Կառլ Բյուխեր
Կառլ Բյուխեր (գերմ.՝ Karl Wilhelm Bücher, փետրվարի 16, 1847[1][2], Կիրբերգ, Hünfelden, Լիմբուրգ Վայլբուրգ, Giessen Government Region, Հեսսեն, Գերմանիա - նոյեմբերի 12, 1930, Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[3]), գերմանացի տնտեսագետ, ազգային տնտեսության պատմաբան և վիճակագրագետ, նոր պատմական դպրոցի ներկայացուցիչ քաղաքական տնտեսագիտության մեջ։ Քաղաքական տնտեսության պրոֆեսոր Լայպցիգի համալսարանում (1892—1917)։
Կառլ Բյուխեր Karl Bücher | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1847[1][2] Կիրբերգ, Hünfelden, Լիմբուրգ Վայլբուրգ, Giessen Government Region, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | նոյեմբերի 12, 1930 (83 տարեկան) Լայպցիգ, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Լայպցիգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Բազելի համալսարան և Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ |
Անդամակցություն | Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Բոննի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[3] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Գիտական ղեկավար | Arnold Dietrich Schaefer?[4] |
Եղել է գիտական ղեկավար | Գուստավ Շտրեսեման |
Հայտնի աշակերտներ | Eugen Schmalenbach?[4] |
Karl Bücher Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Կառլ Բյուխերը ծնվել է 1847 թ. հաշվապահ Ֆրիդրիխ Բյուխերի և իր կնոջ՝ Քրիստիանայի ընտանիքում, որոնք զբաղվում էին գյուղատնտեսությամբ Կիրբուրգ քաղաքում[5]։ 1863-1866 թվականներին տղան հաճախել է Հադամարի ավագ դպրոցը, որից հետո՝ 1866-1869 թվականներին սովորել է պատմություն և փիլիսոփայություն Բոննի և Գյոթինգենի համալսարաններում[5][6]։ 1870 թ. նա ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան՝ Բոննի համալսարանում պաշտպանելով իր «Quaestionum Amphictyonicarum specimen. De gente Aetolica Amphictyonicae participe» աշխատանքը[6]։
Կրթություն ստանալով՝ Կառլը աշխատել է որպես տնային և ավագ դպրոցի ուսուցիչ[5], իսկ 1878-1880 թթ.՝ խմբագիր «Frankfurter Zeitung» թերթի տնտեսական և սոցիալական քաղաքականություն բաժնում։
1881 թ. Բյուխերը դարձավ քաղաքական տնտեսության և վիճակագրության դոցենտ Մյունխենում[5][6]։ 1882 թ. ամռանը նշանակվել է վիճակագրության պրոֆեսոր Դորպատի համալսարանում[5][6] և նույն տարում ամուսնացել է Էմիլյա Միթերմայերի հետ[5]։
1883 թ. աշնանը Կառլ Բյուխերը ստացավ Բազելի համալսարանի քաղաքական տնտեսության և ֆինանսների ամբիոնը[5][6], իսկ 1890 թվականի աշնանը դարձավ ազգային գյուղատնտեսության պրոֆեսոր Կառլսուրեի պոլիտեխնիկում[5]։ 2 տարի անց՝ 1892 թ., Կառլ Բյուխերը դարձավ Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ազգային տնտեսության պրոֆեսոր և աշխատեց այդ պաշտոնում մինչև 1921 թ.։ 1902-1903 թթ. նա ընտրվեց փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, իսկ 1903-1904 թթ.՝ Լայպցիգի համալսարանի ռեկտոր[6]:
Գիտական աշխատանքներըԽմբագրել
Կառլ Բյուխերի աշխատանքներից կարելի է առանձնացնել.
- «Die Frauenfrage im Mittelalter» (Տյուբինգեն, 1882)
- «Die Arbeiterfrage im Kaufmannstand» (Բեռլին, 1883)
- «Die Bevölkerung von Frankfurt am M. im XIV und XV Jahrhundert» (1886)
- «Von den Produktionsstätten des Weihnachtsmarktes» (Բազել, 1887)
- «Basels Staatseinnahmen und Steuervertheilung 1878—87» (Բազել, 1888)
- «Die Bevölkerung des Kantons Baselstadt am 1 XII 1888» (Բազել, 1890)
- «Die Wohnungs-Enquete in der Stadt Basel von 1—19 II 1889» (Բազել, 1891)
- «Das russische Gesetz über die in Fabriken und Manufakturen arbeitenden Minderjährigen vom 1 Juni 1882»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118516884 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Ruedi Brassel-Moser (26.08.2004)։ «Bücher, Karl» (գերմաներեն)։ Historischen Lexikon der Schweiz։ Արխիվացված օրիգինալից 2012-10-29-ին։ Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21–ին
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Professorenkatalog der Universität Leipzig^ Karl Wilhelm Bücher» (գերմաներեն)։ Universität Leipzig։ Արխիվացված օրիգինալից 2012-10-29-ին։ Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21–ին
ՀղումներԽմբագրել
- Goffenshefer V. (1929)։ Literaturnaia Entsiklopediia։ Moscow: Kom. Akam.։ էջեր 51–52
- Dr. H. Nau & Prof. Dr. B. Schefold, ed. (2002)։ The History of Economics։ Berlin • Heidelberg: Springer։ էջեր 53–54։ ISBN 3-540-42765-1