Կավալամ Նարայանա Պանիկեր

Կավալամ Նարայանա Պանիկեր (մալայալամ՝ കാവാലം നാരായണ പ്പണിക്കർ, ապրիլի 28, 1928(1928-04-28), Kavalam, Kottayam district, Տրավանկոր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունիսի 26, 2016(2016-06-26)[1], Տրիվանդրամ, Հնդկաստան), հնդիկ դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր և երգերի տեքստերի հեղինակ։ Պարգևատրվել է Հնդկաստանի քաղաքացիական երրորդ բարձրագույն պարգևով՝ Պադմա Բհուշանով։

Կավալամ Նարայանա Պանիկեր
անգլ.՝ Kavalam Narayana Panicker
Ծնվել էապրիլի 28, 1928(1928-04-28)
ԾննդավայրKavalam, Kottayam district, Տրավանկոր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանվել էհունիսի 26, 2016(2016-06-26)[1] (88 տարեկան)
Վախճանի վայրՏրիվանդրամ, Հնդկաստան
ԳերեզմանKavalam
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, թատերական ռեժիսոր և երգերի հեղինակ
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունCMS College Kottayam?
Պարգևներ
 Kavalam Narayana Panicker Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կավալամ գյուղում, Բրիտանական Հնդկաստանի Տրավանկորների իշխանության տարածքում (այժմ՝ Կերալայի նահանգ, Ալլեպեյ շրջան)։ Նրա հարազատներից են գրող Կ. Մ. Պանիկարը (հորեղբայր) և բանաստեղծ Այյապպա Պանիկերը (զարմիկ)։ Ավարտել է Մադրասի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը և սկսել է փաստաբանի կարիերան՝ մի քանի տարի աշխատելով այս ոլորտում, մինչև լիովին նվիրվել է գրականությանը և թատրոնին։ 1960-ականներին նա նշանակվել է Սանգեթ Նատակի ակադեմիայի Կերալայի մասնաճյուղի քարտուղար[2]։

Կենտրոնական դեր է խաղացել Կերալայի տարածաշրջանային թատերական շարժման մեջ։ Նա գրել է ավելի քան 26 պիես մալայալամերենով, այդ թվում` Avanavan Kadamba, Sakshi[3], Daivathar, Kaikkuttappad և Ottayaa, ինչպես նաև` բազմաթիվ պիեսներ վերամշակել է` սանսկրիտից դարձնելով մալայալամերեն (Shakunthalalam, Karnabharam և Vikramorvasheeyam) և օտար լեզուներով[4][5], այդ թվում` Շեքսպիրի ստեղծագործությունները և Գյոթեի «Ֆաուստը»՝ տեսարանը տեղափոխելով Հնդկաստանի իրականություն և ավելացնելով երաժշտություն և պար[6]։

Նա համագործակցել է այնպիսի թատերական գործիչների հետ, ինչպիսիք են Ս. Շրիկանտա Նաիրը և Գ. Արավինդան։ Պանիկերը նաև կազմակերպել է թատերական սեփական Sopanam խումբը, որը բեմադրել է նրա պիեսները, ինչպես նաև` առաջին քայլերն է ձեռնարկել հնագույն հնդկական թատերապարի` կուտիյատտամի վերածնման ուղղությամբ[7]։

Մահացել է 2016-ի հունիսի 26-ին, Տրիվանդրամի իր տանը, երիկամների հիվանդության պատճառով։ Նրանից հետո մնացել են կինը՝ Սարադամանին, որդիները՝ Կավալամ Սրիկումարը և Կավալամ Հարիկրիշնանը[3]։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

1983 թվականին նա թատրոնում (ռեժիսուրա) կատարած ներդրման համար արժանացել է Սենգիթ Նատակ ակադեմիայի մրցանակին[8]։ Երկու անգամ հաղթել է Kerala State Film Award «Vadakakkoru Hridayam» մրցանակը[9] (1978) և «Marmaram»[10] (1982)` ֆիլմերի երգերի լավագույն քնարերգության համար։ 2007 թվականին նրա վաստակը պարգևատրվել է Պադմա Բհուշան շքանշանով[11].:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://historygreatest.com/kavalam-narayana-panicker-indian-dramatist-theatre-director-and-poet-died-at-88
  2. «Kerala thespian Kavalam Narayana Panicker leaves behind a rich legacy». The Indian Express (անգլերեն). 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  3. 3,0 3,1 «Remembering Kavalam Narayana Panicker». The Times of India (անգլերեն). 2016 թ․ հունիսի 28. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  4. «Kerala thespian Kavalam Narayana Panicker leaves behind a rich legacy». The Indian Express (անգլերեն). 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  5. «Kavalam Narayana Panicker passes away». The Hindu (անգլերեն). 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  6. David G. John Goethe's Faust in India: The Kathakali Adaptation // International Faust Studies: Adaptation, Reception, Translation. — Bloomsbury Academic, 2011. — P. 161. — 310 p. — ISBN 978-1441155061
  7. Udayan Vajpeyi (2016 թ․ հունիսի 27). «Kavalam Narayana Panikkar's was uniquely Kerala theatre and, therefore, truly national». The Indian Express (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  8. «SNA: List of Akademi Awardees». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Text "publisher Академия Сангит Натак Official website" ignored (օգնություն)
  9. «STATE FILM AWARDS 1969 - 1980» (անգլերեն). Government of Kerala. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 2-ին.
  10. «STATE FILM AWARDS 1981 - 1990» (անգլերեն). Government of Kerala. {{cite web}}: |archive-url= is malformed: timestamp (օգնություն)
  11. «Padma Vibhushan for Bhagwati, V. Krishnamurthy». The Hindu (անգլերեն). 2007 թ․ հունվարի 27. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավալամ Նարայանա Պանիկեր» հոդվածին։