Կանադական զինված ուժեր (անգլ.՝ Canadian Forces, CF, ֆր.՝ Forces canadiennes, FC), ռազմական կազմակերպություն, որը հիմնական պատասխանատվությունն է կրում Կանադայի պետական շահերի պաշտպանության համար, ինչպես նաև մասնակցում է ամբողջ աշխարհի տարբեր տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմանը՝ նրա միջազգային պարտականություններին համապատասխան (մասնավորապես, Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում և ամերիկյան «Անխորտակելի ազատություն» ռազմագործողության ժամանակ)։

Կանադայի զինված ուժեր
Կանադայի զինված ուժերի խորհրդանիշը
Ընդհանուր տեղեկություն
Տեսակզինված ուժեր
ԵրկիրԿանադա
ԵնթարկոումԿանադայի կառավարություն
Ներառնում էՑամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր, Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ
Թվակազմ92 000
ՇրաբNational Defence Headquarters, Օտտավա, Կանադա
Ստեղծվեցփետրվարի 1, 1968 և 1968[1]
ՃակատամարտերԻրաք-քուվեյթյան պատերազմ, Բոսնիական պատերազմ, Սոմալիի քաղաքացիական պատերազմ, Կոսովոյի պատերազմ, Աֆղանական պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Լիբիայում և Ռազմական գործողություն «Իսլամական պետության» դեմ
Կայքcanada.ca/en/services/defence/caf.html(անգլ.)

Կանադական զինված ուժերի գործունեությունը կարգավորվում է «Ազգային անվտանգության մասին օրենքով»[2]։

Կազմակերպությունը բաղկացած է հետևյալ զորքերից՝ Ցամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր (RCAF), Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ (RCN)։ Զինծառայողները պատկանում են ինչպես կանոնավոր, այնպես էլ պահեստային զինված ուժերին, որոնք բաղկացած են չորս բաղադրիչներից՝ հիմնական պահեստ, լրացուցիչ պահեստ, կադետական կազմակերպություններ և կանադական ռեյնջերներ։ Ազգային պաշտպանության նախարարությունն իրականացնում է խորհրդարանային վերահսկում և զինված ուժերի քաղաքացիական աջակցության համակարգը[3]։

Կանադայի զինված ուժերը ղեկավարվում են Զինված ուժերի խորհրդի կողմից, որը ղեկավարում է պաշտպանության շտաբի պետը։ Գլխավոր հրամանատարը համարվում է Կանադայի միապետության ղեկավարը՝ թագուհի Եղիսաբեթ II-ը, որին ներկայացնում է Կանադայի գեներալ-նահանգապետը։ Փաստացիորեն, պաշտպանության և զինված ուժերի հետ կապված բոլոր օրենսդիր ակտերն ընդունվում են Կանադայի խորհրդարանի կողմից, իսկ զորքերի վարչական և օպերատիվ ղեկավարումն ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ իրականացնում են վարչապետը, ազգային պաշտպանության նախարարը և պաշտպանության շտաբի պետը[4]։

Կառուցվածքը միավորումից հետո (1968-2011 թվականներ) խմբագրել

1968 թվականին Կանադայի ղեկավարությունը՝ հաշվի առնելով երկրի դերը և տեղը ՆԱՏՕ ռազմական կազմակերպությունում, նշանակությունը և զինված ուժերի համեմատաբար փոքր թվաքանակը, ինչպես նաև ֆինանսական և նյութական ռեսուրսների տնտեսումը, որոշում է ընդունել հրաժարվել երեք անկախ տեսակի դասական բաժանումից (Ցամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր, Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ) և անցում կատարել կազմակերպության միասնական ձևին, ղեկավարման միակ կենտրոնացված համակարգով, թիկունքայն ապահովմամբ և կադրերի պատրաստմամբ։ Բարեփոխումների ընթացքում վերացվել են զինված ուժերի տեսակների շտաբներ և ղեկավարների շտաբների կոմիտեն, ինչպես նաև մնացյալ օպերատիվ և վարչական ղեկավարման մարմինները և զինված ուժերի առանձին տեսակների ապահովումները[4]։

Հետագա փոփոխությունների ընթացքում 2006 թվականից ձևավորվել է կանադական զինված ուժերի կառուցվածքն, որը ներառում էր հետևյալ հրամանատարությունները.

  1. Ցամաքային զորքերի հրամանատարություն (LFC)
  2. Ծովային հրամանատարություն (MARCOM)
  3. Ավիացիոն հրամանատարություն (COMCAN)
  4. Կանադայի հրամանատարություն (COMCAN)
  5. Կանադայի էքսպեդիցիոն զորքերի հրամանատարություն (COMFEC)
  6. Կանադայի հատուկ նշանակության հրամանատարություն (COMFOSCAN)
  7. Կանադայի օպերատիվ աջակցության հրամանատարություն (COMSOCAN)

2011 թվականի օգոստոսին Ծովային, Ավիացիոն և Ցամաքային զորքերի հրամանատարություններին վերադարձվել են նախկին անվանումները՝ Ցամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր, Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ։

Կազմակերպչական կառուցվածք խմբագրել

Գոյություն ունի Կանադայի զինված ուժերի հետևյալ հիերարխիա՝

Զինված ուժերի օպերատիվ և վարչական գերագույն մարմիններն են հանդիսանում ազգային պաշտպանության նախարարությունը և Կանադայի պաշտպանության շտաբը, ինչպես նաև գործառույթային հրամանատարությունների ղեկավարների շտաբները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. «National Defence Act, R.S.C., 1985, c. N-5» (անգլերեն). CanLII. 2014 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  3. «Frequently Asked Questions — What is the relationship between DND and the CAF?» (անգլերեն). National Defence and the Canadian Armed Forces. 2013 թ․ հուլիսի 27. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  4. 4,0 4,1 «С. Семёнов. Вооруженные силы Канады. «Зарубежное военное обозрение», № 12, 1985 г.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել