Կամիլո Սանվեզզո

բրազիլական Ֆուտբոլիստ

Կամիլո դա Սիլվա Սանվեզզո (պորտ.՝ Camilo da Silva Sanvezzo, հուլիսի 21, 1988(1988-07-21)[1][2], Presidente Prudente, Սան Պաուլու, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Կամիլո, բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող, կարիերայի մեծ մասն անցկացրել է Մեքսիկայում։

Կամիլո Սանվեզզո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 21, 1988(1988-07-21)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Presidente Prudente, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 171 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կարիերա

խմբագրել

«Կորինտիանս Ալագոանո»

խմբագրել

Կամիլոն կարիերան սկսել է «Գրեմիո Պրուդենտեի» երիտասարդական կազմում։ 2009 թվականին նա տեղափոխվեց «Կորինտիանս Ալագոանո» և այնտեղ մնաց մեկ տարի՝ նախքան իր կարիերան Եվրոպայում շարունակելը։

«Կորմի»

խմբագրել

Կամիլոն հաջող նորամուտը նշեց «Կորմիի» կազմում՝ հաղթական գոլ խփելով «Սլիմ Ուոնդերերսի» դեմ իր առաջին խաղում[3]։ Ավելի ուշ նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մսիդա Սենտ Ջոզեֆի» դեմ խաղում[4], մյուս հեթ-տրիկը նա ձևակերպել է գործող չեմպիոն «Հիբերնիանսի» դեմ խաղում[5][6]։

Մրցաշրջանի կեսին «Կորմին» հարձակվողի վերաբերյալ առաջարկ է ստացել Հարավկորեական ակումբից, սակայն ղեկավարությունը մերժել է հնարավոր տրանսֆերը՝ վկայակոչելով առաջարկի չափազանց փոքր գինը և Կամիլոյի կարևոր դերը ակումբում[7]։

Կամիլոն շատ կարևոր դեր է խաղացել «Կորմիի» հաջող մրցաշրջանում՝ առաջնության 22 խաղում խփելով 24 գոլ՝ միջինը մեկ խաղում մեկից ավելի գոլ[8]։

«Քյոննամ»

խմբագրել

2010 թվականի հուլիսի 7-ին Կամիլոն տեղափոխվեց Կ լիգայի ակումբ՝ «Քյոննամ»։ Կամիլոն պայքարում էր մարզավիճակ ձեռք բերելու համար, որի շնորհիվ նա դարձավ Մալթայի լավագույն ռմբարկուն։ «Քյոննամի» կազմում նա մասնակցել է 7 հանդիպման՝ չխփելով ոչ մի գոլ։ Այնուամենայնիվ, նա դուբլի համար 7 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։

«Վանկուվեր Ուայթքեփս»

խմբագրել

Կամիլոն «Վանկուվեր Ուայթքեփս»-ում ցուցադրվեց 2011 թվականի մրցաշրջանից առաջ։ Դիտումը հաջող էր, և 2011 թվականի մարտի 17-ին ակումբը պայմանագիր կնքեց նրա հետ[9]։ Նա իր նորամուտը նշեց «Ուայթքեփսի» կազմում՝ փոխարինման դուրս գալով «Տորոնտոյի» դեմ 2011 թվականի մրցաշրջանի առաջին խաղում։ 2011 թվականի ապրիլի 2-ին «Ուայթքեփսի» կազմում իր առաջին երկու գոլերը խփեց «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դարպասը, թիմի համար դա հանդիպման երկրորդ և երրորդ գոլն էր, արդյունքում «Ուայթքեփսը» ոչ-ոքի կորզեց 3:3 հաշվով։ Ընդ որում, Կամիլոն դարձել է MLS-ի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով ավելացված ժամանակում երկու գոլ է խփել[10]։ Կամիլոն ճանաչվել է «Ուայթքեփսի» Տարվա ֆուտբոլիստ 2011 թվականի մրցաշրջանի ընթացքում թիմում ունեցած ավանդի համար։

Կամիլոն երկարաձգել է պայմանագիրը Վանկուվերի ակումբի հետ 2012 թվականի փետրվարի 1-ին[11]։ Այնուամենայնիվ, Կամիլոն դադարեց ցույց տալ անցյալ տարվա արդյունքները։ Միայն մրցաշրջանի վերջին մի քանի խաղերում նա վերականգնեց մարզավիճակը։ Կամիլոն գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Չիվաս ԱՄՆ»-ի դեմ խաղում, մրցակիցը ջախջախվել է 4:0 հաշվով[12]։

Կամիլոն հաջողությամբ ավարտեց 2012-ի մրցաշրջանը, շատերը նրան անվանում էին 2013-ին լիգայի ամենաարժեքավոր խաղացողի տիտղոսի հավանական թեկնածու։ Մրցաշրջանի ընթացքում Կամիլոն կատարել է 6 գոլային փոխանցում[13]։ Բացի այդ, Կամիլոն 2013-ի մրցաշրջանն ավարտեց հեթ-տրիկով «Կոլորադո Ռեպիձ»-ի դեմ տնային խաղում՝ այդպիսով դառնալով MLS -ի լավագույն ռմբարկուն՝ 22 գոլով[14][15]։ Նման տպավորիչ մրցաշրջանից հետո Կամիլոյի նկատմամբ սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Նորվեգիայի ամենատիտղոսակիր ակումբը՝ «Ռուսենբորգը»։ Սակայն «Ուայթքեփսի» նախագահ Բոբ Լենարդուցին ասել է, որ Կամիլոն գործող պայմանագիր ունի, և որ ակումբը նրա ծառայությունների կարիքն ունի 2014 թվականի մրցաշրջանում[16]։ 2014 թվականի հունվարին կրկին սկսեցին լուրեր շրջանառվել Կամիլոյի տրանսֆերի վերաբերյալ, նրան հավակնում էր Մեքսիկական MX լիգայի «Կերետարոն», մինչդեռ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ հայտնեցին, որ գործարքն արդեն ձևակերպված է։ Սակայն «Ուայթքեփսի» ղեկավարությունը արագորեն հերքել է այդ լուրերը[17], տվյալները հետագայում հեռացվել են «Կերետարոյի» կայքից[18]։ Սակայն, չնայած բանակցությունների ձախողմանը, Կամիլոն շարունակում էր մարզվել «Կերետարոյի» հետ[19]։ «Ուայթքեփս»-ի ղեկավարությունը Կամիլոյի պահվածքն անվանել է «անընդունելի և անտեղի» և «ոչ պրոֆեսիոնալ»[20]։

«Կերետարո»

խմբագրել

2014 թվականի հունվարի 17-ին կողմերը համաձայնության եկան, «Ուայթքեփսը» ստացավ ռեկորդային մի քանի միլիոն դոլար տրանսֆերային վճար[21]։ 2014-ի բացվածքում Սանվեզոն 12 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ տիտղոսը կիսելով Մաուրո Բոսելիի հետ։ Ծնկի վնասվածքից վերականգնվելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, որը նրան ստիպեց չխաղալ Կլաուսուրա 2015-ում, Սանվեզոն ևս մեկ վնասվածք ստացավ և բաց թողեց 2015-ի բացվածքի մնացած մասը և 2016-ի Կլաուսուրայի մեծ մասը։ 2016 թվականի ապրիլի 15-ին ավելի քան 7 ամիս խաղից դուրս մնալուց հետո Կամիլոն վերադարձավ տնային խաղում, որում «Կերետարոն» նվազագույն հաշվով հաղթեց «Ամերիկային»։ 2016 թվականին Կամիլոն ստացել է «El Lobo» մականունը։

2019 թվականի մայիսի 4-ին Կամիլոն վերջին հանդիպումն անցկացրեց «Կերետարոյի» կազմում, նրա թիմը նվազագույն հաշվով պարտվեց «Նեկաքսեին»։

Ֆուտբոլային քաղաքացիություն

խմբագրել

Կամիլոն չի ներկայացրել իր հայրենիքի Բրազիլիայի հավաքականներից որևէ մեկը։ 2013 թվականի հուլիսին պարզվեց, որ Կամիլոն քննարկում է Կանադան միջազգային մակարդակով ներկայացնելու հնարավորությունը։ Կամիլոն դիմել էր կացության թույլտվություն ստանալու համար, բայց պետք է սպասեր քաղաքացիություն ստանալու համար, նախքան նա կարող էր խաղալ Կանադայի հավաքականում։ Այս գործընթացը տեղի է ունեցել նաև «Ուայթքեփս»-ում Կամիլոյի ընկեր գանացի Գերշոն Քոֆիի կողմից։ Կանադան ներկայացնելու հեռանկարի մասին Կամիլոն հայտարարել է․

  Վանկուվերը լավ քաղաք է, Կանադան հիանալի երկիր է, և եթե ես հնարավորություն ստանամ խաղալ նրա հավաքականում, ես այդ հարցը կլուծեմ ընտանիքիս հետ[22]։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Malta Football Association – Match – Qormi 1–0 Sliema W.». MFA. 2009 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  4. «Malta Football Association – Match – Msida St. Joseph FC 0–3 Qormi FC». MFA. 2009 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  5. «Maltafootball – Another three goals by Camilo». maltafootball.com. 2009 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  6. «Qormi dancing to Brazilian beat –». Uefa.com. 2009 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. «Timesofmalta.com – S. Korean club express interest in Camilo». timesofmalta.com. 2010 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  8. «Season review: Malta –». Uefa.com. 2010 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  9. «Whitecaps FC sign four more players to MLS side | Vancouver Whitecaps FC». Whitecapsfc.com. 2011 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  10. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  11. «Whitecaps FC sign Camilo Sanvezzo to new contract | Vancouver Whitecaps FC». Whitecapsfc.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  12. «Recap: 'Caps snap winless run with 4-0 thrashing of Chivas». MLS Soccer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. Boehm, Charles. «Most Overlooked: Golden Boot winner, Colorado Rapids boss headline shortlist of MLS Awards snubs». MLS Soccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. «Sports — CBC.ca». Stats.cbc.ca. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  15. «Camilo Sanvezzo earns Golden Boot in Vancouver Whitecaps' win over Colorado Rapids». Espn Fc. 2008 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  16. «Report: Norwegian side Rosenborg in contact with Vancouver Whitecaps about Camilo Sanvezzo». MLS Soccer. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  17. «Mexican media say Camilo off to Liga MX's Queretaro, but Vancouver Whitecaps deny reports». Major League Soccer. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  18. James Keep. «Kick Off: Confusion reigns over Vancouver Whitecaps star Camilo Sanvezzo's future». MLSsoccer.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  19. «Vancouver Whitecaps' Camilo Sanvezzo appears in yet another photo wearing Querétaro kit». MLSsoccer.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  20. «Camilo still training with Querétaro FC, Vancouver Whitecaps say a resolution in the works». MLSsoccer.com. 2013 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  21. «Camilo Sanvezzo sold to Mexican club - CBC Sports - Soccer». Cbc.ca. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  22. MacMahon, Martin. «Vancouver Whitecaps' Brazilian-born Camilo expresses interest in representing Canada». Major League Soccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել