Կարինա Համբարձումովա

շախմատիստուհի

Կարինա Համբարձումովա (Ամբարձումովա), (օգոստոսի 17, 1989(1989-08-17), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի[3] ռուսաստանցի շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր[4], Ռուսաստանի սպորտի վարպետ։

Կարինա Համբարձումովա
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 17, 1989(1989-08-17) (34 տարեկան)
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Կոչումկանանց միջազգային վարպետ, կանանց գրոսմայստեր և միջազգային վարպետ[2]
Ներկայիս վարկանիշ2406
ՖԻԴԵ համար4166299
365chessKarina_Ambartsumova
Chesstempo համար7042
ICCF համար7042
 Karina Ambartsumova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարինան շախմատ խաղացել է 4 տարեկանից։ Հաջող արդյունքներ է ցույց տվել պատանիների մրցաշարերում։ 2002 թվականին Իսպանիայում բրոնզե մեդալ է նվաճել մինչև 14 տարեկանների պատանիների մրցաշարում։ 2003 թվականին Չեռնոգորիայում Եվրոպայի մինչև 16 տարեկանների պատանիների մրցաշարում զբաղեցրել է 3-5-րդ տեղը։ 2005 թվականին Սոչիում Ռուսաստանի մինչև 18 տարեկանների պատանիների մրցաշարում զբաղեցրել է 2-5-րդ տեղը։ 2010 թվականին Մոսկվայում 5,5 միավորով դարձել է Ռուսաստանի ուսանողների հաղթող[5]։ 2011 թվականին Շենժենում ներկայացրել է Ռուսաստանը XXVI Ամառային Ունիվերսիադայում։

2008 թվականին Մոսկվայում ընթացող արագ շախմատի մրցաշարում դարձել է հաղթող։ 2012 թվականին Մոսկվայում տեղի ունեցած բլից մրցաշարում դարձել է հաղթող։ 2014 թվականին Դանիայում դարձել է «Lady Chess» միջազգային կանանց մրցաշարի հաղթող[6]։ SK «Schwäbisch Hall» թիմի կազմում դարձել է Գերմանիայի շախմատային Բունդեսլիգայի հաղթող։ 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում դարձել է կանանց արագ շախմատի Ռուսաստանի չեմպիոնուհի։ 2016 թվականին մասնակցել է Եվրոպայի կանանց թիմային գավաթին[7]։

2011 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանը։ Մասնագիտությամբ Սոցիալական մանկավարժ է։ Աշխատում է շախմատի մարզիչ[8]։

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9][10]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2002 2139 2139 2139 2139 2139
2003 2140 2124 2124 2142 2142 2124
2004 2141 2147 2171 2140 2171 2140
2005 2165 2171 2184 2181 2184 2165
2006 2177 2176 2179 2179 2179 2176
2007 2179 2201 2230 2228 2230 2179
2008 2228 2249 2229 2231 2249 2228
2009 2227 2248 2274 2301 2301 2301 2227
2010 2297 2315 2315 2309 2302 2302 2315 2297
2011 2332 2308 2303 2303 2309 2315 2332 2303
2012 2315 2318 2322 2322 2314 2314 2314 2294 2294 2322 2294
2013 2294 2294 2294 2306 2306 2306 2306 2306 2320 2320 2310 2340 2340 2294
2014 2340 2340 2338 2342 2331 2331 2301 2278 2278 2278 2321 2321 2342 2278
2015 2325 2332 2346 2340 2331 2361 2307 2284 2284 2262 2267 2267 2361 2262
2016 2270 2272 2272 2307 2307 2282 2252 2280 2280 2280 2288 2322 2322 2252
2017 2322 2322 2282 2282 2324 2318 2319 2325 2359 2359 2359 2359 2359 2282
2018 2359 2359 2374 2375 2375 2357 2377 2377 2386 2379 2371 2383 2386 2357
2019 2391 2396 2399 2377 2364 2359 2359 2337 2341 2341 2341 2341 2399 2337
2020 2361 2361 2371 2371 2371 2371 2371 2371 2371 2371 2382 2382 2382 2361
2021 2382 2382 2382 2370 2382 2382 2370
2022 2386 2399 2399 2386
2023 2393 2418 2418 2393


Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինա Համբարձումովա» հոդվածին։