Կառլես Պուչդեմոն

կատալոնացի լրագրող և քաղաքական գործիչ

Կառլես Պուչդեմոն ի Կազամաժո (կատ.՝ Carles Puigdemont i Casamajó; դեկտեմբերի 29, 1962(1962-12-29)[5][6][7], Ամեր[5]), կատալոնացի լրագրող և քաղաքական գործիչ, Կատալոնիայի ներկայիս (130-րդ) նախագահը։ Անդամակցում է Կատալոնական Եվրոպական դեմոկրատական կուսակցությանը (PDeCAT):

Կառլես Պուչդեմոն
 
Կուսակցություն՝ Junts per Catalunya?[1]
Գիտական աստիճան՝ միջնակարգ դպրոց[2]
Մասնագիտություն՝ քաղաքական ակտիվիստ, լրագրող և քաղաքական գործիչ
Դավանանք քրիստոնեական աթեիզմ[3][4]
Ծննդյան օր դեկտեմբերի 29, 1962(1962-12-29)[5][6][7] (61 տարեկան)
Ծննդավայր Ամեր[5]
Քաղաքացիություն  Իսպանիա
Հայր Շավյեր Պուչդեմոն Օլիվերաս[8]
Մայր Նուրիա Կասամաժո[8]
Ամուսին Մարչելա Տոպոր[9]
 
Կայք՝ carlespuigdemont.cat
 
Ինքնագիր Изображение автографа

Ծնվել է Ամերում։ Լրագրողական կարիերան սկսել է հայրենի քաղաքում՝ աշխատելով տեղի մի քանի թերթերում։ Արդյունքում, դարձել է Կատալոնիայի նորությունների գործակալության տնօրեն, ինչպես նաև անգլալեզու «Catalonia Today» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։ 1983 թվականից հանդիսանում է «Կոնվերգենցիա և Միություն» քաղաքական միավորման ակտիվիստ։ 2006 թվականին սկսել է իր քաղաքական կարիերան՝ «Կոնվերգենցիա և Միություն» (CiU) կուսակցությունից ընտրվելով Կատալոնիայի խորհրդարանի անդամ։

2011 թվականին ընտրվել է Ժիրոնայի քաղաքապետ։ 4 տարի անց դարձել է «Կատալոնիայի անկախացման օգտին հանդես եկող մունիցիպալիտետների ասոցիացիայի» նախագահ։

2016 թվականի հունվարի 10-ին դարձել է Կատալոնիայի կառավարության ղեկավար[10][11][12]՝ այդ պաշտոնում փոխարինելով Արթուր Մեսային։ Իշխանափոխությունը հնարավոր է դարձել «Միասին «Այո»» և «Ազգային միասնության թեկնածություն» կուսակցության ձեռքբերած համաձայնության հիման վրա[13][14]։ Հունվարի 14-ին ներկայացրել է Կատալոնիայի նոր կառավարությունը։

Տիրապետում է կատալոներենի, իսպաներենի, անգլերենի, ֆրանսերենի և ռումիներենի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.junts.cat/
  2. 2,0 2,1 https://archive.ph/20160110014957/http://www.lavanguardia.com/politica/20160109/301290104228/carles-puigdemont-president-generalitat.html#selection-1845.0-1845.69
  3. El «católico» Carles Puigdemont
  4. Carles Puigdemont: "Las raíces cristianas de Cataluña son imprescindibles"
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 M. H. Sr. Carles Puigdemont i CasamajóParliament of Catalonia.
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 Munzinger Personen (գերմ.)
  8. 8,0 8,1 http://www.diaridegirona.cat/catalunya/2017/10/02/em-fareu-plorar/870802.html
  9. http://www.lavanguardia.com/politica/20160112/301340579718/puigdemont-marcela-topor-casaron-rito-ortodoxo-rumania.html
  10. «Парламент Каталонии возглавил сторонник независимости от Испании». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. New Catalonia leader pledges secession within 18 months
  12. El Parlament investeix Carles Puigdemont president de la Generalitat
  13. http://www.vilaweb.cat/noticies/junts-pel-si-i-la-cup-tanquen-un-acord-per-a-tirar-endavant-la-legislatura Junts pel Sí i la CUP tanquen un acord per a dur endavant la legislatura
  14. http://premsa.gencat.cat/pres_fsvp/AppJava/notapremsavw/290090/ca/president-mas-faig-aquest-servei-perque-tinc-present-linteres-pais-per-qualsevol-altre.do Արխիվացված 2016-01-15 Wayback Machine President Mas: «Faig aquest servei perquè tinc present l’interès del país per sobre de qualsevol altre»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլես Պուչդեմոն» հոդվածին։