Կարլա Քվեդո (իսպ.՝ Carla Quevedo, ապրիլի 23, 1988(1988-04-23)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Գաղտնիքը նրա աչքերում» ֆիլմում և «Ցույց տվեք ինձ հերոս» մինի սերիալում ունեցած դերերով։

Կարլա Քվեդո
Ծնվել էապրիլի 23, 1988(1988-04-23)[1][2] (35 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1988 թվականի ապրիլի 23-ին Բուենոս Այրեսում։

Կինոյում առաջնաելույթ է ունեցել 2009 թվականին Խուան Խոսե Կամպանելայի «Գաղտնիքը նրա աչքերում» դրամայում։ Լիլիանա Կոլոտոյի դերը, որը դաժան հանցագործության զոհ էր, Քվեդոյին համաշխարհային ճանաչում է բերել[3][4], իսկ ֆիլմն արժանացել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակների, այդ թվում՝ «Օսկարի»[5] և «Գոյա»[6]։

Ներկայում Կառլան շարունակում է դերասանական կարիերան, ինչպես նաև հանդիսանում է ներքնազգեստի La Belle Rebelle ապրանքանիշի դիզայները։ Ապրել է ինչպես Բուենոս Այրեսում, այնպես էլ Նյու Յորքում[7]։

2019 թվականի հունիսին Կարլա Քվեդոն թողարկել է «Me peleé a los gritos con el manager del spa» վերնագրով իր առաջին բանաստեղծությունների գիրքը, որում նա պատմում է ֆեմինիզմի, մենակության, ֆոբիաների և սիրո մասին[8]։

Կարիերա խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Նշում
2009 Գաղտնիքը նրա աչքերում Լիլիանա Կոտոտո
2012 Ավարտ Հելենա Կարճամետրաժ ֆիլմ
Կողմնակի ազդեցություն Ալենա
Ապրիլ Նյու Յորքում Վալերիա
2013 Վրիպակ մոդել
20,000 համբույր Լուցիանա
2014 Միաձուլում Գեյլ
Բոհեմիա Բոհեմիա
2015 Կյանքի շարունակություն Գլորիա / Դիանա
2016 Ակտիվ որոնման մեջ Կամիլլ
Երիտասարդությունը Օրեգոնայում Ջիլդա

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2013-2014 Կեղծավորներ Վալերի Դել Վալլե
2014 Ուիլսոն Ֆերնանդեսի 13 կանայք Կարոլինա
2015 Ցույց տվեք ինձ հերոս Նեյ

Թատրոն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշում
2013 Պարկ Լեսամա Լաուրա Ճեմարանի թատրոն (Բուենոս Այրես)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2013 – Արգենտինայի քննադատների ասոցացիայի մրցանակ («Ապրիլ Նյու Յորքում»)՝ լավագույն նոր դերասանուհի (անվանակարգ)
  • 2014 – Կինոմատոգրաֆիական արվեստի և գիտության Արգենտինայի ակադեմիայի մրցանակ («Ապրիլը Նյու Յորքում»)՝ լավագույն նոր դերասանուհի (անվանակարգ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 cinenacional.com (իսպ.) — 2001.
  3. Dargis, Manohla (2010 թ․ ապրիլի 15). «Cold Case, Warm Hearts: Death Leads to Romance». The New York Times. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  4. «The Secret in Their Eyes Acting Credit». The New York Times. 2010 թ․ ապրիլի 15. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  5. Stratton, David (2010 թ․ մայիսի 19). «The Secret in Their Eyes». Australian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  6. El Pais: La presidenta de la Academia denuncia en la ceremonia de los Goya a los teleoperadoras que ganan dinero a costa de sus contenidos
  7. «Diving In» (PDF). The Swim Journal. Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.(չաշխատող հղում)
  8. Pablo Steinmann (2.10.2019). «Carla Quevedo: "Siempre fui una ermitaña, pero hoy necesito sentirme acompañada"». Lus (իսպաներեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլա Քվեդո» հոդվածին։