Կարեն Գրիգորյան (նկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Արտոյի Գրիգորյան (փետրվարի 8, 1958(1958-02-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմանկարիչ, գեղանկարիչ։ Հայաստանի վաստակավոր նկարիչ (2007

Կարեն Գրիգորյան
Ծնվել էփետրվարի 8, 1958(1958-02-08) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1977) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1983)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Կարեն Գրիգորյանը ծնվել է Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1983 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղարվեստի բաժինը։ 1987 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Որպես թատերական նկարիչ «Մոխրոտը» ներկայացմամբ հանդես է եկել Երևանի Փոսի թատրոնում։ 1989 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչն է[1], որտեղ, ինչպես նաև Երևանի մի շարք այլ թատրոններում ձևավորել է տարբեր ներկայացումներ։ Ձևավորել է նաև Դուդուկի հրապարակային թատերականացված փառատոնը և «Խոր Վիրապ» ներկայացումը՝ նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին[2]։

Ներկայացումներ դրամատիկական թատրոնում խմբագրել

  • «Մսյո Ամիլկար», 1989
  • «Սատանայի խաղեր», 1990
  • «Սպանության վկաներ», 1991
  • «Հուլիոս Կեսար», 1992, 2010
  • «Արքան է մեռնում», 1993
  • «Բեատրիչե», 1994
  • «Ռոմեո և Ջուլիետ», 1996
  • «Կին և տղամարդ» 1997
  • «Չաո», 1998
  • «Սպանել սիրո համար», 1998
  • «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», 1999
  • «Իմ սիրտը լեռներում է», 2001
  • «Չեզոք գոտի», 2004 թվական, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ որպես «Տարվա լավագույն բեմադրիչ»
  • «Մակբեթ», 2004
  • «Համլետ», 2006
  • «Դոն Ժուան», 2007
  • «Սիրային խառնաշփոթ», 2008
  • «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը», 2008
  • «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի», 2010

Ներկայացումներ Երևանի Փոսի թատրոնում խմբագրել

  • «Հատուցում»
  • «Նամակներ ընդհատակից»
  • «Առնետորս»

Ներկայացումներ Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում խմբագրել

  • «Ռեվիզոր»
  • «Ժանտախտը լափի ձեր երկու տները»

Ներկայացումներ Սունդուկյանի անվան թատրոնում խմբագրել

  • «Կինն անձրևից հետո»
  • «Գիշերային խրախճանք»

Ներկայացումներ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնում խմբագրել

  • «Կանաչ ստվերը»
  • «Հավատքը»

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀՀ վաստակավոր նկարիչ, 2007
  • ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կարեն Գրիգորյանի մասին ԵԴԹ կայքում
  2. «Կարեն Գրիգորյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.