Կառլ Ֆրիդրիխ Լյուդվիգ Գյոդեկե (գերմ.՝ Karl Goedeke, ապրիլի 15, 1814(1814-04-15)[1][2], Ցելլե, Լյունեբուրգ, Հաննովերի թագավորություն - հոկտեմբերի 28, 1887(1887-10-28)[1], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն):

Կառլ Գյոդեկե
գերմ.՝ Karl Friedrich Ludwig Goedeke
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1814(1814-04-15)[1][2]
ԾննդավայրՑելլե, Լյունեբուրգ, Հաննովերի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 28, 1887(1887-10-28)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԳյոթինգեն, Գերմանական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the Kingdom of Prussia (1803-1892).svg Պրուսիայի թագավորություն
ԿրթությունԳյոթինգենի համալսարան
ԵրկերGrundriss zur Geschichte der deutschen Dichtung aus den Quellen?
Մասնագիտությունգրականության պատմաբան, գրող, մատենագետ, համալսարանի դասախոս, կենսագիր և բանաստեղծ
ԱշխատավայրԳյոթինգենի համալսարան
Commons-logo.svg Karl Friedrich Ludwig Goedeke Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նա որմնադրի որդի էր։

Գյոթինգենի համալսարանում ուսումնասիրել է բանասիրություն և գրականության պատմություն։ Աշակերտել Գեորգ Ֆրիդրիխ Բենեկեին, Գրիմ եղբայրներին, Գեորգ Գորթֆրիդ Գերվինուսին, Ֆրիդրիխ Քրիստոֆ Դալմանին, Կառլ Օթֆրիդ Մյուլերին։ 1837 թվականին հեռացել է համալսարանից՝ բողոք ի նշան Գյոթինգենյան յոթնյակի միջև եղած կոնֆլիկտի։

Ավելի ուշ աշխատել է Հաննովերի գրախանութներից մեկում։ Հետագայում դասախոսություններ կարդացել ալմա մատերում։

1873 թվականից պրոֆեսոր էր։ Գյոթինգենի համալսարանում զբաղեցրել է գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը։

1862 թվականից՝ Թյուբինհենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվարժան դոկտոր էր։

ՍտեղծագործություններԽմբագրել

Իր ստեղծագործությունները հրատարակել է Կառլ Շտալ ծածկանվամբ։ Առանձնացել է բացառիկ արգասավորությամբ։ Կ. Գյոդեկեն առավել հայտնի է գրականության պատմության բնագավառում կատարած իր աշխատանքով (Grundrisz zur Geschichte der deutschen Dichtung (1857—1881)), որն արժևորվում է և այժմ։

Ընտիր կամ ընտրված հորինվածքներ կամ երկերԽմբագրել

  • «König Kodrus, eine Missgeburt der Zeit» (1839թվական, Կառլ Շտայլ ծածկանվամբ), կատակերգություն՝ գրված Հաննովերի քաղաքական շարժման մասին.
  • «Novellen» (1840 թվական
  • «Novellenalmanach für 1841» (1842 թվական)
  • «Deutschlands Dichter von 1813—1843» (1844 թվական)
  • «Knigges Leben und Schriften» (1844 թվական)
  • «Elf Bücher deutscher Dichtung»… (1849 թվական)
  • «Edelsteine aus den neuesten Dichtern» (1851 թվական)
  • «Deutsche Dichtungen im Mittelalter» (1854 թվական)
  • «Pamphilus Gengenbach» (1856 թվական)
  • «Grundrisz zur Geschichte der deutschen Dichtung» (1857—1881 թվականներ)
  • «Goethe und Schiller» (1859 թվական)
  • «Emanuel Geibel» (1869 թվական)
  • «Goethes Leben u. Schriften» (1874 թվական) և այլն։

Մի քանի կենսագրությունների և Գյոթեի, Շիլլերի, Լեսսինգի, Կնիգգեի ստեղծագործությունների ժողովածուի արժեքավոր ներածության հեղինակն է։

Բացի այդ, 16-րդ և 18-րդ դարերի գերմանացի բանաստեղծների քննադատական և Շիլլերի ստեղծագործությունների պատմա—քննադատական հրատարակությունների հեղինակ է։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել