Կառլհայնց Շտոքհաուզեն (գերմաներեն՝ Karlheinz Stockhausen, օգոստոսի 22, 1928(1928-08-22)[1][2][3][…], Mödrath castle, Mödrath, Kerpen, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ[4] - դեկտեմբերի 5, 2007(2007-12-05)[5][1][3][…], Kürten, Rhein-Berg District, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[6]), գերմանացի կոմպոզիտոր։

Կառլհայնց Շտոքհաուզեն
Բնօրինակ անունգերմ.՝ Karlheinz Stockhausen
Ծնվել էօգոստոսի 22, 1928(1928-08-22)[1][2][3][…]
Mödrath castle, Mödrath, Kerpen, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ[4]
Երկիր Գերմանիա
Մահացել էդեկտեմբերի 5, 2007(2007-12-05)[5][1][3][…] (79 տարեկան)
Kürten, Rhein-Berg District, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[6]
ԳերեզմանWaldfriedhof Kürten
Ժանրերօպերա, էլեկտրոնային երաժշտություն, փորձարարական երաժշտություն, Սերիական երաժշտություն, ալեատորիկա, 20-րդ դարի դասական երաժշտություն, կամերային երաժշտություն[7] և Կոնկրետ երաժշտություն[7]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, երաժշտության տեսաբան, համալսարանի դասախոս և երաժիշտ
Գործիքներդաշնամուր և ջութակ
ԱշխատավայրՔյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԿրթությունԲոննի համալսարան և Քյոլնի երաժշտական բարձրագույն դպրոց (1951)[8]
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինDoris Stockhausen?[9] և Mary Bauermeister?[10][9]
Պարգևներ
Կայքkarlheinzstockhausen.org
 Karlheinz Stockhausen Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կառլհայնց Շտոքհաուզենը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 22-ին գերմանական Մոյդռաթ քաղաքում և մահացել 2007 թվականի դեկտեմբերի 5-ին գերմանական Քյուռթեն քաղաքում։ Նրա հիմնական երաժշտական ուղղությունը էլեկտրոակուստիկ երաժշտությունն է։

Մանկությունը

խմբագրել

Շտոքհաուզենը ծնվել է Մոյդռախ քաղաքի ամրոցում (առ այսօր այդ շինությունը գոյություն ունի)։ Նա մանուկ հասակից հետաքրքրվել է երաժշտությունով։ Նրա մայրը նվագել է դաշնամուր և երգել է։ Մայրը երեք անհաջող հղիություններից հետո ունեցել է մեծ նյարդային ցնցումներ և տեղափոխվել է հոգեբուժարան։ Այս դեպքերից հետո Շտոքհաուզենի հայրը ամուսնանում է երկրորդ անգամ։ Իր խորթ մոր հետ կոմպոզիտորը ունեցել է բավական լարված հարաբերություններ։ Յոթ տարեկանից նա բնակվել է Ալթնեբերգ քաղաքում և սովորում է դաշնամուր և երգեհոն նվագել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա մայրը մահանում է հոգեբուժարանում։ Նրանց հայտնում են, որ մահվան պատճառը եղել է արյան քաղցկեղը, բայց տարիներ անց պարզվում է, որ կոմպոզիտորի մայրը զոհվել է նացիստական հարվածների պատճառով։ Տարիներ հետո կոմպոզիտորը այս հարցը բարձրացրել է դատարանում։

1942 թվականից, շարունակելով ուսումը, նա նաև սկսում է ջութակ նվագել։ 1945 թվականին նա վերջին անգամ տեսնում է իր հորը (նա մահանում է պատերազմի ժամանակ)։

Երաժշտական կարիերայի սկիզբը

խմբագրել

1951 թվականին Կառլհայնց Շտոքհաուզենը բացահայտում է ժամանակից կոմպոզիտորներին (հիմնականում Օլիվիե Մեսսիանին)։ Այնուհետև տեղափոխվում է Փարիզ, ծանոթանում Պիեռ Բուլեզի և Լուիջի Նոնոյի հետ։ Տարված լինելով ժամանակակից կոմպոզիտորական հիմունքներով, նա սկսում է ստեղծագործել սերիալիզմի կանոններով։ Հաճախում է տարբեր ստուդիաներ և խորապես ուսումնասիրում է ձայնի կառուցավածքը և տատանումները։

1953 թվականին առաջին անգամ գրում է էլեկտրոնային ստեղծագործություն։ Գերմանիայում այս ուղղությունը ստացել է «էլեկտրոնային երաժշտություն» անվանումը։ Այնուհետև գրում է մեծ ստեղծագործություններ և դրանք ղեկավարելով տարբեր նվագախմբերում՝ ձեռք բերում համաշխարհային ճանաչում։ Շտոքհաուզենը մեծ դեր է նաև խաղացել տարբեր գերմանական երաժշտական փոփ խմբերի ոճերի հարցում։ Նա ինքը ազդվել է այս երաժշտությունից և ազդել է այս երաժշտության վրա։

Ստեղծագործությունը

խմբագրել

Շտոքհաուզենը գրել է շուրջ 300 ստեղծագործություն։ Ըստ նրա իր բոլոր ստեղծագործությունները մտքով շատ կապված են իրար հետ և կազմում են մեկ ընդհանուր ստեղծագործություն։ Նա գրել է հետաքրքիր կառուցվածք ունեցող գործեր, ինչպիսիք են օրինակ «ուղղաթիռային» լարային կվարտետը, որը ձայնագրվել է ուղղաթիռի մեջ։

Այլ ստեղծագործություններից են՝

  • Պունկտ
  • Խաղ
  • Քառակուսի
  • Միքստ
  • Խմբեր (գրված 3 տարբեր նվագախմբերի համար)և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլհայնց Շտոքհաուզեն» հոդվածին։