Ադոլֆ Կնիգգե
Ադոլֆ Կնիգգե (գերմ.՝ Adolph Franz Friedrich Ludwig Freiherr Knigge, հոկտեմբերի 16, 1752[1][2][3][…], Bredenbeck, Wennigsen, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա - մայիսի 6, 1796[4][1][2][…], Բրեմեն, Գերմանիա), գերմանացի գրող, որը առաջնորդելով գաղտնի հաստատությունները, հանդիսանում է գաղափարախոսություն մշակողներից մեկը։
Ադոլֆ Կնիգգե գերմ.՝ Adolph Knigge | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1752[1][2][3][…] |
Ծննդավայր | Bredenbeck, Wennigsen, Հանովեր, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա |
Մահացել է | մայիսի 6, 1796[4][1][2][…] (43 տարեկան) |
Մահվան վայր | Բրեմեն, Գերմանիա |
Գերեզման | Bremen Cathedral |
Քաղաքացիություն | Գերմանիա և Բրաունշվայգ-Լյունեբուրգ |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան |
Մասնագիտություն | գրող, փիլիսոփա, կոմպոզիտոր և կենսագիր |
Ծնողներ | հայր՝ Philipp Knigge? |
Անդամություն | իլյումինատներ և Մասոնականություն |
Երեխաներ | Philippine Eregine Knigge? |
Adolph Freiherr Knigge Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀինավուրց, բայց ոչ աղքատ ընտանիքի որդու բարոնյան կոչումն այլևս «ֆոնային» իրավունքներ չուներ։ Նա մեծացել է Բրեդենբեկի ընտանիքի ամրոցում, որը կառուցվել է 14-րդ դարում և վերակառուցվել 16-րդ դարում, 11 տարեկանում կորցրել է մորը, 14 տարեկանում՝ հորը, ժառանգելով 130 հազար ռիխստալների պարտքերը։ Վարկառուները գույքը վերցրել են իրենց հովանավորության տակ և նրան հանձնարարել տարեկան վճարել 500 թալեր վճար։ Նա տեղափոխվել է Հաննովեր մասնավոր ուսումնական հաստատություն, 1769-1772 թվականներին Գետտենի համալսարանում ուսումնասիրել է իրավագիտություն և կամեռալիստիկա։
1771 թվականին նա դարձավ զինված ուժերի զինծառայող և պահեց Կասելի պալատի պատիվը, բայց քանի որ գործընկերները այլ բնավորություն ունեին չկարողացավ երկար ժամանակ այդտեղ ծառայել։ 1773 թվականին նա իբր կոմսուհու պնդմամբ ամուսնացավ Լեդի Հենրիետ ֆոն Բաամբաի հետ, բայց որակեց որպես կատակ։ 1775 թվականին կնոջ և նորածին դստեր հետ մեկնեց Բաումբախ կալվածք։ 1776 թվականին Դյուկ Կարլ Օգս Սաքսեն-Վայմերը նրան նշանակեց Վայմրարի դատարանում,որտեղ նա հայտնի դարձավ իր խորամանկությամբ,սակայն երկար ժամանակ չանցավ և նա սրամտորեն սկսեց ծաղրել դատարանները իր երգիծական գրքերում։
1780 թվականից սկսած նվիրվեց գրականությանը և գաղտնի կազմակերպություններին։ Նա ապրել է Ֆրանկֆուրտում, Հեյդելբերգում, Հաննովերում, 1790 թվականից մինչև մահ Բրեմենում։ Այստեղ նա դարձավ բրիտանա-հանովերյան գլխավոր կապիտան, հովանավորեց սիրողական թատրոնը։ 1795 թվականին լուրջ հիվանդացավ և 1796 թվականին՝ 44 տարեկան հասակում, մահացավ։
Գործողություններ գաղտնի հաստատություններում
խմբագրելՆրան ավելի մեծ հեղինակություն բերեց գաղտնի հաստատություններում ակտիվ գործունեություն ծավալելը, քան գրականությունը (բացառությամբ մի գրքի, «Հատուկ ճակատագիր» անվամբ)։ 1773 թվականին ընդունվել է Կասելի «Մասոնական օթյակ», այնուհետև Հանաուի «Վիլհելմինա Կարոլինա»։ Լինելով շատ փառասեր՝ նա հասավ մասոնական մեծ բարձունքների՝ դառնալով «կարապի ասպետ» (eques a cygno) և փորձեց բարեփոխումներ մտցնել, սակայն չհաջողվեց։
1780 թվականին նա ծանոթացավ Ադամ Բեյսգաուպտի հետ, ով մի քանի տարի առաջ հիմնել էր բավարական իլյումինատների կարգը, սակայն դեռևս քիչ անդամներ ուներ։ Այս կարգի մեջ մտնելով՝ կանոնների համաձայն Կնիգգեն ստացավ «Ֆիլոն» մականունը, արագորեն դարձավ Բեյսգաուպտի աջ ձեռքը և հաջորդ կարգի տեսաբանը նրանից հետո։ Հյուսիսային Գերմանիայում ստանալով գործնական հանձնարարություն կազմակերպեկու կարգը, նա հսկայական ակտիվություն դրսևորեց և հավաքագրեց մի քանի հարյուր նոր անդամներ, ըստ որոշ տեղեկությունների նրանց մեջ է ներգրավվել նաև Գյոթեն, ով Բեյսգաուպտի հետ միասին մշակել է վերջնական կառուցվածքն ու կանոնադրական կարգը։
Սակայն արդեն 1784 թվականին Կնիգգեն լքել է իլյումական կարգը, մի կողմից Բեյսգաուպտի հետ ինչ-որ տեսական անհամաձայնության պատճառով, մեկ այլ կողմից չեն կարողացել իշխանականությունը բաժանել միմյանց միջև։ Դրանից հետո նա փորձել է ինքնուրույն ստեղծել մեկ այլ գաղտնի հաստատություն, բայց նախագիծը շարունակություն չի ունեցել։ Այնուամենայնիվ Բեյսգաուպտի հետ կարճատև համագործակցությունը բավարար էր, որպեսզի Կնիգգեն, ով հայտնի է նաև «Ֆիլոն» մականվամբ, դառնար դավադրությունների տեսության կողմնակիցների հիմնական խոչընդոտներից մեկը։
Ավելի քան մեկ դար մեծ հայտնիություն էր վայելում հետագայում փոփոխության ենթարկված «Ueber den Umgang mit Menschen» գիրքը, որը կանոնների ժողովածու էր «բոլոր դասերի և դիրքերի» մարդկանց հետ շփման մասին։ Ժամանակին այն համարվում էր «առօրյա իմաստնությունների կանոնագիրք»։ Կանոնագրքում հաստատագրված օրենքները տասնութերորդ դարի վերջին քառորդի Գերմանիայի բարքերի արտացոլանքն էին։ Կնիգգեի դեբյուտային գիրքը «Der Roman meines Lebens», ապա հետևեցին «Geschichte Peter Clausens» և հումորով լիքը «Reise nach Braunschweig» (1792) գրքերը։ Բոլոր գրքերում նա ծաղրում էր ժամանակի զգացմունքայնությունը։ Նրա ստեղծագործությունների ժողովածուն լույս է տեսել 1804-1806-ական թվականներին։
Կնիգգեի կերպարը գրականության մեջ
խմբագրելՀ․ Լ․ Օլդի և Ա․ Վալենտինովայի «Ալյումեն» եռպատման մեջ Ադոլֆ Կնիգգեն հանդիսանում է գլխավոր գործող անձանցից մեկը, բնութագրվում է որպես պայծառատես, գիտական առաջընթացի թշնամի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Կնիգգե» հոդվածին։ |