Ալեատորիկա
Ալեատրիկա (իտալ.՝ aleatorío- հանդգնորեն, պատահականությունից կախված), երաժշտություն ստեղծելու և կատարելու ձևապաշտական եղանակ։ Ստեղծագործության հիմքում դրվում է հնչյունների՝ որևէ պատահական ձևով ստացված հաջորդականություն։ Ալեատորիկ ստեղծագործությունը կատարելիս նույնպես թույլատրվում են «պատահականություններ»՝ սկսել ցանկացած հատվածից, առանձին հատվածներ բաց թողնել, տեղափոխել, փոխել տեմպը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/Bundesarchiv_B_145_Bild-F004566-0002%2C_Darmstadt%2C_Internationaler_Kurs_f%C3%BCr_neue_Musik.jpg/220px-Bundesarchiv_B_145_Bild-F004566-0002%2C_Darmstadt%2C_Internationaler_Kurs_f%C3%BCr_neue_Musik.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 150)։ ![]() |