Կարա Բալա

Երևանում հայտնի ծաղկավաճառ ծերունի
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Հարությունյան (այլ կիրառումներ)

Ստեփան Հարությունյան (առավել հայտնի որպես «Կարա Բալա», Կարաբալա, Ղարաբալա, թուրք.՝ Kara Bala, «սև տղա», 1900, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծաղկավաճառ, 20-րդ դարի Երևանի բնակիչ։

Ստեփան Հարությունյան
Կարա Բալա
Դիմանկար
Ծնվել է1900
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1970
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Գործունեությունծաղկավաճառություն
ԱմուսինԱշխեն
ԵրեխաներԺորժիկ
Karabala statue (Yerevan) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կարա Բալան ծնվել է 20-րդ դարի սկզբում, որոշ աղբյուրներում նշվում է 1900 թվականին[1], Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում։ Ստեփանի ընտանիքն ֆլորայի այգիների սեփականատերն է եղել, որտեղ այսօր Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանն է։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա ընտանիքը կորցրեց հարստությունը։

1926 թվականին ամուսնացել է Աշխեն անունով կնոջ հետ, ունեցել է Ժորժիկ անունով որդի։

Նա սիրահարված է եղել հայտնի դերասանուհի Արուս Ասրյանին, որն աշխատանքի էր գնում Աբովյան փողոցով։ 1926 թվականի մի օր Կարա Բալան դանակահարում է թուրք երիտասարդի, որը հետապնդում էր Արուս Ասրյանին։ Նա ձերբակալվում և տարվում է Երևանի ուղղիչ տուն, որտեղ նույն հոդվածով նույն թվականին բերվեց նաև Եղիշե Չարենցը։

  «… Երգեցին ու պարեցին մի շարք կալանավորներ… Ղարաբալան, Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը, որ Ուղղիչ Տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար…»
- Եղիշե Չարենց, «Երևանի Ուղղիչ տնից»
 


Կարաբալան հայտնի է դարձել Երևանի փողոցներում ծաղիկ վաճառելով (նվիրելով)։ Մահացել է ենթադրաբար 1970 թվականին։

Վերջին տարիներին Կարա-Բալան ապրում էր Հանրախանութի պահեստում։ Մի օր այնտեղ պետք է ստուգումներ կատարվեին, և Հանրախանութի տնօրենը Կարա-Բալային ասաց, որ նա  2-3 օրով ազատի պահեստը։ Ցուրտ օրեր էին կանգնած, և նա ցրտահարվեց, Հանրախանութի մոտից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ և մահացավ։

Կարա Բալան մշակույթումԽմբագրել

Ծաղկավաճառ ծերունին դարձավ Հին Երևանի խորհրդանիշերից մեկը, ինչի շնորհիվ տարբեր ժամանակներում նրան նվիրվեցին գրական և արվեստի մի շարք ստեղծագործություններում։

Կարա Բալան գրականությունումԽմբագրել

Կարա Բալային նվիրված բանաստեղծություններ են գրել Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը և Համո Սահյանը։

  «Ծաղիկ ծախող Կարաբալան

Հայտնի մարդ է Երևանում,

Ամենքի հետ քեֆ է անում

Ծաղիկ ծախող Կարաբալան։»
 
  Հագնում էր նա մեկ մակինթոշ,

Մեկ էլ տեսար` չուլ ու փալաս,

Չգիտեիր` արտի՞ստ է նա,

Թե՞ ծաղիկ ծախող Կարա-Բալա։
 


Կարա Բալան արվեստումԽմբագրել

Կարա Բալայի մասին գրվել են երգեր։ Նրա մասին երգ ունի Պապին Պողոսյանը։

  Արտաքին տեսաֆայլեր
  Papin Poghosyan, Kara Bala

1981 թվականին «Հայֆիլմի» նկարահանած «Մեր պապերի քայլերգը» ֆիլմում Կարա Բալային մարմնավորել է Ազատ Շերենցը։

Կարա Բալայի արձանԽմբագրել

1995 թվականին Երևանում տեղադրվել է Կարա Բալայի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է։ Այժմ արձանը գտնվում է Աբովյան փողոցի սկզբնամասում[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել