ Karl Süssheim | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1878[1] |
Ծննդավայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն |
Մահացել է | հունվարի 13, 1947[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ենայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[2] |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի պրոֆեսոր |
Աշխատավայր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Ստամբուլի համալսարան |
ԿենսագրությունԽմբագրել
Կարլ Զյուսհայմը ծնվել է Քրոնախ Զիգմունդ Զյուսհայմայի և նրա կնոջ ՝ Կլարայի ընտանիքում: Ընտանիքը Նյուրնբերգ է տեղափոխվել 1870 թվականին: Կարլն այցելել է Նյուրնբերգյան «Alten Gymnasium» և «Neuen Gymnasium» վարժարաններ, որից հետո 1896 թվականին ուսումնասիրել է պատմություն, փիլիսոփայություն և բնական գիտություններ Յենայի, Մյունխենի, Էրլանգենի և Բեռլինի համալսարաններում: Նրա դասախոսների թվում էր արաբագետ Մարտին Հարթմանը (1851-1918)։ 1902 թվականին Բեռլինի համալսարանում Զյուսհայմը պաշտպանելով գիտական թեզը՝ դարձավ պատմական գիտությունների թեկնածու:
Մինչև 1906 թվականը Կարլ Զյուսհայմը շարունակում էր իր ուսումնասիրությունները Ստամբուլում. երիտթուրքերի հեղափոխության ժամանակ տեղափոխվեց Կահիրե։ 1911 թվականին նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն "Prolegomena zu einer Ausgabe der im Britischen Museum zu London verwahrten Chronik des seldschukischen Reiches" թեմայով և դարձել է Մյունխենի համալսարանի պրիվատ-դոցենտ, որտեղ Ֆրից Հոմմելի և Գոթհելգ Բերգշտրասերի ղեկավարությամբ դասավանդել է արաբերեն, պարսկերեն և թուրքերեն լեզուներ: 1919 թվականից Զյուսհայմը եղել է պրոֆեսոր, հեռացվել է ազգային սոցիալիստների իշխանության գալուց հետո, 1933 թվականի հունիսի 27-ին։ Այդ ընթացքում նրա աշակերտների թվում էին Էռնստ Կանտորովիչը, Գերշ Շոլը և Բաբինգեր Ֆրանցը ։
1934 թվականից մինչև երրորդ ռեյխի արտագաղթը, Կարլ Զյուսհայմը ընտանիքի հետ ապրում էր Մյունխենում "Preysingstraße 12"հասցեում: Բյուրեղապակյա գիշերից հետո նա կարճ ժամանակով հայտնվել է Դահաու համակենտրոնացման ճամբարում։ 1941 թվականին, իր թուրք ընկերների օգնությամբ, Զյուսհայմը կարողացել է տեղափոխվել Ստամբուլ, որտեղ ժամանակավոր դիրք է զբաղեցրել Ստամբուլի համալսարանում։ Մահացել է երիկամների հիվանդությունից 1947 թվականին և թաղվել է Օրթաքեյ շրջանի աշքենազների գերեզմանատանը (Ortaköy):
ԱշխատանքներԽմբագրել
- Das Geschenk aus der Seldschukengeschichte von dem Wesir Muhammad b. Muhammad b. 'Abdallah b. Al-Nit Ām alHusainī al-Jazdī, Leiden, 1909.
- Preussens Politik in Ansbach-Bayreuth / Süssheim, Karl. — Vaduz : Kraus, 1965, Nachdr. [d. Ausg.] Berlin, 1902.
- Eski Viyana tıb talimi ve onun Adli Sultan Mahmud zamanında İstanbula yayılması / Süssheim, Karl. — İstanbul : Kader, 1937.
- The diary of Karl Süssheim / Süssheim, Karl. — Stuttgart : Steiner, 2002.
ԳրականությունԽմբագրել
- Barbara Fleming: Zum 100. Geburtstag 21. Juni 1878/1978. Karl Süssheim 1878—1947. In: Der Islam, Band 56, Heft 1 (1979), S. 1-8, DOI: 10.1515/islm.1979.56.1.1.
- Barbara Flemming, Jan Schmidt: The diary of Karl Süssheim (1878—1947). Orientalist between Munich and Istanbul. Steiner, Stuttgart 2002, ISBN 3-515-07573-9.
- Salomon Wininger: Grosse jüdische National-Biographie, Band 6 (St-Z). Orient Verlag, Czernowitz 1930, S. 62.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #117372218 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ иногда, ошибочно, 1950
- ↑ Ludmila Hanisch Ausgegrenzte Kompetenz: Porträts vertriebener Orientalisten und Orientalistinnen 1933-1945 : eine Hommage anlässlich des XXVIII. Deutschen Orientalistentags in Bamberg, 26.-30. März 2001. — Orientwissenschaftliches Zentrum der Martin-Luther-Universität Halle-Wittenberg, 2001. — С. 103. — 146 с.
Արտաքին հղումներԽմբագրել
- Susanne Rieger, Gerhard Jochem (2016-07-09)։ «Prof. Karl Süßheim, Historiker und Orientalist»։ RIJO RESEARCH։ Վերցված է 2018-05-27