Կամիլ դե Մոնտալիվե

Ֆրանսիացի քաղաքական գործիչ (1801-1880)

Կամիլ Բաշասոն, կոմս Դե Մոնտալիվե (ֆր.՝ Marthe Camille Bachasson, comte de Montalivet, ապրիլի 25, 1801(1801-04-25)[1], Վալանս - հունվարի 4, 1880(1880-01-04)[2][3][4][…], Château de Montalivet-Lagrange, Saint-Bouize), Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպի վստահված անձը և կտակակատարը, Ֆրանսիայի պեր։

Կամիլ դե Մոնտալիվե
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1801(1801-04-25)[1]
ԾննդավայրՎալանս
Մահացել էհունվարի 4, 1880(1880-01-04)[2][3][4][…] (78 տարեկան)
Մահվան վայրChâteau de Montalivet-Lagrange, Saint-Bouize
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԱնրի IV լիցեյ, Պոլիտեխնիկական դպրոց և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Ժան Պիեր դե Մոնտալիվե, մայր՝ Ադելաիդա դե Սեն Ժերմեն
Զբաղեցրած պաշտոններանփոփոխ սենատոր, Ֆրանսիայի պեր, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, Ֆրանսիայի կրթության և կրոնի հարցերով նախարար, Intendant général de la liste civile? և նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
ԵրեխաներՄարթա Բաշասոն դե Մոնտալիվե
 Camille de Montalivet Վիքիպահեստում

Նապոլեոնի ժամանակ ներքին գործերի նախարար Ժան Պիեր դե Մոնտալիվեի (1766-1823) և թագավոր Լյուդովիկոս XV-ի արտամուսնական դստեր Ադելաիդա դե Սեն Ժերմենի (1769-1850) որդին։

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Ծնվել է Վալանս քաղաքում։ Հոր և եղբոր մահից հետո՝ 1823 թվականին, նա ժառանգել է Ֆրանսիայի կոմսի ու պերի տիտղոսը և եղել է ամենաերիտասարդ պերերից մեկը պերերի պալատում։

Որպես «Aide-toi, le ciel t’aidera» ընկերության անդամ և քարտուղար՝ ծանոթանալով լիբերալ կուսակցության առաջնորդների հետ՝ Լաֆիտտի կառավարությունում (2 նոյեմբերի 1830-13 մարտի 1831) Հուլիսյան հեղափոխությունից հետո Կամիլ դե Մոնտալիվեն ստացել է ներքին գործերի նախարարի պորտֆելը, Կազիմիր Պերիեի կառավարությունում (13 մարտի 1831-16 մայիսի 1832)՝ ժողովրդական լուսավորության պորտֆելը, իսկ Պերիեի մահից հետո (1832) զբաղեցրել է նախկին տեղը[5]։

Գեներալ Լամարկի հուղարկավորության առիթով ծագած անկարգությունների արյունալի ճնշումն ու պաշարված վիճակում մայրաքաղաքի հռչակումը նրա կառավարումն ատելի դարձրին, և 1832 թվականի հոկտեմբերի 11-ին նա ստիպված եղավ թողնել իր պաշտոնը[5]։

Ավելի ուշ Թիերի առաջին կառավարությունում (22 փետրվարի 1836-6 սեպտեմբերի 1836) և Մոլի փոխակերպված կառավարությունում (6 սեպտեմբերի 1836-15 ապրիլի 1837) նա կրկին ներքին գործերի նախարար Է եղել[5]։

Որպես թագավորական եկամուտների վարիչ՝ հիմնադրել է Վերսալի թանգարանը, ընդլայնել Լուվրը և վերականգնել Ֆոնտենբլոյի, Պոյի և Սեն Կլուի ամրոցները[5]։

Փետրվարյան հեղափոխությունից հետո նա սևեռվել է անձնական կյանքի վրա և հանդես է եկել միայն ի պաշտպանություն Լուի Ֆիլիպի՝ բոնապարտիստների կողմից հարձակումների ժամանակ։ 1879 թվականին նա դարձել է սենատոր[5]։

Անձնական կյանք խմբագրել

Նա ամուսնացել է 1828 թվականի հունվարի 26-ին Կլեմենտին Ֆրանսուա Պեյլար-Դյուքլերի (Լավալ, 21 փետրվարի 1806 թվական-Փարիզ, 3 մարտի 1882 թվական) հետ և ունեցել է հինգ դուստր՝

  • Մարի Ադելաիդա դե Մոնտալիվե
  • Ադելաիդա Ժոզեֆինա դե Մոնտալիվե
  • Կամիլա դե Մոնտալիվե
  • Մարի Ամելի դե Մոնտալիվե
  • Մարիա Ադելաիդա Մարթա դե Մոնտալիվե

Մոնտալիվեի հետնորդների թվում առավել հայտնի է ծոռը՝ Վալերի Ժիսկար դ'Էստենը (1926-2020)

Մրցանակներ խմբագրել

Աշխատություններ խմբագրել

  • «Le roi Louis-Philippe et sa liste civile» (1851),
  • «Rien! dix-huit années de gouvernement parlementaire» (1864),
  • «La confiscation des biens de la famille d’Orléans» (1871),
  • «Casimir Périer et la politique conservatrice en 1831 et 1832» (1874).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #117133507 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://www.senat.fr/senateur-3eme-republique/bachasson_de_montalivet_camille1516r3.html
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Մոնտալիվե». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ դե Մոնտալիվե» հոդվածին։