Կառլոս Խոել Սալսեդո Էռնանդես (իսպ.՝ Carlos Joel Salcedo Hernández, սեպտեմբերի 29, 1993(1993-09-29)[1][2][3], Chicas), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Այնտրախտ» ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի պաշտպան։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոում անցկացված Օլիմպիական խաղերի և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Կառլոս Սալսեդո
Carlos Joel Salcedo Hernández
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1993(1993-09-29)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Chicas
Հասակ 185 սմ
Քաշ 77 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Այնտրախտ
Համար 13
Պատանեկան կարիերա
2007—2008 Մեքսիկա Գվադալախարա
2008—2011 Մեքսիկա ՈՒԱՆԼ Տիգրես
2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեալ Սոլթ-Լեյք
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2014 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեալ Սոլթ-Լեյք (պահեստային) 13 (0)
2013—2014 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեալ Սոլթ-Լեյք 25 (1)
2015—մ․հ․ Մեքսիկա Գվադալախարա 55 (1)
2016—2017  Իտալիա Ֆիորենտինա 18 (0)
2017—մ․հ․  Գերմանիա Այնտրախտ 20 (0)
Ազգային հավաքական
2014—մ․հ․ Մեքսիկա Մեքսիկա (մինչև 21) 4 (0)
2015—մ․հ․ Մեքսիկա Մեքսիկա (մինչև 23) 7 (1)
2015—մ․հ․ Մեքսիկա Մեքսիկա 25 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Սալսեդոն Մեքսիկայի հավաքականի կազմում

Սալսեդոն ֆուտբոլով սկսել է զբաղվել «Գվադալախարա» ակումբի ակադեմիայում։ 2008 թվականին Էռնանդեսը հեռացել է հայրենի քաղաքից և մի որոշ ժամանակ խաղացել Տիգրես դե լա Ունիվերսիդադ Աուտոնոմա դե Նուևո-Լեոն և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբների երիտասարդական թիմերում։ 2013 թվականի մայիսի 5-ին կանադական Վանկուվեր Ուայթքեփս ակումբի դեմ խաղում Կառլոսը կատարել է իր նորամուտը MLS-ում[4]։ Նույն թվականին Սալսեդոն դարձել է MLS-ի գավաթի և «Լամար Հանթի» գավաթի խաղարկությունների եզրափակչի մասնակից։ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին «Կոլորադո Ռեպիդզ» ակումբի դեմ խաղում Կառլոսը խփել է իր առաջին գոլը «Ռեալի» կազմում[5]։

2015 թվականի սկզբին Կառլոսը վերադարձել է Մեքսիկա՝ պայմանագիր կնքելով «Գվադալախարա» ակումբի հետ։ Հունվարի 19-ին ՈւԱՆԼ Տիգրեսի դեմ խաղում Սալսեդոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[6]։ Մարտի 2-ին կայացած «Մոնտերեյ» ակումբի դեմ խաղում Կառլոսը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[7]։

2016 թվականին Կառլոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա» ակումբ[8]։ Սեպտեմբերի 25-ին «Միլան» ակումբի դեմ խաղում Կառլոսը կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[9]։ 2017 թվականի ամռանը Սալսեդոն վարձավճարով (գնելու հնարավորությամբ) տեղափոխվել է գերմանական «Այնտրախտ» ակումբ[10]։ Սեպտեմբերի 9-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիա» ակումբի դեմ խաղում Կառլոսը կատարել է իր նորամուտը Բունդերսլիգայում[11]։ Մրցաշրջանի արդյուքում Կառլոսն օգնել է իր թիմին նվաճել Գերմանիայի գավաթը։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականի ապրիլի 16-ին ԱՄՆ-ի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ Սալսեդոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում[12]։

2015 թվականի ամռանը Սալսեդոն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Չիլիում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Չիլիի հավաքականի դեմ խաղին[13]։

2016 թվականի ամռանը Կառլոսը Մեքսիկայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Գերմանիայի[14], Ֆիջիի[15] և Հարավային Կորեայի[16] օլիմպիական հավաքականների դեմ։ Ֆիջիի հավաքականի դեմ խաղում Սալսեդոն գոլ է խփել։

2017 թվականին Սալսեդոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Նոր Զելանդիայի[17] և Պորտուգալիայի[18] ազգային հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Սալսեդոն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվել է Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գերմանիայի[19], Հարավային Կորեայի[20], Շվեդիայի[21] և Բրազիլիայի[22] հավաքականների դեմ խաղերին։

Գոլերը Մեքսիկայի հավաքականի (մինչև 23) կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. օգոստոսի 7, 2016 Ֆոնտե Նովա, Սալվադոր, Բրազիլիա   1:4 1:5 Օլիմպիական խաղեր -2016

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»

  • Գերմանիայի գավաթի դափնեկիր՝ 2017/2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Реал Солт-Лейк VS. Ванкувер Уайткэпс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 5.
  5. «Реал Солт-Лейк VS. Колорадо Рэпидз 5:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 20.
  6. «Гвадалахара VS. УНАМ Пумас 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 19.
  7. «Гвадалахара VS. Монтеррей 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 2.
  8. «Фиорентина арендовала мексиканского защитника Сальседо» (անգլերեն). sportarena.com. 2016 թ․ օգոստոսի 21.
  9. «Фиорентина VS. Милан 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 25.
  10. Staff, ESPN. «Mexico defender Carlos Salcedo joins Eintracht Frankfurt on initial loan deal». espnfc.us. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  11. «Боруссия Менхенгладбах VS. Айнтрахт Франкфурт-на-Майне 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 9.
  12. «США VS. Мексика 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 16.
  13. «Чили VS. Мексика 3:3» (անգլերեն). soccerway.com. 2015—06—16.
  14. «Мексика (до 23) VS. Германия (до 23) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4.
  15. «Фиджи (до 23) VS. Мексика (до 23) 1:5» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7.
  16. «Южная Корея (до 23) VS. Мексика (до 23) 1:0» (wn). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 10.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Мексика VS. Новая Зеландия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 21.
  18. «Португалия VS. Мексика 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 18.
  19. «Германия VS. Мексика 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 17.
  20. «Южная Корея VS. Мексика 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.
  21. «Мексика VS. Швеция 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.
  22. «Бразилия VS. Мексика 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 2.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Սալսեդո» հոդվածին։