Կարինե Կոնստանտինովնա Նազարովա (հուլիսի 18, 1949(1949-07-18), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ռուս նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի մասնակից-թղթակից (2011)։

Կարինե Նազարովա
Ծնվել էհուլիսի 18, 1949(1949-07-18) (74 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմանկար, նատյուրմորտ
ԱնդամակցությունՌուսաստանի գեղարվեստի ակադեմիա

Ծնվել է 1949 թվականին Բաքվում։

1973 թվականին ավարտել է Մոսկվայի պոլիգրաֆիայի համալսարանը «տպագիր արտադրանքի գեղարվեստական և տեխնիկական ձևավորում» մասնագիտությամբ։

1977 թվականից դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

2011 թվականին ընտրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի մասնակից-թղթակից։

Աշխատում է թեմատիկ նկարների, դիմանկարների, նատյուրմորտների ժանրերում, ցուցահանդեսների մասնակից է Ռուսաստանում և արտասահմանում։ Նրա ստեղծագործությունները ներկայացված են Ռուսաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Անգլիայում, Իռլանդիայում։

Նկարչի մասին շատ արվեստագետներ կիսվել են դրական կարծիքներով.

Կարևորը, որ համակրանք է առաջացնում այս նկարչի ստեղծագործության մեջ, արվեստի գաղափարներով իսկական տարված լինելն է, նրան օտար, կենցաղային բաներից առանձնացնելու ունակությունը։ Սա շատ բարձր արժանիք է ստեղծողի համար, հատկապես, եթե խոսքը վերաբերում է մի կնոջ, ով միշտ շատ այլ մտահոգություններ և խնդիրներ է ունեցել։ Բայց դրանք չեն հանգցրել արվեստի լույսը[1]։
- Իգոր Օբրոսով, ՌԴ ժողովրդական նկարիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Назарова Каринэ Константиновна (Karina Nazarova), Каталог художников | Художники | Московские Живописцы». www.moscow-painters.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել