Գեորգ Ֆրիդրիխ Բենեկե (գերմ.՝ Georg Friedrich Benecke, հունիսի 10, 1762(1762-06-10)[1][2], Մյոնկսրոտ, Անսբախ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[3] - օգոստոսի 21, 1844(1844-08-21)[1][2], Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն[3]) , գերմանացի բանասերգերմանագետ, ով առավելապես ուսումնասիրել է միջնադարյան գերմանական գրականությունը։

Գեորգ Բենեկե
գերմ.՝ Georg Friedrich Benecke
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1762(1762-06-10)[1][2]
ԾննդավայրՄյոնկսրոտ, Անսբախ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[3]
Մահացել էօգոստոսի 21, 1844(1844-08-21)[1][2] (82 տարեկան)
Մահվան վայրԳյոթինգեն, Հաննովերի թագավորություն, Գերմանական միություն[3]
ՔաղաքացիությունԳերմանիա
ԿրթությունԳյոթինգենի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան, գրադարանավար և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԳյոթինգենի համալսարան
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա
Georg Friedrich Benecke Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գեորգ Ֆրիդրիխ Բենեկեն ծնվել է 1762 թվականի հունիսի 10-ին Բավարիայի տարածքում գտնվող Մյոնկսրոտ երկրամասում։

Բարձրագույն կրթությունն ստացել է Գյոթինգենի համալսարանում, որտեղ հետո փիլիսոփայության ամբիոնում եղել է իսկական պրոֆեսոր։

Գ․ Ֆ․ Բենեկեի գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են անգլերեն և հին գերմանական լեզուներին ու գրականությանը։

Բենեկեի վաստակնեից մեկն այն է, որ հին գերմանական գրականությունը դարձել է ակադեմիական դասախոսության առարկա։ Գեորգ Ֆրիդրիխ Բենեկեն լայն ճանաչում է ձեռք բերել հին հարավգերմանական բանաստեղծների ստեղծագործությունների նուրբ ու սրամիտ բացատրության համար, հատկապես՝ բառագիտական առումով։

Նրա՝ «Beiträge zur Kenntniss der altdeutschen Sprach und Litteratur» (2 հատոր, Գյոթինգեն, 1810—32) աշխատության առաջին հատորը բովանդակում է Բոդմերովի հրատարակության լրացումներ գուսանների մասին, իսկ երկրորդում՝ Նեյդհարտ ֆոն Ռոյենտալի և «Pfaffe Amis» Շտրկերի բանաստեղծությունները։

Նրա ջանքերով լույս են տեսել Ուլրիխ Բոների «Թանկարժեք քարը» («Edelstein oder Fabein», Բեռլին, 1842 թվական), Ռուդոլֆ Էմսայից «Վառլամ և Իոսաֆաթը» (Կյոնիգսբերգ, 1818 թվական) և Վիրնթ ֆոն Գրաֆենբերգի «Vigalois» (Բեռլին, 1819 թվական)՝ այդ ժամանակահատվածի համար բավականաչափ լավ բառարանով։

Հետագայում նա Կ․ Լախմանի հետ միասին հրատարակել են Հարթման ֆոն Աուեի «Iwein» (Բեռլին, 1827, 2 հրատ․ 1842) ստեղծագործությունը՝ բացատրական ծանոթագրությամբ, իսկ վերջում՝ օրինակելի բառարանով (Գյոթինգեն, 1833, 2 հրատ․ 1874)։

Նրա կողմից մշակված և մասամբ սկսած «Գերմաներեն բառարանը» (գերմ.՝ Mittelhochdeutshes Wörterbuch) հրատարակվել է նրա մահից հետո և լրացվել է Վիլհելմ Մյուլերի և Ցերնկի կողմից (3 հատոր, Լայպցիգ, 1847—66)՝ 3 հատոր ավելացմամբ[4]։

Գեորգ Ֆրիդրիխ Բենեկեն վախճանվել է 1844 թվականի օգոստոսի 21-ին Գյոթինգեն քաղաքում։

ԾանոթագրություններԽմբագրել

Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Գեորգ Բենեկե
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11865537X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. «Бенеке Георг Фридр.»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907