Կարեն Աբգարի Խաչանով (ռուս.՝ Карен Абгарович Хачанов, մայիսի 21, 1996(1996-05-21)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուսաստանցի հայ պրոֆեսիոնալ թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)։ Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղեր 2020-ի արծաթե մեդալակիր։

Կարեն Խաչանով
Սեռարական
Քաղաքացիություն Ռուսաստան
Բնակվելու վայրՄոսկվա և Դուբայ[1]
Ծննդյան ամսաթիվմայիսի 21, 1996(1996-05-21)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսաստան[1]
Հասակ198 սանտիմետր[1] սմ
Քաշ87 կիլոգրամ[1] կգ
Խաղեր Հ/Պ259–186[1]
Խաղեր Հ/Պ61–80[1]

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Կարեն Խաչանովը թենիս սկսել է խաղալ երեք տարեկանում՝ մանկապարտեզում։ Նրա հայրը՝ Աբգարը, եղել է բարձրակարգ վոլեյբոլիստ[2], իսկ ավելի ուշ զբաղվել է բժշկությամբ, մայրը՝ Նատալյան, նույնպես ուսումնասիրել է բժշկություն։ Կարենն ունի Մարգարիտա անունով քույր և Գեորգի անունով եղբայր։ Ամուսնացել է 2016 թվականի ապրիլին[3]։

Մարզական կարիերա խմբագրել

2013 թվականի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության մենախաղի մրցաշարում Խաչանովն արժանացավ ոսկե մեդալի։ 17 տարեկան և 157 օրականում նա դարձել է ATP տուրում ելույթ ունեցած ռուսաստանցի ամենաերիտասարդ թենիսիստը։

Կարենը Ճանաչման է արժանացել 2013 թվականին, երբ Մոսկվայում անցկացվող Կրեմլի գավաթում կարողացել է հաղթել Յանկո Տիպսարևիչին, որն այդ պահին աշխարհի լավագույն ութնյակում էր, և դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ 4:6 0:6 հաշվով զիջել է խորվաթ Իվո Կառլովիչին։ Իսկ նույն տարվա հոկտեմբերին առաջին անգամ Ռուսաստանը ներկայացրեց Դևիսի գավաթի եվրոաֆրիկյան գոտու մրցաշարում և հաղթեց Դին Օ'Բրայենին։

2014 թվականին պարգևատրվել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի ամենամյա «Ռուսական գավաթ» մրցանակով՝ «Տարվա պատանի» անվանակարգում։

2014 թվականի օգոստոսին Նանկինում կայացած պատանեկան օլիմպիական խաղերում զուգախաղում (Անդրեյ Ռուբլյովի հետ) նվաճել է արծաթե մեդալ։

2015 թվականի սեպտեմբերին առաջին անգամ դարձավ «չելենջեր» շարքի Ստամբուլի մրցաշարի հաղթող՝ եզրափակչում առավելության հասնելով աշխարհի 60-րդ ռակետ Սերգեյ Ստախովսկու նկատմամբ։

2016 թվականի հունվարին Ավստրալիայի բաց առաջնությունում մոտ էր առաջին անգամ Մեծ սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում հայտնվելուն, սակայն որակավորման փուլի վճռական մրցախաղում զիջեց 35-ամյա ֆրանսիացի Ստեֆան Ռոբերին (6-1 4-6 2-6)։

2016 թվականի ապրիլին Խաչանովը հաղթահարեց ATP 500 շարքի Բարսելոնայի մրցաշարի որակավորման փուլը, որից հետո առաջին շրջանում հաղթեց աշխարհի 59-րդ ռակետ Ալյաժ Բեդենեին, իսկ երկրորդ շրջանում սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի 17-րդ ռակետ Ռոբերտո Բաուտիստա Ագուտի նկատմամբ (6-2 6-7 6-3)[4]։ Երրորդ շրջանում Կարենը զիջեց աշխարհի 30-րդ ռակետ Ալեքսանդր Դոլգոպոլովին (4-6 5-7)[5]։

2016 թվականի մայիսին Կարենը հաղթեց իր երկրորդ «չելենջերում»՝ Սամարղանդի մրցաշարի եզրափակչում առավելության հասնելով 38-ամյա վետերան Ռուբեն Ռամիրես Իդալգոյի նկատմամբ[6], որն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել էր, երբ Կարենը եղել է ընդամենը երկու տարեկան։

2016 թվականի հունիսին, 20-ամյակը նշելուց անմիջապես հետո, Խաչանովն առաջին անգամ ընդգրկվեց մենախաղի համաշխարհային վարկանիշի լավագույն հարյուրյակում։

2016 հոկտեմբերին կարիերայում առաջին անգամ Կարենը դարձավ ATP մրցաշարի հաղթող։ Չինաստանի Չենդու քաղաքում կայացած Chengdu Open մրցաշարի եզրափակչում նա առավելության հասավ իսպանացի Ալբերտ Ռամոսի նկատմամբ և նվաճեց գլխավոր մրցանակը[7]։

ATP մրցաշարում Կարենը երկրորդ անգամ հաղթել է 2018 թվականի փետրվարին։ Նա առաջինն է ճանաչվել Մարսելի մրցաշարում՝ եզրափակչում հաղթելով ֆրանսիացի Լյուկ Պուիին։ Այդ հաղթանակի համար նա ստացել է 115150 եվրո մրցանակ[8]։

2018 թվականի հոկտեմբերին Խաչանովը դարձել է Մոսկվայում անցկացվող «Կրեմլի գավաթ» մրցաշարի հաղթող՝ եզրափակչում 6:2, 6:2 հաշվով առավելության հասնելով ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո նա դարձել է աշխարհի 19-րդ ռակետը[9]։

2018 թվականի նոյեմբերին Կարենն առաջին անգամ դարձավ «Մասթերս» շարքի (անգլ.՝ ATP World Tour Masters 1000) մրցաշարի հաղթող։ Փարիզում նա առավելության հասավ լավագույն տասնյակի չորս թենիսիստի՝ Ջոն Իզների (9-րդ ռակետ), Ալեքսանդր Զվերևի (5-րդ), Դոմինիկ Թիմի (8-րդ) և եզրափակչում՝ այդ պահին աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ։ Այս մրցաշարից հետո Ջոկովիչը դարձավ աշխարհի 1-ին թենիսիստ, իսկ Խաչանովը բարձրացավ 11-րդ հորիզոնական[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 ATP վեբկայք
  2. Абгар и Наталья Хачановы: Карена всегда отличало удивительное трудолюбие
  3. «Карен Хачанов: Я уже год как женат». GoTennis.ru. 31.05.2017. Վերցված է 14.06.2017-ին.
  4. Барселона. Карен Хачанов взял верх над Роберто Баутистой-Агутом
  5. Барселона. Карен Хачанов не смог одолеть Александра Долгополова
  6. Карен Хачанов стал триумфатором "Челленджера" в Самарканде
  7. «Թենիս. Կարեն Խաչանովը իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հաղթող ճանաչվեց ATP մրցաշարում». Վերցված է 2016 Հոկտեմբեր 3-ին.
  8. «Կարեն Խաչանովը կարիերայի երկրորդ տիտղոսն է նվաճել». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  9. ««Олимпийская сказка, прощай!» Последний в истории Кубок Кремля под сводами спорткомплекса «Олимпийский» выиграл Карен Хачанов». Վերցված է 2018 Հոկտեմբեր 22-ին.
  10. «Париж — наш! Карен Хачанов пошёл по стопам Сафина и Давыденко. Хачанов победил четырёх игроков топ-10 подряд, в том числе Джоковича в финале, и покорил «Мастерс» в Париже».

Արտաքին հղումներ խմբագրել