Կապնդեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Տրիբա Selineae
Ցեղ Կապնդեղ (Seseli)
L., 1753

Կապնդեղ (լատին․՝ Seseli), նեխուրազգիների (հովանոցավորներ (Apiaceae)) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածում

խմբագրել

Տարածված է Արագածոնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Աճում է թփուտներում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ, կրային լանջերին։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, բարձրանում է՝ մինչև 1 մ։ Տերևները կրկնակի-եռակի փետրաձև հատված են։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ, մանուշակագույն, հազվադեպ՝ դեղնավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը ձվաձև կամ երկարավուն ձվաձև, մեջքի կողմից սեղմված, մերկ կամ մազածածկ սերմնապտուղ է։

Նշանակություն և կիրառում

խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, կումարին, ածխաջրեր, թթուներ։ Օգտագործում են շնչարգելության, կծկանքի, նևրոզների և սրտային այլ հիվանդությունների ժամանակ, նաև որպես հակաքաղցկեղային միջոց։ Մեծաջրանցքիկ կապնդեղ (հանդիպում է միայն Արագած լեռան վրա) և նրբաճյուղ կապնդեղ (բնաշխարհիկ է, հանդիպում է Վայոց ձորի մարզում) տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Որոշ տեսակներ

խմբագրել

Հայտնի է 48[1][2], ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • Կապնդեղ մեծաջրանցքիկ (Տ. grandivittatum),
  • Կապնդեղ նրբաճյուղ (Տ. leptocladum),
  • Կապնդեղ մանանեխանման (Տ. peucedanoides

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապնդեղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապնդեղ» հոդվածին։