Կառլա Սոուսա (իսպ.՝ Karla Souza, դեկտեմբերի 11, 1985(1985-12-11), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի, առավել հայտնի է ABC հեռուստաալիքի թողարկած «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» հեռուստասերիալում Լորել Քաստիլոյի դերով։

Կառլա Սոուսա
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 11, 1985(1985-12-11) (38 տարեկան)
Ծննդավայր՝Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և մոդել
IMDb։ID 0646568
karlasouza.com

Կյանք և կարիերա

խմբագրել

Սոուսան ծնվել է Մեքսիկայի Մեխիկո քաղաքում և սկսել է իր կարիերան մշտական դերով մեքսիկական «Verano De Amor» հեռուստասերիալում 2009 թվականին[1]։ Դրանից հետո նա սկսել է նկարահանվել «Los Héroes del Norte» և «La Clinica» սիթքոմներում, իսկ հետո նաև «Prada և զգացմունքներ» կինոֆիլմում։ 2013 թվականին նկարահանվել է «Մենք ազնվական ենք» կատակերգությունում, ինչպես նաև հայտնվել է «Հրահանգները չեն կցվում» կատակերգությունում, երկու ֆիլմերն էլ հաջողություն են ունեցել[2][3]։

2014 թվականի սկզբին, Սոուսան տեղափոխվել է Լոս Անջելես և շարունակել է իր կարիերան Միացյալ Նահանգներում[4]։ Նույն թվականին ստացել է «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» հեռուստասերիալի հիմնական դերերից մեկը ABC-ում[5][6]։

Անձնական կյանք

խմբագրել

2013 թվականի դեկտեմբերին Սոուսան նշանադրվել է Մարշալ Թրենկմանի հետ, զույգը ամուսնացել է 2014 թվականի մայիսին[7][8]։ Զույգը ունի դուստր՝ Ջիանան, որը ծնվել է 2018 թվականին[9]։ 2020 թվականի մայիսին Սոուսան իր ինստագրամյան էջում հայտարարել է երկրորդ հղիության մասին[10]։

Սոուսան ազատ տիրապետում է իսպաներենին, անգլերենին և ֆրանսերենին։ Նա կաթոլիկ է։

2018 թվականի փետրվարին Սոուսան հայտնվել է մեքսիկացի լրագրող Կարմեն Արիստեգիի շոուում և պատմել, որ նա սեռական բռնության զոհ Է դարձել։ Սոուսան հայտարարել է, որ երբ եղել է 22 տարեկան, նրան բռնաբարել է հեռուստաշոուի ռեժիսորը, որտեղ նա աշխատել է, նա չի անվանել տվյալ մարդու անունը[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Karla Souza agradece a Pedro Damián». Quien.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  2. Redacción GQ. «¿Cómo conquistar a Karla Souza? | GQ Mexico». Gq.com.mx. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  3. «Actor Gonzalo Vega, Karla Souza and NOSOTROS LOS NOBLES Director Interview | Interviews | Articles». Cinemovie.tv. 2013 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  4. «Karla Souza nos cuenta que su anillo de compromiso lo diseñó su novio». Quien.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  5. Nellie Andreeva (12 февраля 2014). «Jeffrey Nordling & Christina Chang In ABC's 'Sea Of Fire', Trio Cast In 'Murder'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  6. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  7. «¡Karla Souza se casa!». Vanidades.com. 2013 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. «EXCLUSIVA de ¡HOLA!: Karla Souza nos presenta a su prometido». Hola Revista. 2013 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «How to Get Away With Murder's Karla Souza Welcomes Baby Girl». US Weekly. 2018 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  10. https://www.instagram.com/p/CAs3FNNhOD9/?igshid=1ejm5pcu5110z
  11. «"Cedí a que me besara y me tocara de formas que yo no quería... Me violó": Karla Souza en CNN». AristeguiNoticias.com. 2018 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ մայիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլա Սոուսա» հոդվածին։