Տնփեսա (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

«Տնփեսա» հայկական կատակերգական սիթքոմ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 9-ին «Արմենիա Հեռուստաընկերության» եթերում և ավարտվել 2015 թվականի մայիսի 28-ին։

Տնփեսա
Տեսակսիթքոմ
Ժանրկատակերգություն
ՍցենարիստՍարգիս Կալպակյան
Նարեկ Ավագյան
ՌեժիսորՀարություն Խալաֆյան
Կատարող պրոդյուսերԴավիթ Բաբախանյան
Գլխավոր դերերումՄկրտիչ Արզումանյան
Հովհաննես Ազոյան
Շուշաննա Թովմասյան
Թեմայի երաժշտության երգահանDuetro Studio
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)Հայերեն
Սեզոնների քանակ4
Սերիաների քանակ96
Ստեղծում
Տևողություն25-32 րոպե
Հեռարձակում
ԱլիքԱրմենիա
ՀեռուստաընկերությունԱրմենիա հեռուստաընկերություն
Պատկերի ձևաչափ16:9 HDTV
Սկզբնական եթերհոկտեմբերի 9, 2013մայիսի 28, 2015

Սյուժե

խմբագրել

1-ին եթերաշրջան

խմբագրել

Հաշվենկատ ամուսնության մասին կասկածները կարող են հերքվել միայն մեկ միջոցով, եթե փեսան մի քանի ամիս ապրի որպես տնփեսա: Սակայն, ամենևին էլ հեշտ բան չէ լինել տնփեսա, և դա այնքան ժամանակ, քանի դեռ չի «ծնվել» բոլոր իրավիճակների մեծագույն հաշտարարը՝ սերը:

2-րդ եթերաշրջան

խմբագրել

Թեև Կորյուն Անուշավանիչի հայտարարությունից հետո Մանուկն այլևս կասկածի տակ չէ, սակայն կասկածի տակ են հայտնվել արդեն Մանուկի հաջողությունները: Նա մրցակից ունի, ում շանսերի հետ Մանուկը, անխոս, պետք է հաշվի նստի:[1]

3-րդ եթերաշրջան

խմբագրել

Մանուկն ու Անուշիկը վերջապես ամուսնանում են: Իսկ Կորյուն Անուշավանիչը Մանուկին լուրջ պաշտոն է վստահում: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ Մանուկի մոտ ամեն ինչ կարգին է:

Միայն այն, որ Մանուկի աշխատասենյակը գտնվում է տանը, արդեն իսկ լարվածություն է առաջացնում նրա մոտ:

Կորյուն Անուշավանիչը երազում է միայն մի բանի մասին՝ հնարավորինս արագ պապիկ դառնալ:

4-րդ եթերաշրջան

խմբագրել

Կորյուն Անուշավանիչի գործընկերները ծուղակն են գցում նրան և գողանում ողջ հարստությունը։ Երբ Կորյունը լիովին հուսահատված էր, ինչ-որ մեկը հայտնվում է և խոստանում վերադարձնել կորցրածը։ Կորյունի դժբախտության մասին գիտեն ընտանիքի բոլոր անդամները, բացի Անուշիկից, որը 3 ամիս հետո պետք է մայր դառնա։ Ընտանիքի անդամները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի նրան հեռու պահեն հոգսերից։ Սակայն խնդիրն ավելի է բարդանում, երբ հայտնվում է անշարժ գույքի գործակալը և ցանկանում ցանկացած գնով վաճառել Կորյունի՝ գրավի տակ գտնվող բնակարանը։

Դերերում

խմբագրել
Դերակատար Կերպար Եթերաշրջան(ներ) Նկարագրություն
Մկրտիչ Արզումանյան Կորյուն Անուշավանիչ 1-4 Անուշիկի հայրն է։ Հայտնի գործարար։
Մկրտիչ Արզումանյան Անուշավան Կորյունովիչ 1-4 Կորյունի հայրն է, Անուշիկի պապը։ ԽՍՀՄ տարիներին հանդիսացել է Գործկոմի քարտուղար։
Հովհաննես Ազոյան Մանուկ 1-4 Անուշիկի ընկերը․ հիմնականում նրան չեն ընդունում աղքատ ընտանիքից լինելու պատճառով։
Շուշաննա Թովմասյան Անուշիկ 1-4 Կորյունի աղջիկը, և Մանուկի ընկերուհին
Վահագն Գալստյան Սարգիս 1-4 Կորյունի անձնական վարորդ
Ալինա Մարտիրոսյան Էդիտա 1-3 Կորյունի կինը
Նաիրա Շահիրյան Ռիմա 1-4 Կորյունի գրասենյակի քարտուղարուհին է
Լուսինե Արշակյան Սիլվա 1-3 Տան խոհարարը
Կառլոս Մուրադյան Դավիթ 2 Անուշիկի նոր ընկերը, որը հավակնում է ամուսնանալ ունեցվածքի համար
Սարգիս Չոլոյան Սաքո 3 Կորյունի տան այգեպանը։ Հաճախ Անուշավան Կորյունիչը նրա հետ կատակներ է անում։
Վանիկ Մկրտչյան Միսակ 3-4 Մանուկի հայրը, գիտաշխատող։
Հասմիկ Վերդյան Աննա 4 Իրավաբան, օգնում է Կորյուն Անուշավանիչին, որ վերադարձնի իր ունեցվածքը։
Տիգրան Գյուլումյան Աշոտ 4 Բրոքեր
Թինա Ղավալյան Նունե 4 Կորյունի տան նոր աշխատողը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «https://armeniatv.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)