Կարեն Տեր-Մարտիրոսյան

հայ ֆիզիկոս տեսաբան

Կարեն Ավետիքի Տեր-Մարտիրոսյան (սեպտեմբերի 28, 1922(1922-09-28), Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ - նոյեմբերի 19, 2005(2005-11-19), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1963)։ ՌԳԱ թղթակից անդամ (2000):

Կարեն Տեր-Մարտիրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1922(1922-09-28)
Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ
Մահացել էնոյեմբերի 19, 2005(2005-11-19) (83 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Գիտական ղեկավարYakov Frenkel? և Լև Լանդաու
Եղել է գիտական ղեկավարAlexander Markovich Polyakov? և Alexander Zamolodchikov?
Հայտնի աշակերտներAlexander Markovich Polyakov?[1]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1943 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1949-1957 թվականներին աշխատել է Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում։ 1957 թվականից աշխատում է Մոսկվայի տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում (1967 թվականից՝ հադրոնների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ)։ 1963 թվականից դասավանդել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (1963-1982 թվականներին՝ տարրական մասնիկների ֆիզիկայի ամբիոնի վարիչ)։

Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների տեսությանը։ Մշակել է միջուկների կուլոնյան գրգռման տեսությունը։ Զբաղվել է թեթևագույն միջուկների հետազոտությամբ, մասնավորապես, երեք մարմինների քվանտային խնդրով։ Բարձր էներգիայի մասնիկների փոխազդեցության բնագավառում կատարած աշխատանքները նվիրված են հիմնականում Ռեջեի կոմպլեքս մոմենտների տեսության զարգացմանը և հադրոնների ցրման պրոցեսներում այդ տեսության կիրառմանը։ Մշակել է գերբարձր էներգիաների տիրույթում պոմերոնների փոխազդեցության տեսությունը։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1968)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1968)
  • ՌԴ Ս. Պոմերանչուկի անվան մրցանակ (2001)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Երկեր խմբագրել

  • Теория калибровочных взаимодействий элементарных частиц, М., 1984 (համահեղինակ)

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 675