Էյնար Հերցշպրունգ
Էյնար Հերցշպրունգ (դան․՝ Ejnar Hertzsprung, հոկտեմբերի 8, 1873[1][2][3][…], Ֆրեդերիկսբերգ, Դանիա - հոկտեմբերի 21, 1967[4][1][2][…], Ռոսկիլե, Դանիա), դանիացի աստղագետ, աշխատել է Յոհանեսբուրգի աստղադիտարանում։
Էյնար Հերցշպրունգ Ejnar Hertzsprung | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1873[1][2][3][…] Ֆրեդերիկսբերգ, Դանիա |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1967[4][1][2][…] (94 տարեկան) Ռոսկիլե, Դանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ, քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լեյդենի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Լեյդենի համալսարան[3] և Լեյդենի համալսարան[3] |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Գիտական ղեկավար | Վիլհելմ Օստվալդ, Հանս Է. Լաու և Կարլ Շվարցշիլդ |
Եղել է գիտական ղեկավար | Վիլեմ Յակոբ Լեյտեն[5], Ջերարդ Կոյպեր[6], Pieter Oosterhoff?[7], Հենրիկ վան Գենտ[8], Aernout de Sitter?[9], Ադրիան Վեսելինկ[10], Լուկաս Պլուտ[11], Jacobus Gijsbertus Ferwerda?[12] և Վիլեմ Քրիստիան Մարտին[12] |
Պարգևներ | |
![]() |
1911-ից 1913 թվականները համատեղ Հենրի Ռասելի հետ ստեղծել է Հերցշպրունգ-Ռասելի դիագրամը։ 1913 թվականին նա հաշվարկել է որոշ ցեֆեիդների հեռավորությունը[16], և դրանով իսկ հնարավոր դարձրեց ճշգրտել Հենրիետս Լավիտի կողմից հայտնաբերված ցեֆեիդների պարբերության և լուսատվության կապը։ Այս գնահատման ժամանակ նա սխալ է թույլ տվել, հնարավոր է, որ գրչի սահքի հետևանքով, արդյունքում աստղերը հաշվարկվել են տասը անգամ մոտ։ Հերցշպրունգը օգտագործել է այս գնահատականը Փոքր Մագելանի ամպի հեռավորությունը գնահատելիս։
1919-ից 1946 թվականները Հերցշպրունգը աշխատել է Լեյդենի աստղադիտարանում Նիդերլանդներում, 1937 թվականից աշխատել է այստեղ որպես տնօրեն։ Նրա ուսանողներից է եղել Ջերարդ Կոյպերը։ Հերցշպրունգի ամենանշանակալի ներդրումը գիտության մեջ հավանաբար կարելի է համարել նրա առաջարկած աստղերի սպեկտրալ դասերով, զարգացման աստիճանով և լուսատվությամբ դասակարգման մեխանիզմը։ Հերցշպրունգ-Ռասելի դիագրամը կիրառվում է աստղերի տիպերի և էվոլյուցիայի զարգացման դասակարգման համար։
Հայտնաբերել է երկու աստերոիդ՝ (1627) Իվար ( Ամուրի աստերոիդների խումբ) և (1702) Կալահարի։
Հերցշպրունգը պարգևատրվել է Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալուվ (1929) և Բրյուսի մեդալով (1937)։ Նրա պատվին են անվանվել խառնարան Լուսնի վրա և (1693) Հերցշպրունգ աստերոիդը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ejnar Hertzsprung — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Герцшпрунг Эйнар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 12,0 12,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://phys-astro.sonoma.edu/brucemedalists/ejnar-hertzsprung
- ↑ RENTRÉE SOLENNELLE DE L'UNIVERSITÉ et remises de diplômes de docteur honoris causa (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1949. — P. 12. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k938958/f464.item.zoom
- ↑ Hertzsprung, E., ""Über die räumliche Verteilung der Veränderlichen vom δ Cephei-Typus."" Astronomischen Nachrichten, 196 p. 201–210 (1913)
Արտաքին հղումներ
խմբագրել- Bruce Medal page Արխիվացված 2020-11-01 Wayback Machine (անգլ.)
- Awarding of Bruce Medal: PASP 49 (1937) 65 (անգլ.)
- Awarding of RAS gold medal: MNRAS 89 (1929) 404 (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյնար Հերցշպրունգ» հոդվածին։ |