Կարլսբադի քարանձավներ (ազգային պարկ)

ազգային պարկ

Կարլսբադի քարանձավներ (անգլ.՝ Carlsbad Caverns National Park), կրաքարե քարանձավ։ Գտնվում է Չիհուահուան անապատի Գվադալուպե լեռներում (Հարավային Նյու Մեքսիկո և Տեխաս, ԱՄՆ), ունի մոտ 250 մլն տարվա հնություն, խորությունը մոտ 339 մ։ Համարվում է 300 հսկայական կրաքարե քարանձավներից մեկը։

Picto infobox plant.png
Կարլսբադի քարանձավներ
(անգլ.՝ Carlsbad Caverns National Park)
Carlsbad Interior Formations.jpg
Տեսակէքսկուրսիոն անձավ և ԱՄՆ ազգային պարկ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՎարչատարածքԷդի շրջան
Հիմնվել էմայիսի 14, 1930
Մակերես189 կմ²
Կարլսբադի քարանձավներ (ազգային պարկ)ը գտնվում է ԱՄՆում
Կարլսբադի քարանձավներ (ազգային պարկ)
Կարլսբադի քարանձավներ (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Կարլսբադի քարանձավներ (ազգային պարկ)

ՊատմությունԽմբագրել

 
Կրաքարային գոյացություններ

Չնայած այն բանին, որ, ըստ իրեղեն վկայությունների այս տարածքում բնիկ ամերիկացիները եղել են ավելի քան 12 000 տարի առաջ, և հայտնի է, որ իսպանացի արշավորդներն այցելել են այս վայրեր դեռևս 1500-ական թվականներին, որ այս քարանձավները հայտնաբերել է Ջիմ Ուայթ անունով մի հովիվ, որը հետազոտել է քարանձավները 1898 թվականին։ Թթվածին հագեցած ջուրը թունելների և քարայրների բարդ լաբիրինթոս է փորել, բազմապիսի «դահլիճներ» կերտել կրաքարե ժայռերի մեջ։ Քարանձավներին փառք է բերել հատկապես «Մեծ դահլիճը», որն աշխարհի ամենամեծ ստորերկրյա քարայրներից է (610 մ երկարություն, 335 մ լայնություն)։ Դարերի ընթացքում հանքային ջուրը կաթել, գոլորշիացել է՝ բազմապիսի և հրաշագեղ հանքային գոյացություններ առաջացրել՝ ստալակտիտներ ու ստալագմիտներ, ներառյալ «Սատանայի աղբյուրը», «Քարանձավային մարդը» և «Տիկնիկային [[թատրոնը»։ Կրաքարի քարանձավները սովորաբար ձևավորվում են ջրի քայքայիչ ազդեցությամբ՝ ջրային հոսանքների նախկին հուների տեղում, բայց Կարլսբադի քարանձավները փորվել են ժայռերի մեջ ծծմբական թթվի ազդեցությամբ։ Արդյունքն այնպիսի պատկառելի խորշեր են, ինչպիսիք են «Մեծ սենյակը» և «Թագուհու սենյակը»։ Ամառային ամիսներին այստեղ կարելի է ականատես լինել գիշերային հուզիչ տեսարանի. բնական երևույթ, որի ընթացքում Կարլսբադի քարանձավներից շուրջ 4000 բրազիլական չղջիկներ դուրս են թռչում սնունդ որոնելու։ Համարում են, որ չղջիկներն այստեղ բնակվում են ավելի քան 5000 տարի, և սկսած XVII դարի սկզբներից՝ նրանց ծերտն արդյունահանվել և օգտագործվել է որպես պարարտանյութ։ Այսօր ավելի մեծ ուշադրության է արժանանում նրանց թռիչքը քարանձավից։ Սննդի որոնումներից հետո նրանց վերադարձը քարանձավ նույնքան տեսարժան է, որքան մեկնումը։ Անմիջապես արևածագից առաջ նրանք մտնում են քարանձավ՝ վայրէջք կատարելով հարյուրավոր ոտնաչափ բարձրություններից՝ օդում զարգացնելով ժամում մինչև 40կմ արագություն (25մղոն

ԱղբյուրներԽմբագրել

  • Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)

Արտաքին հղումներԽմբագրել