Կատի Մարտոն
Կատի Մարտոն (հունգ.՝ Marton Kati, ապրիլի 3, 1949, Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[2]), հունգարացի-ամերիկացի հեղինակ, լրագրող։ Եղել է ABC News-ի և Ազգային հանրային ռադիոյի արտասահմանյան թղթակից, Կանանց միջազգային առողջապահական կոալիցիայի նախկին նախագահ, Ժուռնալիստների պաշտպանության կոմիտեի և այլ մարմինների, այդ թվում՝ Փրկության միջազգային կոմիտեի, Human Rights Watch-ի, Նոր Ամերիկա հիմնադրամի տնօրեն։
Կատի Մարտոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի արվեստների ֆակուլտետ, Ջորջ Վաշինգտոն համալսարան, Bethesda-Chevy Chase High School? և Wells College? |
Աշխատավայր | Բարդ Քոլեջ |
Պարգևներ | |
Ամուսին | Ռիչարդ Հոլբրուկ և Փիթեր Ջեննինգս |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Մարտոնը ծնվել է Հունգարիայում[3][4][5], United Press International-ի լրագրող Իլոնա Մարտոնի և Ասսոշեյթեդ պրեսի մրցանակակիր լրագրող Էնդրե Մարտոնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծնողները վերապրել են Հոլոքոստը, սակայն երբեք չեն խոսել այդ մասին։ ԱՄՆ-ի համար կեղծ լրատվական մեղադրանքի պատճառով նրանք երկու տարի բանտարկվել են, և Կատին ու նրա ավագ քույրը մնացել են օտարների հոգածության տակ։ Մեծանալով որպես կաթոլիկ եկեղեցու հետևորդ՝ ավելի ուշ նա պատահաբար իմացել է, որ իր տատիկ-պապիկները եղել են հրեա և սպանվել են Օսվենցիմի ճամբարում[6]։ Ի թիվս բազում պարգևների, որոնք նրա ծնողներն ստացել են Հունգարիայի 1956 թվականի հեղափոխության մասին նյութեր հրապարակելու համար, հիշատակման է արժանի նաև Ջորջ Պոլկի անվան մրցանակը։ Հունգարիայից փախչելով՝ ընտանիքը հաստատվել է Մերիլենդի Մոնտգոմերի շրջանի Չևի Չեյզ վայրում։ Մարտոնը հաճախել է տեղի ավագ դպրոցը, այնուհետև սովորել է Սորբոնի համալսարանում և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (Institut d'Études Politiques): Հունգարիայում մեծանալով՝ նա ունեցել է ֆրանսիացի դայակ և խոսում էր և՛ հունգարերեն, և՛ ֆրանսերեն, այնուհետև, երբ ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ, սովորեց նաև ամերիկյան անգլերեն։ Ջորջ Վաշինգտոն համալսարանից ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։
Անձնական կյանք Խմբագրել
Մարտոնն ամուսնացել է երեք անգամ։ Նրա առաջին ամուսինը՝ Կառոլ Վեցելը, Ֆինլանդիայից պաշտոնաթող միջազգային ներդրումների բանկիր էր։ Երկրորդ ամուսինը ABC News-ի հաղորդավար Պետեր Ջենինգսն էր։ Նախքան 1993 թվականին ամուսնալուծվելը նրանք ունեցել են 2 երեխա։
Երրորդ ամուսինը եղել է դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքը 1995 թվականից մինչև մահ՝ 2010 թվականի դեկտեմբեր։ Նրանք միասին բազմիցս ճամփորդել են ամուսնու դիվանագիտական առաքելությունների ժամանակ դեպի նախկին Հարավսլավիա և Միջին Արևելք[7][8]։ Իրենց սիրո պատմությունն ու ամուսնու մահից հետո իր ապրումները նա նկարագրել է 2012 թվականի «Paris: A Love Story» («Փարիզ. սիրային պատմություն») հուշագրությունում[9]։
Պարգևներ Խմբագրել
Լրագրողական աշխատանքի համար Մարտոնն ստացել է բազմաթիվ պարգևներ, այդ թվում 2001 թվականին մրցանակ Հրեա կանաց ազգային խորհրդի կողմից, 2002 թվականին Matrix մրցանակ՝ Կանայք, ովքեր փոխում են աշխարհը գործունեության համար, Ջորջ Փոսթեր Պրիբոդիի մրցանակ (Ֆիլադելֆիա, 1973), Հունգարիայի Հանրապետության Պատվո խաչի շքանշան։ Մարտոնի «Enemies of the People: My Family's Journey to America» ինքնակենսագրականը 2009 թվականին հայտնվել է «Ազգային գրքի քննդատության մրցանակի» կիսաեզրափակչում[10]։
Երկեր Խմբագրել
- Marton Kati (2012)։ Paris: A Love Story։ New York: [Simon & Schuster]։ ISBN 978-1-4516-9154-2։ OCLC 778417065
- Marton Kati (2010)։ A nép ellenségei : családom regénye [Enemies of the people] (Hungarian)։ Budapest: Corvina։ ISBN 978-963-13-5882-7։ LCCN 2011391425
- Marton Kati (2009)։ Enemies of the people : My Family's Journey to America (1st Simon & Schuster hardcover ed.)։ New York: Simon & Schuster։ ISBN 978-1-4165-8612-8։ LCCN 2009014480։ OCLC 759874746
- Marton Kati (2006)։ The great escape : nine Jews who fled Hitler and changed the world։ New York: Simon & Schuster։ ISBN 978-0-7432-6115-9։ LCCN 2006049162։ OCLC 70864519
- Marton Kati (2008)։ Kilenc magyar aki világgá ment és megváltoztatta a világot [Great escape] (Hungarian)։ (translator) Bart Dániel։ Budapest: Corvina։ ISBN 978-963-13-5681-6։ LCCN 2008418162։ OCLC 226076973
- Marton Kati (2001)։ Hidden power : presidential marriages that shaped our recent history (1st ed.)։ New York: Pantheon Books։ ISBN 0-375-40106-7։ LCCN 2001021351։ OCLC 50625328
- Marton Kati (1992)։ The Polk conspiracy : murder and cover-up in the case of CBS News correspondent George Polk (1st pbk. ed.)։ New York: Times Books։ ISBN 0-8129-2047-3։ LCCN 91050973
- Marton Kati (1996)։ A death in Jerusalem (1st Arcade ed.)։ New York: Arcade։ ISBN 1-55970-352-0։ LCCN 95051833
- Marton Kati (1987)։ An American woman (1st ed.)։ New York: W.W. Norton։ ISBN 0-393-02420-2։ LCCN 86016342
- Marton Kati (1995)։ Wallenberg : missing hero (1st Arcade ed.)։ New York: Distributed by Little, Brown and Company։ ISBN 1-55970-276-1։ LCCN 94079600
- Marton Kati (1990)։ The Polk conspiracy : murder and cover-up in the case of CBS News correspondent George Polk (1st ed.)։ New York: Farrar, Straus & Giroux։ ISBN 0-374-13553-3։ LCCN 89023384
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
- ↑ %7Cid-Gale Document Number: GALE%7CH1000112975 «Kati Marton» (fee, via Fairfax County Public Library)։ Contemporary Authors Online։ Detroit: Gale։ 2011։ Վերցված է 2011-09-30 Gale Biography In Context.
- ↑ Marton Kati (հոկտեմբերի 23, 2006)։ «The Shadow of a Smile»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է դեկտեմբերի 14, 2010
- ↑ Bumiller Elisabeth (հուլիսի 23, 1998)։ «PUBLIC LIVES; Mr. Secretary, Perhaps, and Ms. Ambassador»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է դեկտեմբերի 14, 2010
- ↑ Furst Alan (հոկտեմբերի 30, 2009)։ «The Dossier»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է դեկտեմբերի 14, 2010
- ↑ The Daily Beast: "In Syria, Europe & Boston, the Past Is Never Finished" by Kati Marton May 11, 2013 |Raised Catholic by my mother and father, I didn’t learn until adulthood that my maternal grandparents were in one of Adolf Eichmann’s early transports from the Hungarian countryside to Auschwitz. My parents, converted Jews, tried to shield me from the murderous hate they had experienced in Budapest; they had told me my grandparents had perished under the Allies’ bombs
- ↑ McFadden Robert D. (դեկտեմբերի 13, 2010)։ «RICHARD C. HOLBROOKE, 1941-2010 : Strong American Voice in Diplomacy and Crisis»։ New York Times։ Վերցված է 2012-08-28
- ↑ «Richard C. Holbrooke»։ NNDB։ Վերցված է 2009-01-22
- ↑ NPR Weekend Edition Saturday։ օգոստոսի 18, 2012 http://www.npr.org/2012/08/18/158996276/kati-marton-recalling-paris-with-love-and-longing։ Վերցված է 2012-08-18
- ↑ «National Book Critics Circle Announces Finalists»։ NBCC Board of Directors։ հունվարի 23, 2010։ Վերցված է 2011-01-17
Արտաքին հղումներ Խմբագրել
- Kati Marton at Simon & Schuster
- Կատի Մարտոն Internet Movie Database կայքում
- Acceptance speech for the Leo Nevas Human Rights Award, United Nations Association of the United States of America
- Kati Marton Marcia Franklin talks with author Kati Marton. Produced by Idaho Public Television
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կատի Մարտոն կատեգորիայում։ |