Պոլ Էքման
Պոլ Էքման (անգլ.՝ Paul Ekman, ծնվել է փետրվարի 15, 1934[1], Վաշինգտոն, ԱՄՆ[2]), հրեական ծագումով ամերիկացի հոգեբան, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր։ Վերջինս գտնվում է Սան Ֆրանցիսկոյում[6]։ Մասնագիտացած է զգացմունքների հոգեբանության, միջանձնային հաղորդակցման, հոգեբանության և «ստի ճանաչման» ոլորտներում։ «Խաբիր ինձ», ճանաչված հեռուստասերիալի խորհրդատուն է, ինչպես նաև գլխավոր հերոս՝ դոկտոր Լայթմանի նախատիպը։
Պոլ Էքման անգլ.՝ Paul Ekman | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1934[1] (90 տարեկան) Վաշինգտոն, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հոգեբան, մարդաբան, սոցիոլոգ, ոչ գեղարվեստական գրող, համալսարանի դասախոս, ուսուցիչ և հրապարակախոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո |
Գործունեության ոլորտ | մետր |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Ալմա մատեր | Նյու Յորքի համալսարան և Ադելֆի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Ջոն Ստարկուեզեր |
Ազդվել է | Չարլզ Դարվին |
Պարգևներ | |
Կայք | paulekman.com |
Paul Ekman Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն
խմբագրելՊոլ Էքմանը ծնվել է հրեական ընտանիքում[7]՝ Վաշինգտոնում (նահանգ Կոլումբիա), նրա մանկությունը անցել է Նյու Ջերսիում, Վաշինգտոնում, Օրեգոնում և Կալիֆոռնիայում։ Նրա հայրը մանկաբույժ էր, իսկ մայրը փաստաբան։ Նրա քույրը՝ Ջոյս Սթեյնգարտը հոգեվերլուծաբան էր և մինչև թոշակի անցնելը աշխատում էր Նյու-Յորքում[8]։ Էքմանը ի սկզբանե ցանկանում էր դառնալ հոգեթերապևտ, բայց երբ 1958 թվականին զորակոչվել էր բանակ, նա բացահայտել էր, որ հետազոտությունները կարող են փոխել բանակի կարգերը, դրանք ավելի մարդկային դարձնելով։ Այս փորձը նրա հոգեթերապևտ դառնալու ցանկությունը վերածեց հետազոտող դառնալու ցանկության, որպեսզի կարողանա օգնել հնարավորինս շատ մարդկանց[9]։
Կրթություն
խմբագրել15 տարեկանում, առանց միջնակարգ կրթության Պոլ Էքմանը ընդունվել է Չիկագոյի համալսարան, որտեղ նա ավարտել է բակալավրի եռամյա կրթությունը։ Չիկագոյում գտնվելու ընթացքում նա հիացած էր խմբային թերապիայի սեանսներով և խմբային դինամկայի հասկացությամբ։ Հատկանշական է, որ Չիկագոյում նրա դասընկերների շարքում էին՝ գրող Սյուզան Սոնտագը, կինոռեժիսոր Մայք Նիկոլսը և դերասանուհի Էլեյն Մայը[10]։
Այնուհետև նա երկու տարի սովորել է Նյու Յորքի համալսարանում, 1954 թվականին ստացել է բակալավրի աստիճան ։ Նրա առաջին հետազոտության թեման, NYU-ի պրոֆեսոր Մարգարետ Տրեսթելի ղեկավարությամբ, փորձ էր մշակել թեստ, թե ինչպես մարդիկ կարձագանքեն խմբային թերապիային[11]։
Հաջորդիվ Էքմանը ընդունվել է Ադելֆիայի համալսարանի ասպիրանտուրան կլինիկական հոգեբանության համար[11]։
Նրա մագիստրոսական թեզը նվիրված էր դիմախաղին և մարմնի շարժումներին, որոնք նա սկսել է ուսումնասիրել 1954 թվականին[11]։ 1958 թվականին Էքմանը ի վերջո ստացել է դոկտորի աստիճան, Ադելֆիայի համալսարանում՝ կլինիկական հոգեբանության ասպարեզում, մեկ տարի Լանգլի Պորտելի Նեյրոհոգեբանական ինստիտուտում փորձաշրջան անցնելուց հետո[11][12]։
Զինվորական ծառայություն
խմբագրելԷքմանը ամերիկյան բանակ է զորակոչվել 1958 թվականին, Լանգլի Պորտելում փորձաշրջանի ավարտվից հետո։ Նա ծառայել է որպես առաջին լեյտենանտ-գլխավոր հոգեբան, Ֆորտ Դիքսում, Նյու Ջերսի, որտեղ նա հետազոտել է հետևազորի հոգեբանական փոփոխությունները բազային վերապատրաստման ժամանակ[11][13][14]։
Գործունեություն
խմբագրելՍան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, հետազոտող և ոչ վերբալ հաղորդակցման ամենաճանաչված աշխատանքների հեղինակ։ Ավելի քան 100 հոդվածների հեղինակ է, ունի մի քանի հեղինակավոր դոկտորական աստիճաններ։ Էքմանը Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից ճանաչվել է 20-րդ դարի ամենահեղինակավոր հոգեբաններից մեկը։
1950-ական թվականների վերջին սկսել է միկրոշարժումների ուսումնասիրությունը, հատուկ ուշադրություն դարձնելով ձեռքերի շարժումների և ժեստերին։ 1967-1968-ական թվականներին նա ճանապարհորդել է Նոր Գվինեա, մեկուսացված ցեղերի ոչ վերբալ վարքագծի հետազոտման համար, որոնք ապրում են «քարե դարում»։ Նրա հետազոտությունները հաստատել են Դարվինի այն միտքը, դեմքի արտահայտությունը համապարփակ է։ Արդյունքում Էքմանը Ու․ Վ․ Ֆրիզենի հետ առաջին անգամ մշակել է միակ կոմպլեքսային գործիքը՝ դեմքի շարժումների օբյեկտիվ չափման համար․ «Դեմք շարժումների կոդավորման համակարգ» (FACS), որը հրապարակվել է 1978 թվականին, իսկ 2003 թվականին թողարկվել է բարեփոխված տարբերակը։
Արդյունքում Էքմանը սկսել է համագործակցել Տերի Սեյնովսկու հետ, որպեսզի ապացուցի այն թեորիան, որ նեյրոնային ուղիները կարող են օգտագործվել մարդկանց դիմախաղի ավտոմատ վերլուծման համար։ Աշխատանքը շարունակվում է «Emotient» ընկերության ղեկավարությամբ, որտեղ Էքմանը կոնսուլտատիվ խորհրդի անդամ է։
1967 թվականին Էքմանը սկսել է հետազոտել ստի ֆենոմենը, ուսումնասիրելով կլինիկական դեպքերը, երբ այցելուները, ովքեր ստացիոնարում են հայտնվել ինքնասպանության փորձի պատճառով, սկսում են պնդել, որ նրանք ավելի լավ են զգում իրենց։ Ուսումնասիրելով դանդաղեցված նկարահանման տեսագրությունները, Էքմանը և Ուոլլի Ֆրիզենը դեմքի «միկրոատահայտություներում» տեսել են թաքնված բացասական հույզեր։
1971 թվականին Էքմանը արժանացել է Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի մրցանակին՝ գիտական հետազոտութոյւնների բնագավառում ունեցած ձեռքբերումների համար։ Ավելի ուշ նա այս մրցանակը ստացել է՝ 1976, 1981, 1987, 1991 և 1997 թվականներին։
2004 թվականին նա հեռացել է Կալիֆոռնիայի համալսարանից։ Պոլ Էքմանը ավելի քան 30 տարի հրապարակում է իր հետազոտությունների արդյունքները լայն լսարանի համար, ինչպես նաև այժմ ղեկավարում է «Paul Ekman Group» ընկերությունը, որը զբաղվում է հույզերի և միկրոշարժումների բացահայտման համար նախատեսված սարքերի մշակմամբ։
Նա հանդիսանում է «Face of Man» (1980), «Telling Lies» (հրապարակվել է 1985, 1992 և 2001 թվականներին), «Why Kids Lie» (1989), «Emotions Revealed», (2003), «New Edition» (2009) «Telling Lies, Dalai Lama-Emotional Awareness» (2008) և «New Edition Emotions Revealed» (2007) գրքերի հեղինակը։ Էքմանը նաև «Դիմախաղերի կոդավորման համակարգ» (1978) գրքի համահեղինակն է։
Նա հաճախ խորհրդատվություն է տալիս փաստաբաններին, դատավորներին, ոստիկաններին, տարբեր պետական գործակալությունների, մասնավորապես ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին, ինչպես նաև անիմացիոն կինոընկերություններին՝ Փիքսար, Industrial Light and Magic։
Լրատվամիջոցներ
խմբագրել2001 թվականին Էքմանը համագործակցել է Ջոն Քլեսի հետ՝ BBC-ի «Մարդկային դեմք» վավերագրական շարքի համար[15]։ Նրա աշխատանքը հիշատակվում է «Ստիր ինձ» հեռուստատեսային սերիալում[16]։ Լայթմանի կերպարը հիմնված է Պոլ Էքմանի վրա, իսկ Էքմանը այս սերիալիգիտական խորհրդատուն էր, նա կարդում և խմբագրում էր սերիալի սցենարը, դիմախաղերի տեսահոլովակներ ուղարկում դերասանների համար։ Մինչ Էքմանը գրել էր 15 գիրք, «Ստիր ինձ » սերիալը ավելի արդյունավետորեն նրա հետազոտությունները մտծցրեց յուրաքանչյուրի տուն[16]։ «Ստիր ինձ» սերիալը հեռարձակվել է ավելի քան 60 երկրներում[17]։
2015 թվականին նա համագործակցել է Փիքսար ընկերության ֆիլմերի ռեժիսոր և մուլտիպլիկատոր Փիթ Դոկթերի հետ՝ Գլուխկոտրուկ ֆիլմի ստեղծման համար[18]։
Դոկտոր Էքմանի հարցազրույցներն ու հոդվածները հայտնվել են՝ «Time Magazine», «Smithsonian Magazine», «Psychology Today», «The New Yorker» և այլ ամերիկյան և արտասահմանյան ամսագրերում։Նրա հոդվածները հրապարակվել են՝ «New York Times»-ում և «Washington Post»-ում։
Պոլ Էքմանը հայտնվել է՝ «48 Hours», «Dateline», «Good Morning America», «20/20», «Larry King», «Oprah», «Johnny Carson» շոուներում և «PBS NewsHour», «The Truth About Lying». հեռուստանախագծերում։
Ազդեցություն
խմբագրել2009 թվականի մայիսի 11-ին «Թայմ» ամսագրի կողմից նա ճանաչվել է 100 ամենահեղինակավոր մարդկանցից մեկը[19]։ 2014 թվականին «Գիտական հոգեբանության արխիվ» ամսագրի կողմից ճանաչվել է 21-րդ դարի ամենահեղինակավոր հոգեբաներից 15-րդը[20]։
Մատենագիտություն
խմբագրել- Ekman P., Friesen W. Facial Action Coding System. Consulting Psychologists Press, Inc. 1978.
- Ekman P, Irwin W., Rosenberg E. L. EMFACS-7. — 1994.
- Ekman P., Friesen W. V., Hager J. C. Facial Action Coding System: the Manual. — 2nd edition. — Salt Lake City: Research Nexus eBook, 2002.
- Ekman P., Friesen W. V., Hager J. C. Facial Action Coding System: Investigator’s Guide. — 2nd edition. — Salt Lake City: Research Nexus eBook, 2002.
- Ekman P., Friesen W. Unmasking the Face: A guide to recognize emotions from facial clues. Prentice-Hall, Inc. 1975.
- Ekman P. Emotions Revealed — Recognizing Faces and Feelings to Improve Communication and Emotional Life. — 2nd edition. — 2007.
- Ekman P. (1964). Body position, facial expression and verbal behavior during interviews. Journal of Abnormal and Social Psychology, 68, 295—301.
- Ekman P. (1965). Differential communication of affect by head and body cues. Journal of Personality and Social Psychology, 2, 725—735.
- Ekman P., Friesen W. V. (1969). The repertoire of nonverbal behavior. Semiotica, 1, 49-98.
- Ekman P., Friesen W. V., Tomkins S. S. (1971). Facial affect scoring technique: A first validation study. Semiotica, 3, 37-58.
- Ekman P. (1973). Cross-cultural studies of facial expression. In P. Ekman (Ed.), Darwin and facial expression: A century of research in review (pp. 169–222.). New York: Academic.
- Ekman P., Schwartz G. E., Friesen W. V. (1978). Electrical and visible signs of facial action. San Francisco, California: Human Interaction Laboratory, University of California San Francisco.
- Ekman P., Friesen, W. V. (1978). Facial action coding system. Palo Alto, CA: Consulting Psychologists Press.
- Ekman P., Friesen W. V., Ancoli S. (1980). Facial signs of emotional experience. Journal of Personality and Social Psychology, 39, 1125—1134.
- Ekman P. (1980). Facial asymmetry. Science, 209, 833—834.
- Ekman P., Friesen W. V. (1982). Rationale and reliability for EMFACS.
- Ekman P., Friesen W. V., O’Sullivan M. (1988). Smiles when lying. Journal of Personality and Social Psychology, 54, 414—420.
- Ekman P. (1992). An argument for basic emotions. Cognition and Emotion, 6, 169—200.
- Ekman P. (1993). Facial expression and emotion. American Psychologist, 48, 384—392.
- Ekman P., Rosenberg E., & Hager J. (1998). Facial Action Coding System Aect Interpretive Database (FACSAID), from http://nirc.com/Expression/FACSAID/facsaid.html
- Ekman P., Friesen W. V., Hager J. C. (Eds.). (2002). Facial action coding system: Research Nexus Network Research Information, Salt Lake City, UT.
- Ekman P., Rosenberg E. (Eds.). (2005). What the face reveals (2nd ed.). New York, NY: Oxford.
Պարգևներ և պատվավոր կոչումներ
խմբագրել- 1985 — Faculty Research Lecturer (Կալիֆոռնիայի համալսարան Սան Ֆրանցիսկոյում)
- 1991 — Distinguished Scientific Contribution Award (Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի մրցանակ)
- 1994 — Honorary Doctor of Humane Letters, (Չիկագոյի համալսարան)
- 1998 — William James Fellow Award (Ամերիկյան հոգեբանական հասարակության մրցանակ)
- 2001 — Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան Պոլ Էքմանին անվանել է 20-րդ դարի ամենաազդեցիկ հոգեբաններից մեկը (ցանկում՝ 100 հոգի)։
- 2008 — Honorary Doctor of HUmane Letters (Ադելֆիայի համալսարան)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #122444930 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
- ↑ https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
- ↑ Батенёва, Татьяна (23 октября 2009). «Профессор Пол Экман: «Я не Лайтман: не лгу, чтобы узнать правду»». Известия. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «JEWISH PSYCHOLOGISTS». Jinfo.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «'Paul Ekman». American Psychologist. 47 (4): 470–471. 1992 թ․ ապրիլ. doi:10.1037/0003-066x.47.4.470.
- ↑ http://search.proquest.com/docview/229138171
- ↑ «Conversation with Paul Ekman, p. 1 of 5». Globetrotter.berkeley.edu. 2004 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Ekman, P., A life's pursuit. In The Semiotic Web '86: An International Yearkbook, Sebeok, T. A.; Umiker-Seboek, J., Eds. Berlin, Mouton De Gruyter, 1987; pp 3-45.
- ↑ Eissner, B. Paul Ekman PH.D. '58, '08: East Meets West. http://profiles.adelphi.edu/profile/paul-ekman/ http://www.adelphi.edu/adelphi-magazine/Adelphi-Magazine-Fall-2008.pdf Արխիվացված 2016-03-25 Wayback Machine.
- ↑ Ekman, P.; Cohen, L.; Moos, R.; Raine, W.; Schlesinger, M.; Stone, G. (1963). «Divergent Reactions to the Threat of War». Science. 139: 88–94. doi:10.1126/science.139.3550.88. PMID 17798702.
- ↑ Ekman, P.; Friesen, W. V.; Lutzker, D. R., Psychological Reactions to Infantry Basic Training. Medicine, U. o. C. S. o., Ed. http://www.paulekman.com/wp-content/uploads/2013/07/Psychological-Reactions-To-Infantry-Basic-Training.pdf
- ↑ «Lifeboat Foundation Bios: Dr. Paul Ekman». Lifeboat.com. 2002 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ 16,0 16,1 The (Real!) Science Behind Fox's Lie to Me Popular Mechanics [Online], 2009.
- ↑ «'Lie to Me' | Paul Ekman Group, LLC». Paulekman.com. 2009 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ Dacher Keltner & Paul Ekman (2015 թ․ հուլիսի 3). «The Science of 'Inside Out'». The New York Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ The 2009 TIME 100: Paul Ekman Արխիվացված 2013-08-26 Wayback Machine, Scientists & Thinkers. Time. April 30, 2009.
- ↑ An Incomplete List of Eminent Psychologists of the Modern Era American Psychological Association, 2014.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պոլ Էքմանի պաշտոնական կայքը
- Կենսագրությունը Lifeboat Foundation կայքում Արխիվացված 2014-01-05 Wayback Machine
- Interview(չաշխատող հղում)
- Official site
- Complete bibliography
- A biography from Lifeboat Foundation site Արխիվացված 2014-01-05 Wayback Machine
- Video of Freitas-Magalhaes´s 2008 Ceremony of Doctorate Honoris Causa to Paul Ekman, "The Ekman Code or the Eulogy to the Human Face"
- The Naked Face Արխիվացված 2014-12-21 Wayback Machine, Gladwell.com
- Interview (History Channel transcript) Արխիվացված 2010-03-28 Wayback Machine
- Interview (Financial Times)(չաշխատող հղում)
- Greater Good Magazine: Interview between Ekman and daughter Eve on parent-child trust
- Recording of a conversation Արխիվացված 2008-04-12 Wayback Machine with Daniel Goleman
- Detecting Deception, American Psychological Association
- PaulEkmanGroup Facebook
- PaulEkmanGroup Twitter
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Էքման» հոդվածին։ |