Կառլ Հագլունդ

ֆինն քաղաքական գործիչ

Կառլ Քրիստոֆեր «Կալլե» Հագլունդ (ֆիններեն՝ Carl Christoffer ”Calle” Haglund, մարտի 29, 1979(1979-03-29), Էսպոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա), ֆինն քաղաքական գործիչ։ Եվրախորհրդարանի (2009-2012) անդամ, Ֆինլանդիայի Շվեդիայի ժողովրդական կուսակցության նախագահ (2012-2016), Ֆինլանդիայի պաշտպանության նախարար (2012-2015)[6], Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ (2015-2016)։

Կառլ Հագլունդ
 
Կուսակցություն՝ Շվեդիայի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Hanken School of Economics? և Mattlidens Gymnasium?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 29, 1979(1979-03-29) (45 տարեկան)
Ծննդավայր Էսպոո, Ուուսիմաա նահանգ, Ֆինլանդիա
Քաղաքացիություն  Ֆինլանդիա
 
Կայք՝ callehaglund.fi
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Կառլ Հագլունդը ծնվել է 1979 թվականի մարտի 29-ին, Ֆինլանդիայի Էսպոո քաղաքում։ Ստացել է բարձրագույն տնտեսագիտական կրթություն։ Էսպոոյի Մաթլիդենս գիմնազիայում ավարտել է միջազգային բակալավրիատ կրթական ծրագիրը, այնուհետև ուսումը շարունակել է Սիդվաստիս պոլիտեխնիկում (այժմ՝ Կիրառական գիտությունների նովիա համալսարան), որտեղ եղել է ուսանողների միության գլխավոր քարտուղար։ Ավելի ուշ հանրային կառավարում է ուսանել Աբո ակադեմիական համալսարանում, 2007 թվականին տնտեսագիտության մագիստրոսի կոչում է ստացել Հանկեն տնտեսագիտության դպրոցից։

2009 թվականի հուլիսից մինչև 2012 թվականի հուլիսի 5-ը եղել է Եվրախորհրդարանի անդամ Ֆինլանդիայից։ 2012 թվականի ապրիլին Հագլունդը հայտարարեց Շվեդիայի ժողովրդական կուսակցության նախագահ առաջադրվելու իր մտադրության մասին։ 2012 թվականի հունիսի 9-10-ը Կոկկոլայում անցկացված կուսակցության համագումարում, նա առաջ անցավ Աննա-Մայա Հենրիկսոնից[7] (144 ձայն, 106-ի դիմաց) և ընտրվեց կուսակցության նոր ղեկավարը[8]։ Այս ընտրությունների կապակցությամբ հայտարարվեց, որ Հագլունդը պետք է փոխարինի կուսակցության նախկին նախագահ Ստեֆան Վալլինին` որպես Ֆինլանդիայի պաշտպանության նախարար։

2012 թվականի հուլիսի 5-ին նա երդում տվեց և ստանձնեց Ֆինլանդիայի պաշտպանության նախարարի պաշտոնը՝ գոհունակություն հայտնելով կառավարության ծրագրի ներկայիս ձևակերպման կապակցությամբ, ըստ որի Ֆինլանդիան պահպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու տարբերակը, բայց մտադրություն չունի անդամակցության դիմում ներկայացնել ներկայիս կառավարության գործունեության ընթացքում։ Անձամբ, որպես նախարար, նա գերադասում էր հյուսիսային համագործակցության զարգացումը։

2013 թվականի հունիսին` կուսակցության հաջորդ համագումարում, Հագլունդը վերընտրվեց Շվեդիայի ժողովրդական կուսակցության նախագահ։ 2015 թվականի հունիսին նա նորից վերընտրվեց, բայց 2016 թվականին հայտարարեց կուսակցության նախագահ մնալու իր մտադրության մասին և կենտրոնանալու ընտանիքի և խորհրդարանում գործունեության վրա։ Ըստ Հագլունդի, նա կորցրեց հավատը ռացիոնալ քաղաքականության նկատմամբ[9]։

Հունիսին Հագլունդը հայտարարեց, որ հեռանում է խորհրդարանից և ստանձնում Sunshine Kaidi New Energy Group կենսաէներգետիկ ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը և պատասխանատու կլինի Եվրոպայում ընկերության ներդրումային ռազմավարության համար։ Հագլունդը հրաժարական տվեց որպես Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ 2016 թվականի հուլիսի 31-ին[10]։ 2018 թվականին Հագլունդը միացավ Accenture-ին որպես բանկային և ապահովագրական բիզնեսի ղեկավար[11]

Ընտանիք խմբագրել

Կառլ Հագլունդն ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/30125-carl-haglund
  2. Sotainvalidi, Krigsinvaliden (фин.)Helsinki: Sotainvalidien Veljesliitto, 2016. — Iss. 4. — P. 5. — ISSN 0049-1349
  3. https://ritarikunnat.fi/?page_id=8223
  4. https://www.ts.fi/uutiset/492059
  5. Puolustusministeri Carl Haglundille myönnettiin Pohjantähti-ritarikunnan suurristi (фин.)
  6. «"Council of State - Ministers of Defence"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. "Anna-Maja Henriksson valittiin Rkp:n puheenjohtajaksi – "Me teimme sen. Me rikoimme lasikaton!"".
  8. "Carl Haglund valittiin Rkp:n uudeksi puheenjohtajaksi".
  9. Haapavaara, Heikki (February 16, 2017). "Carl Haglund urasiirrostaan: "Oli loogista siirtyä elinkeinoelämän palvelukseen"".
  10. "Haglund jättää kansanedustajan tehtävät – Siirtyy biojalostamoa Kemiin suunnittelevaan kiinalaisyhtiöön".
  11. "Finland's ex-minister Haglund joins Accenture's Nordic unit".

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Հագլունդ» հոդվածին։