Կառլ IV-ի ընտանիքի դիմանկարը
Կառլ IV-ի ընտանիքի դիմանկարը՝ իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարն է, որը սկսել էր վրձնել 1800 թվականին և ավարտել 1801 թվականի ամռանը։ Այն խմբային նկար է, որում պատկերված են Իսպանիայի թագավոր Կառլ 4-րդը իր ընտանիքի հետ՝ բնական մեծությամբ, ովքեր շինծուաբար թանկանոց զգեստներ էին հագել և կրում էին բազմաթիվ զարդեր[4]։
Կառլ IV-ի ընտանիքի դիմանկարը իսպ.՝ La familia de Carlos IV | |
---|---|
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանցիսկո Գոյա |
տարի | 1800-1801-ական թվականներ |
բարձրություն | 280 սանտիմետր[1] |
լայնություն | 336 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | ռոմանտիզմ[2] |
ժանր | խմբակային դիմանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պրադո թանգարան և Մադրիդի թագավորական պալատ[3] |
հավաքածու | Պրադո թանգարան |
սեփականատեր | Ֆերդինանդ VII[3] |
հիմնական թեմա | ընտանիք |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարը ունի բացահայտ համադրություններ Վելասկեսի «Լաս Մենինաս»-ի հետ՝ թագավորական կերպարների ճշմարտանման և բնական պատկերման մեջ[5]։ Սակայն, ի տարբերություն Վելասկեսի նկարի պալատական ինտերիերի ջերմ մթնոլորտին, «Դիմանկարի» կահավորվածությունը պայմանական է և միմիայն բեմ է ծառայում գործող անձանց անգթաբար ցուցադրության համար, կատարված ամենայն ճշտությամբ, այնպես որ դիտորդից չի թաքցվում ոչ արտաքին թերությունները, ոչ նրանց խառնվածքի առանձնահատկությունները[6]։ Ինչպես և Վելասկեսը «Լաս Մենինաս»-ում, Գոյան խառնում է նկարի վրա իրեն, կարծես մի ակնթարթով կտրվելով աշխատանքից դիմում է դիտորդին[7]։ «Դիտեք նրանց, և դատեք նրանց ինքներդ»։
Անձինք
խմբագրել- Դոն Կարլոս Մեծ (1788-1855 թթ.)՝ թագավորի երկրորդ որդին։
- Ֆրանցիսկո Գոյա։
- Ֆերդինանտ 7-րդ (1784-1883- ական թվականներ)՝արքայի առաջին որդին։
- Մարիա Հոսեֆա Կարմելա Իսպանացի (1744-1801-ական թվականներ)՝ արքայի քույրը։
- Ֆերդինանտի ապագա կինը (նկարի ստեղծման ժամանակ հայտնի չէր, ով պետք է դառնար նրա կինը) կամ թագավորական զույգի մեռելածին դուստրը։
- Մարիա Իզաբելլա Իսպանացի (1789-1848-ական թվականներ)՝ արքայի դուստրը։
- Մարիա Լուիզա Պարմեցի (1751-1819-ական թվականներ)՝ արքայի կինը։
- Ֆրանցիսկո դե Պաուլա դո Բուրբոնվ (1794-1848-ական թվականներ)՝արքայի կրտսեր որդին.
- Կառլ 4-րդ (1748-1819 - թվականներ)՝ արքան
- Ինֆանտ Անտոնինո Պասկուալ (1755-1817 թթ.)՝ արքայի կրտսեր եղբայրը.
- Կարլոտա Ժոակին (1775-1830 -ական թվականներ) երևում է միայն գլխի մի մասը՝ արքայի մեծ դուստրը.
- Լյուդովիկոս 1-ին, էտրուրսկների արքա (1773-1803-ական թվականներ )՝ արքայի փեսան.
- նրա որդին՝ Կառլ Լյուդովիկոս (1799-1883-ական թվականներ )՝ Պարմի ապագա դուքսը.
- նրա կինը՝ Մարիա- Լուիզա Իսպանացի (1782-1824 -ական թվականներ)՝ արքայի դուստրը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-family-of-carlos-iv/f47898fc-aa1c-48f6-a779-71759e417e74
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 3,0 3,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
- ↑ Gassier, Pierre. Goya: Biographical and Critical Study. New York: Skira, 1995. стр. 69–73
- ↑ Gassier, Pierre. Goya. Rizzoli International Publications, 1989. ISBN 0-8478-1108-5
- ↑ Carlos IV de España con su familia at arteHistoria.com(չաշխատող հղում)
- ↑ «Edward J. Olszewski — Exorcising Goya's «The Family of Charles IV»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.