Աննա-Մայա Հենրիկսոն

ֆինն քաղաքական գործիչ

Աննա-Մայա Քրիստինա Հենրիկսոն (շվեդ.՝ Anna-Maja Kristina Henriksson, օրիորդական անունը` Ֆորսս (շվեդ.՝ Forss), հունվարի 7, 1964(1964-01-07)[1][2], Պիետարսաարի, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիա[1]), ֆինն պետական, քաղաքական գործիչ, իրավաբան։ Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր, գործող Արդարադատության նախարար Ռինեի կաբինետում (2019 թվականի հունիսի 6-ից)[6]։ Արդարադատության նախարար է եղել նաև Կատաենենի և Ստուբբի կառավարություններում (2011-2015)[7][8][9]։ Կուսակցության պատմության մեջ Շվեդիայի ժողովրդական կուսակցության առաջին կին-նախագահն է (2016 թվականից)[10]։

Աննա-Մայա Հենրիկսոն
 
Կուսակցություն՝ Շվեդիայի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Հելսինկիի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 7, 1964(1964-01-07)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր Պիետարսաարի, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիա[1]
Քաղաքացիություն  Ֆինլանդիա
 
Կայք՝ anna-maja.fi
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Աննա-Մայա Հենրիկսոնը ծնվել է 1964 թվականի փետրվարի 7-ին, Ֆինլանդիայի Յակոբստադ քաղաքում։ Իրավագիտություն է ուսանել Հելսինկիի համալսարանում, 1987 թվականին ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում։ 1997 թվականից Յակոբստադի քաղաքային խորհրդի անդամ է։ 2003-2004 թվականներին աշխատել է որպես Ֆինանսների նախարար Ուլլ-Մայ Ուիդերոսի հատուկ խորհրդական։ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Հենրիկսոնը ընտրվել է Էդուսկունտա Վասայի ընտրատարածքից՝ 4600 ձայնով։ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում վերընտրվել է նույն ընտրատարածքից՝ հավաքելով 8392 ձայն։

2011 թվականի հունիսի 22-ին նշանակվել է Արդարադատության նախարար Կատայնենի կառավարության կաբինետում։ 2012 թվականի ապրիլին հայտարաել է Շվեդիայի Ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, բայց Կոկկոլայում 2012 թվականի հունիսի 9-10-ը անցկացվող կուսակցական ֆորումում զիջել է Կառլ Հագլունդին, որն ընտրվել է կուսակցության նոր ղեկավար։

2013 թվականին Հելսինկիի ժողովրդական դատարանում անցկացված ներգերատեսչական հետաքննության արդյունքներով բացահայտվեցին դատավորների կողմից ռասիստական արտահայտությունների օգտագործման դեպքեր (մասնավորապես՝ «Ռյուսսյա») և նա խիստ քննադատեց գոյություն ունեցող երևույթը։ 2014 թվականի հունիսի 24-ին պահպանել է արդարադատության նախարարի պաշտոնը նոր կառավարությունում։ 2015 թվականի մայիսի 29-ին ամբողջ կաբինետի հետ հրաժարական է տվել։ 2016 թվականի մարտի 31-ին Հենրիկսոնը հայտարարել է Շվեդիայի Ժողովրդական կուսակցության նախագահ ընտրելու իր մտադրության մասին և, հաղթելով հունիսի 12-ին անցկացված կուսակցության համագումարում, դարձել կուսակցության պատմության մեջ առաջին կին նախագահը։ 2018 թվականի մայիսի 27-ին Օուլուում անցկացված կուսակցության համագումարում վերընտրվել է նույն պաշտոնում։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսին (1991 թվականից)՝ Յաննե Յոհաննես Հենրիկսոն (շվեդ.՝ Janne Johannes Henriksson):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/941.aspx
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://ritarikunnat.fi/?page_id=8223
  4. https://asiakas.kotisivukone.com/files/kpmaanpuolustajat.kotisivukone.com/tiedostot/Piirilehdet/2015/lehti_2_2015.pdf — P. 9.
  5. Sotainvalidi, Krigsinvaliden (фин.)Helsinki: Sotainvalidien Veljesliitto, 2023. — Iss. 3. — P. 5. — ISSN 0049-1349
  6. «Government of Prime Minister Antti Rinne». Finnish Government. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  7. «Council of State - Ministers of Justice». Valtioneuvosto.fi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «Wallinista ja Henrikssonista uudet ministerit». RKP. 2011 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  9. «Anna-Maja Henriksson RKP:n eduskuntaryhmän johtoon». Iltalehti. 2015 թ․ մայիսի 26. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  10. «Anna-Maja Henriksson valittiin Rkp:n puheenjohtajaksi – "Me teimme sen. Me rikoimme lasikaton!"». Helsingin sanomat. 2016 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա-Մայա Հենրիկսոն» հոդվածին։