Կամենսկ Ուրալսկի

քաղաք Ռուսաստանում

Կամենսկ Ուրալսկի (ռուս.՝ Ка́менск-Ура́льский), քաղաք Սվերդլովսկի մարզում, Հարավային վարչական շրջանի կենտրոնն է։ Համայնքային կազմավորումներ Կամենսկ Ուրալսկի քաղաքի և Կամենսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոնն էց մտնելու՝ թեև չի մտնում վերջինիս կազմի մեջ[2]։

Բնակավայր
Կամենսկ Ուրալսկի
ռուս.՝ Каменск
ռուս.՝ Каменский завод
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1701 թ.
Մակերես144,08 կմ²
ԲԾՄ160 մետր
Բնակչություն168 997 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ3439
Փոստային դասիչ623000–623999
Պաշտոնական կայքkamensk-uralskiy.ru
Կամենսկ Ուրալսկի (Ռուսաստան)##
Կամենսկ Ուրալսկի (Ռուսաստան)

Միջին Ուրալի խոշոր արդյունաբերական և մշակութային կենտրոն[3] ։

Սվերդլովսկի մարզում բնակչության թվաքանակով և տնտեսական ներուժով երրորդ քաղաքն է[4][5][6]։ Մտնում է երկրի ամենախոշոր երկաթուղային տրանսպորտային հանգույցների տասնյակի մեջ[7]։ Այստեղ հատվում են Սերով-Չելյաբինսկ և Եկատերինբուրգ-Կուրգան ավտոճանապարհները, ելք կա դեպի Եկատերինբուրգ-Տյումեն ավտոմայրուղի[7]։

Բնակավայրը հիմնադրվել է ցար Ֆյոդոր Ալեքսեևիչի 1682 թվականի փետրվարի 3-ի հրամանով[8][9][10][11]։ Քաղաքի կարգավիճակը պաշտոնապես շնորհվել է 1940 թվականին[7]։

Ռուսաստանի Դաշնության կառավարության «Մեծ քաղաքների ցանկի հաստատման մասին» 29.07.2014 № 1398-ո (խմբ. 24.11.2015), ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության առավել բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակով մեծ քաղաքների ցանկում[12]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է Արևմտյան Սիբիրի հետ Միջին Ուրալի արևելյան լանջի հարթավայրի սահմանին, Թուրինյան հարթավայրի հարավարևմտյան մասում[13], Կամենկի և Իսետի գետերի միաձուլման մոտ, Եկատերինբուրգից 96 կիլոմետր հարավ-արևելք։ Իսետ գետը քաղաքը բաժանում է երկու վարչական շրջանի՝ Սինարսկի և Կրասնոգորսկի։ Քաղաքի սահմաններում Կամենկա գետը թափվում է Իսետի մեջ՝ միաձուլման ժամանակ ձևավորելով մի փոքր լճակ։ Բացի այդ, Կամենկա գետը հոսանքին հակառակ ձևավորում է քաղաքային Կամենսկի լճակ[14]։

Քաղաքի ձգվածությունը հյուսիսից հարավ կազմում է մոտավորապես 27 կմ, արևմուտքից դեպի արևելք՝ 15 կմ։ Ներկայումս Կամենսկ Ուրալսկիի տարածքը կազմում է մոտ 142 կմ²։ Կամենս-Ուրալսկին գտնվում է ծովի մակարդակից 167մ բարձրության վրա։ Տեղանքը թույլ կտրտված հարթավայր է։ Քաղաքում նաև տեղակայված են Վոլկովսկի ջրամբարը, Մազուլյա լիճը, Սիլիկատնոմ գյուղում գտնվող հանքերը[14]։

Անմիջապես Կամենսկ Ուրալսկի քաղաքի միջով անցնում է Ուրալի և Արևմտյան Սիբիրի սահմանը, և Սինարի շրջանի մեծ մասը հայտնվում է Արևմտյան Սիբիրում, իսկ Կրասնոգորսկի շրջանը, Հին Կամենսկը և Լենինի շրջանը գտնվում են Ուրալում[15]։

Կլիմա խմբագրել

Տարածքի կլիման չափավոր մայրցամաքային է։ Ձմռանը հիմնականում մեծ ազդեցություն է թողնում սիբիրյան անտիցիկլոնը՝ պայմանավորելով կայուն ցրտաշունչ եղանակ։ Հյուսիսից նկատվում են սառը օդային զանգվածների և հարավից՝ տաք օդային զանգվածների հաճախակի ներխուժում, որոնց հետ կապված են եղանակային փոփոխությունները։ Ամռանը ցուրտ եղանակ հաճախ բերում են Բարենցի և Կարայի ծովերի օդային զանգվածները[16]։

Բազմամյա միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +2,4 °C,ամենաշոգ ամսվա միջին ջերմաստիճանը (հուլիս) +19,3 °C է, և ամենացուրտ ամսվանը (հունվարի)՝ -13,5 °C: Գերակշռող քամիները՝ հյուսիսարևմտյան, արևմտյան և հարավարևմտյան[16][17]։

Տարածքը պատկանում է բավարար խոնավացման մակարդակի գոտուն, տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 467 մմ։ Տեղումների մեծ մասն ընկնում է տարվա ջերմ շրջանում։

  • Օդի միջին տարեկան ջերմաստիճան՝ 2,4 °C
  • Օդի միջին տարեկան խոնավություն՝ 69,0 %
  • Ձմեռային շրջանում քամու միջին արագություն (20.13330.2011)՝ 4 մ/վ

Ջրագրություն խմբագրել

Հյուսիս-արևմուտքից ամբողջ քաղաքով հոսում է Իսետ գետը։ Կամենկա գետը հոսում է Սինարի շրջանում։

Քաղաքից հարավ-արևմուտք ուղղությամբ լճերի շղթա է ձգվում՝ Մեծ և Փոքր Սունգուլ, Չերվյանոե, Շաբլիշ ։ Սրանք տափաստանային ջրամբարներ են ցածր ավազոտ ափերով, որոշ լճեր ունեն աղի ջուր[18]։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Քաղաքի շուրջ գտնվող տարածքը մտնում է անտառապատ գոտու մեջ։ Գերակշռում են բորերը, սոճու անտառները սոճի-կաղամախիները, որոնք զուգորդվում են մարգագետնային տափաստանով։ Ընդ որում, ամբողջ անտառը երիտասարդ է, դյուրանցելի։ Տայգան, որը 18-19 դարերում շրջափակել է Կամենսկի գործարանին, հատվել է փայտածուխի պատրաստման համար։ Թփերից կան կալինա, գիհ, ալոճենի, ռակիտնիկի, մասուրի, իսկ հարավում՝ տափաստանային բալ։

Կենդանական աշխարհը բավականին բազմազան է, հանդիպում են նապաստակ, այծյամ, կուղբ, մշկառնետ, սկյուռիկ, աղվես, փորսուկ, ոզնի։ Քաղաքի մերձակայքում կան մոտ 250 տեսակի թռչուններ[19][20]։ Քաղաքում հանդիպում են աղավնի, ճնճղուկ, ագռավ, կաչաղակ, հրաչ, խաղտտնիկ, փայտփորիկ, ծիծեռնակ, ճայ, սինիցա, խածկտիկ, բադ և այլն։

Էկոլոգիա խմբագրել

Սվերդլովսկի մարզի բնական պաշարների և բնապահպանության նախարարության զեկույցների համաձայն՝ քաղաքում մթնոլորտային օդի աղտոտման բարձր մակարդակ է[21]։ Մթնոլորտ աղտոտող նյութերի ամենամեծ արտանետումը բաժին է ընկնում ավտոտրանսպորտին (արտանետումների տեսակարար կշիռը կազմում է 40,7%)[22], ջերմության և էլեկտրաէներգիայի արտադրությանը, սիլիցիումի և կավահողի արտադրությանը[23]։

Քաղաքի գլխավոր գետը՝ Իսետը, աղտոտված է արդյունաբերական ձեռնարկությունների արտահոսքով, նույնիսկ մինչև Կամենսկ Ուրալսկի։ Գետի ջուրը քաղաքի տարածքում պիտանի չէ լողալու համար[23]։ Գետն ու դրա վտակներն օգտագործում են քաղաքի 13 ձեռնարկություններ։ Աղտոտված կեղտաջրերի արտահոսքի ամենամեծ ծավալներն իրականացնում են «ՍինԹԶ» ՓԲԸ-ն, «ՈՒԱԶ-ՍՈՒԱԼ»-ի մասնաճյուղ «ՍՈՒԱԼ» ԲԸ-ն, «ԿՈՒՄԶ» ԲԲԸ-ն։ Արտանետվող նյութերից են՝ նավթամթերքներ, կշռադատված նյութեր, սուլֆատներ, քլորիդներ, ամոնիումի ազոտ, ալյումին, երկաթ, մանգան, պղինձ, ֆտոր, ֆոսֆատներ, կալցիում և այլն։ Քաղաքի տարածքում գործում է մաքրման 11 համալիր՝ 59,0 մլն մ³/տարի գումարային նախագծային հզորությամբ[21][22]։

2003 թվականին Կամենսկ Ուրալսկի տարածքում վերցված հողերի 28,2%-ում հայտնաբերվել է ծանր մետաղներով բարձր աղտոտում (այդ թվում՝ Mn, Zn, Ni, Cr, Cu, Cd, Co, Pb)[24]։ Սակայն, հողի աղտոտման մակարդակը բնութագրվում է որպես թույլատրելի[24]։

2005 թվականին ձեռնարկությունները հրաձգարաններ են դուրս բերել 255,61 հազար մ³ պինդ թափոններ, ինչը կազմում է մարզի թափոնների գոյացման ընդհանուր ծավալի 0,47 տոկոսը։ Քաղաքի հողերը գտնվում են աղտոտող նյութերի ազդեցության տակ, ինչպիսիք են բենզինը, կադմիումը, մկնդեղը, սնդիկը, սելենը, ցինկը և այլն։ Քաղաքի տարածքում տեղակայված է թափոնների տեղաբաշխման 20 օբյեկտ՝ 547,1 հա ընդհանուր մակերեսով։ 2016 թվականին կատարվել է թափված տիղմերի ռեկուլտիվացիա։

Ժամային գոտի խմբագրել

 
Եկատերինբուրգի ժամային գոտի, Ռուսաստանի քարտեզ

Կամենսկ Ուրալսկին տեղակայված է UTC+5 ժամային գոտում[25]։

Պատմություն խմբագրել

Հիմնական բնակատեղիներ խմբագրել

Ապագա քաղաքի տարածքում առաջին մշտական բնակատեղին հայտնվել է այն բանից հետո, երբ Կամենկիի և Իսետի ափերին երկաթի հանքաքար է հայտնաբերվել[19][26]։ Հանքաքարը հայտնվել է հենց մակերեսի մոտ, հեշտությամբ արդյունահանել են ձեռքով։ Դրանից որոշել է օգտվել Դալմատովի վանքը և գանձարանից խնդրել այդ հողերը, որպես ոչ ոքի կողմից չբռնազավթված և չօգտագործած։ 1682 թվականին դուրս է եկել հրամանագիրը, որի համաձայն՝ այդ հողներն անցել են վանքի տիրապետման տակ[27]։ Վանքը Կամենկիի ափերին վերաբնակեցրել է իր գյուղացիների մի մասը՝ այստեղ հիմնելով Ժելեզենսկոե բնակատեղին[10], և փոքր վառարաններում երկաթ են ձուլել սեփական կարիքների համար։

1700 թվականին Նարվայի ճակատամարտի արդյունքում, ռուսական բանակը կորցրել է գրեթե ամբողջ հրետանին։ Որակյալ երկաթն այն ժամանակ գնվում էր արտասահմանից, բայց պատերազմն խզել էր առևտրային կապերը։ Պետրոսը ուշադրություն է դարձրել հարուստ, բայց դեռևս ամբողջովին չուսումնասիրված Ուրալի հանքերին։ Կամենկիի և Իսետի ափերով հանքաքարն այնքան լավ է եղել, որ հողերը ետ են վերցվել գանձարան։ 1701 թվականին դուրս է եկել Պետրոս Առաջինի հրամանագիրը, որի համաձայն՝ այստեղ կառուցվելու է երկաթի գործարան՝ ապագա քաղաքի հիմքը[28], 1701 թվականի հոկտեմբերի 15-ին ձուլվել է առաջին չուգունը։ Դա Ուրալի չուգունի առաջին ձուլարանն էր[19]։ 18-19 դարերում նոր մոտ գտնվող բնակավայրը կոչվել է Կամենսկիի գործարան։

1774 թվականի հունվարին Կամենսկիի գործարանը հայտնվել է խոշոր գյուղացիական ապստամբության գոտում՝ Եմելյան Պուգաչովի ղեկավարությամբ։ 500 հոգուց բաղկացած ջոկատը, որը կազմավորվել է ատաման Չիրի կողմից, ապստամբների աջակցությամբ 1774 թվականի հունվարի 10-ին գրավել է գործարանը։ Կամենսկի զինվորները պուգաչևցիների համար ձուլել են տասը թնդանոթ և մոտ երեք հարյուր փութ արկեր[19][27]։ 1774 թվականի մարտի 3-ին թագավորական գունդը ջախջախել է ապստամբների երկհազարանոց ջոկատը և վերադարձրել է գանձարանի գործարանը։ Քաղաքում փողոցներից մեկը կոչվում է Պուգաչովի անունով, իսկ Օվսյաննիկովի փողոցի և «Երեք քարանձավներ» ճամբարի միջև Հին Կամենսկում տեղակայված է Չիրով ձորակը, որտեղ տեղակայված է եղել ատաման Չիրի ջոկատը[29]։ Ձորի ելանցքը բնության պատմական հուշարձան է։

Բնակատեղիների զարգացումը 19-րդ դարում խմբագրել

1825-1829 թվականներին ապագա քաղաքի կերպարը արմատապես փոխվել է[30]։ Քաղաք ժամանած Ուրալի լեռնագործների գլխավոր ճարտարապետ Մ. Պ. Մալախովի նախագծերով իրականացվել է Կամենսկի գործարանի վերակառուցումը. կառուցվել են երկու նոր դոմեններ, գործարանային կառավարման շենք, պահեստներ, հիվանդանոց, վերակառուցվել է քաղաքի գլխավոր տաճարը։

Գործարանի աշխատակիցներն ընդմիշտ ամրագրվել են գործարաններին և իրավունք չեն ունեցել լքել դրանք։ Գործարանի աշխտակիցների համար ճորտատիրական իրավունքի չեղարկումը տեղի է ունեցել երկու տարի ավելի ուշ, քան Ռուսաստանում, 1863 թվականի նոյեմբերի 30-ին, երբ լույս է տեսել «Պերմի մարզի և Կամիշլովի նահանգի Կամենսկի շրջանի կանոնագիրը և նրան վերագրվող Բայնովսկու և Կրասնոգորսկու երկու գյուղերը[19]»:

1885 թվականին Կամենսկի գործարանը երկաթուղային հաղորդումով միացվել է Տրանսսիբիրյան մայրուղի կառուցող Բոգդանովիչի կայանի հետ։ Սկզբնապես կայանը կոչվոել է Օստրովսկայա՝ ի պատիվ Ուրալի երկաթուղու առաջին ղեկավար Ն. Ս. Օստրովսկու, ապա վերանվանվել է Սինարի։

1903 թվականին տեղի է ունեցել առաջին էլեկտրաֆիկացումը[31]։

 
 
 
 
Տեսարան դեպի Կամենսկի գործարանը,
1910թվական։
Չուգունի գործարանի կառավարման շենք,
2009 թվական։
Կամենսկիի չուգունի գործարանի գրասենյակ,
2013 թվական։
Կամենսկիի գործարանը,
1910 թվական։

20-րդ դարի առաջին կես խմբագրել

1923 թվականի հոկտեմբերի 1-ին Կամենսկի գործարանը վերանորոգման է դրվել, իսկ 1926 թվականի ապրիլին՝ փակվել «Գորմետի» որոշմամբ[19]։ Դրա պատճառ են դարձել հնացած սարքավորումները և վառելիքի բացակայությունը։ Գործարանը աշխատել է գրեթե 225 տարի։ Վերջին տարիներին Կամենսկի գործարանի կողմից արտադրվող արտադրատեսակներից մեկը եղել է թուջե ջրատար խողովակները։ Խողովակների պահանջարկը, փորձառու աշխատողների և հարմարավետ տրանսպորտային ուղիների առկայությունը պայմանավորել է այն փաստը, որ 1931 թվականի ապրիլի 3-ին որոշում է կայացվել Կամենսկում («Սինարսկայա» երկաթուղային կայարանի շրջանում[32]) խողովակների գործարան կառուցելու մասին։ 1934 թվականին Սինարի խողովակների գործարանը շահագործման է հանձնվել։

1930-ական թվականներին Կամենսկը դարձել է Ուրալի խոշոր արդյունաբերական կենտրոն։ Երկրաբանահետախուզական խմբաքանակը, որը 1929 թվականին սկսել է աշխատել Կամենսկում, հետազոտել է երկաթի հանքաքարի, քարածխի, տորֆի, կրաքարի, շինարարական ավազի հանքաշերտերը, ինչպես նաև հայտնաբերել է ալյումինե բոքսիտ հանքաքար։ 1932 թվականի դեկտեմբերի 3-ին աշխատանքի և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել Կրասնայա Գորկա գյուղի շրջանում Ուրալի ալյումինի գործարանի կառուցման մասին։ 1939 թվականի սեպտեմբերի 5-ին Ուրալի ալյումինե գործարանը թողարկվել է[27]։

Բնակավայրը այլևս չէր ասոցացվում միակ՝ Կամենսկ գործարանի հետ և կրում է կարճ անվանում՝ Կամենսկ, 1935 թվականի ապրիլի 20-ին այն ձեռք է բերել քաղաքի կարգավիճակ։ 1940 թվականի հուլիսի 6-ին ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով՝ Կամենսկն առանձնացվել է շրջանի կազմից և դասակարգվել է քաղաքների մարզային ենթակայությանը՝ ստանալով Կամենսկ Ուրալսկի անվանումը[33]։ 1942 թվականի հունիսի 16-ին ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով՝ Կամենսկ Ուրալսկ քաղաքը և Կամենսկի շրջանը Չելյաբինսկի մարզի կազմից փոխանցվել են Սվերդլովսկու մարզին[34]։

Հետպատերազմյան տարիներ խմբագրել

 
Զինանշան (1971)

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ուրալի ալյումինե գործարանը երկրում միակ ալյումինե գործարանն էր, որը մետաղով ապահովում էր ԽՍՀՄ ավիացիան[35]։

1942 թվականին Կոլչուգինի գործարանի, ինչպես նաև Կամենսկ Ուրալսկիի մոսկովյան գլանվածքի և Ռոստովի փայլաթիթեղագլանման գործարանների հարկադիր տարհանման պատճառով սկսել է աշխատել գունավոր մետաղների մշակման գործարանը, այժմ՝ ԿՈՒԶՈՑՄ։ Մեկ այլ ձեռնարկություն, որը տարհանվել է 1942 թվականին Բալաշիխայից և տվել արտադրանքը արդեն 1942 թվականի մարտին, հանդիսանում է Կամենսկ Ուրալսկիի ձուլման գործարան։

1944 թվականի մայիսի 5-ին ավարտվել Կամենսկ Ուրալսկիի մետալուրգիական գործարանի շինարարությունը[36][37]։ Պատերազմից հետո քաղաքի ինդուստրացումը շարունակվել է մետալուրգիայի և մեքենաշինության՝ այստեղ մնացած տարհանված ձեռնարկությունների հաշվին։ Քաղաքը Եկատերինբուրգից և Նիժնի Տագիլից հետո դարձել է երկրորդն ըստ նշանակության և բնակչության թվի։

Ավիացիոն բարձրաչափերի արդյունաբերական թողարկման համար 1949 թվականին քաղաքում սկսվել է խոշոր ռադիոգործարանի շինարարությունը («Հոկտեմբեր» ՓԲԸ) և Ուրալի նախագծային կոնստրուկտորական «Դետալ» բյուրոն (նախկինում կոչվում էր ՕԿԲ-379)[38]։ 1951 թվականի սեպտեմբերին ռադիոգործարանում թողարկվել է առաջին արտադրանքը[27]։

1957 թվականին ցանկացած այլ քաղաքից ավելի շատ տուժել է Կիշտիմի միջուկային վթարից։

1960 թվականին առաջին հերթին ձեռնարկությունների կարիքների համար սկսվել է քաղաքի գազաֆիկացումը[27]։

1963 թվականի փետրվարի 1-ին Կամենսկ Ուրալսկի քաղաքի աշխատավորների խորհուրդը հանձնվել է Սվերդլովսկի մարզային աշխատավորների պատգամավորների խորհրդին[39]։

1970 թվականին քաղաքի ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը համալրվել է ավիացիոն և տիեզերական տեխնիկայի «Իսետ» էլեկտրական միակցիչների գործարանում։

1980-ականներին և 1990-ականներին քաղաքում նոր արդյունաբերական ձեռնարկություններ չեն հայտնվել։ Գոյություն ունեցող գործարանները աստիճանաբար ավելացնում էին արտադրության ծավալները, կառուցվում էին նոր արտադրամասեր, ներմուծվում ավտոմատացում, յուրացվում էին նոր արտադրատեսակներ (հատկապես՝ ժողովրդական սպառման ապրանքներ)[32][36][37]։ 1990-ականներին Կրասնոգորսկի շրջանի արևմտյան ծայրամասում կառուցվել է «Յուժնի» նոր խոշոր բնակելի թաղամաս։

     
Կոնստրուկտիվիզմի ճարտարապետության հուշարձան Ուրալի ալյումինի գործարանի մշակույթի պալատ Կամենսկ Ուրալսկիի երկաթուղային կայարան
 
Քանդակ արևելյան մասով քաղաք մուտք գործելիս

20-րդ դարի վերջ խմբագրել

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո քաղաքի կարկտահարող ձեռնարկությունները նոր խնդրի են բախվել. արտադրանքը, որը միշտ չի բավականացրել նույնիսկ պետական պլանը գերակատարելու դեպքում, իրացում չէր գտնում։ Երեկվա գնորդները չէին կարող վճարել արդեն մատակարարված ապրանքների համար, այստեղից հումքի և աշխատավարձի վճարման գումար չկար[32][36]։

1992 թվականին սկսվել է քաղաքի գործարանների սեփականաշնորհման գործընթացը[32][36]։ Նա ուղեկցվել է աշխատավարձի ուշացումով, աշխատողների կրճատմամբ, աշխատանքային շաբաթվա կրճատմամբ։ Մանկապարտեզները, հանգստյան ճամբարները, մարզական կառույցները գործարանները փոխանցվել են քաղաքապետարանին, որը չի կարողացել հաղթահարել իրենց ֆինանսավորումը։ Բնակչության թվաքանակն այս տարիներին սկսել է նվազել, ինչը կապված էր ոչ միայն բնական նվազման, այլև աշխատանքի որոնման նպատակով քաղաքից արտագաղթի հետ։ Քաղաքի մոտակայքում մեծ թվով նոր կոլեկտիվ այգիներ և բանջարանոցներ են հայտնվել[32]։

Զարգացման խթան են ստացել մանր առևտուրը և սպասարկման ոլորտը։ Փողոցների խաչմերուկներում, կանգառներում հայտնվել են մեծ երկաթե տուփերի տեսքով կանգնած առևտրական կետեր՝ փոքր վանդակաճաղով պատված պատուհաններով։ Իրենց ներկայացուցչությունները քաղաքում ունեցել են ֆինանսական հսկաներ MMM-ը, «Հոպյոր Ինվեսթը», «Ռուսական տուն Սելենգան» և այլն։

Հայտնվել է առաջին կաբելային հեռուստատեսությունը և քաղաքում առաջին հեռուստաընկերությունը՝ «Փաստը»։

Արտադրության ուժեղ անկումից հետո խոշոր ձեռնարկությունները (մասնավորապես «ՍինԹԶ» ԲԲԸ-ն, «ԿՈՒՄԶ» ԲԲԸ-ն, «ԿՈՒԶՈՑՄ» ԲԲԸ-ն) սկսել են իրենց արտադրանքի արտահանման զարգացումը Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի շուկաներ[32][37]։

Առևտրի նոր կանոնները հանգեցրել են նրան, որ երկաթե կրպակները աստիճանաբար անհետացել են։ Նրանց փոխարինել են այն խանութները, որոնք տեղակայվել են կենտրոնական փողոցների նախկին բնակարանների առաջին հարկերում (Ալյումինովա, Հաղթանակի պողոտա, Սուվորովա)։

21-րդ դար խմբագրել

2001 թվականին տեղի են ունեցել քաղաքի 300-ամյակի մասշտաբային տոնակատարություններ, որոնք ուղեկցվել են համերգներով, պարահանդեսով, հրավառությամբ[40]։ Նաև այս առիթով տարիներ ի վեր առաջին անգամ տեղի է ունեցել տների ֆասադների, ասֆալտի ծածկույթի նորոգում։

Բացվել են խոշոր առևտրային և առևտրա-ժամանցային կենտրոններ՝ «Տուն» (մինչև 2009 թվականը՝ «Կետ»), «Նարինջ-Սիթի»[41] (այժմ՝ «Մեգամարտ»), «Օկտյաբրսկի», «Մեգամարտ», «Ջազ», ավտոսրահներ։

2008 թվականից սկսված ֆինանսական ճգնաժամն առաջին հերթին հարված է հասցրել բանկային ոլորտին և մետալուրգիայի ձեռնարկություններին («ՈՒԱԶ», «ԿՈՒՄԶ», «ՍինԹԶ», «ԿՈՒԶՈՑՄ»)։ Արդեն նոյեմբերին նրանք հայտարարել են հաստիքների կրճատման մասին, իսկ «ԿՈՒԶՈՑՄ»-ն ու «ՈՒԱԶ»-ը փակման վտանգի տակ էին։ Դրանից հետո կրճատման մասին հայտարարել են «Հոկտեմբեր»-ը, «Գործարան Իսետ» ԲԲԸ-ն, ինչպես նաև ավելի փոքր ձեռնարկություններ։

2010 թվականի դեկտեմբերի 28-ին «ՍինԹԶ» արդյունաբերական հրապարակում բացվել է «ՏՄԿ-ԻՆՈՔՍ» և «Ռոսնանո» նոր համատեղ ձեռնարկությունը՝ նանոտեխնոլոգիաների օգտագործմամբ չժանգոտվող խողովակների արտադրության համար[42][43]։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվաքանակը
18571873[44]1904[45]1926[46]1931[47]1939[46]1956[48]
6300482942975000870051 400122 000
1959[49]1962[47]1967[47]1970[50]1973[47]1975[51]1976[52]
141 019152 000161 000169 270175 000182 000182 000
1979[53]1982[54]1985[55]1986[52]1987[56]1989[57]1990[58]
187 401193 000202 000202 000204 000207 780199 000
1991[52]1992[52]1993[52]1994[52]1995[55]1996[55]1997[59]
209 000209 000208 000207 000196 000194 000194 000
1998[55]1999[60]2000[61]2001[55]2002[62]2003[47]2004[63]
192 000192 000190 600188 300186 153186 200184 600
2005[64]2006[65]2007[66]2008[67]2009[68]2010[69]2011[70]
183 300182 500181 600181 000180 139174 689174 700
2012[71]2013[72]2014[73]2015[74]2016[75]2017[76]2018[77]
173 142172 145171 483170 922170 221169 929168 997
2019[78]2020[79]2021[80]2023[81]
167 354166 086164 192162 177

2017 թվականի հունվարի 1-ին քաղաքի տարածքում մշտական բնակչության քանակը կազմել է 171,9 հազար մարդ։

20-րդ դարում բնակչության քանակի կտրուկ աճը կապված է եղել 1930-ական թվականներին նոր գործարանների շինարարության և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ էվակուացիայի հետ, իսկ 21-րդ դարում բնակչության քանակի նվազումը կապված է երկրում սոցիալ-տնտեսական վիճակի հետ։

2015 թվականի հունվարի դրությամբ բնակչության 56,3 տոկոսը համարվում է աշխատունակ, իսկ 26,2 տոկոսը՝ աշխատունակ տարիքից մեծ։ Ծնելիություն՝ 2 425, ծնելիության աստիճանը՝ 14,0 (1000 մարդու հաշվով), մահացությունը՝ 2 618, ընդհանուր մահացության աստիճանը՝ 15,2 (1000 մարդու հաշվով)[82]:

Բնակչության սեռային կազմը հետևյալն է՝ տղամարդիկ՝ 44,9 տոկոս, կանայք՝ 55,1 տոկոս, որը համապատասխանում է մարզային մակարդակին[83]։ Բնաչության բնկավելն ըստ շրջանների գրեթե նույնն է. Կրասնոգորսկում՝ 55,7 տոկոս, Սինարսկում՝ 44,3 տոկոս[83]։

Ազգային կազմ

Հիմնական ազգություններ՝ ռուսներ, թաթարներ։

Վարչական բաժանում խմբագրել

Քաղաքը բաժանվում է երկու ներքաղաքական (վարչական) շրջանների՝ Սինարի և Կրասնոգորսկի[84][85], որոնք համապատասխանաբար գտնվում են Իսետի ափերին։

Կամենսկ Ուրալսկին հանդիսանում է համայնքային կազմավորում Կամենսկ Ուրալսկի վարչական կենտրոնը, որը քաղաքից բացի իր մեջ ներառում է նաև 5 գյուղ[84]։

Իշխանության մարմիններ խմբագրել

Քաղաքային իշխանության ներկայացուցչական մարմինը քաղաքային դուման է, որը բաղկացած է 25 պատգամավորներից, որոնք ընտրվում են միամանդատ շրջաններում[86]։ Տեղական ինքնակառավարման ղեկավարն ընտրվում է քաղաքային դումայի պատգամավորների կողմից՝ 5 տարի ժամկետով։ 2016 թվականի մարտի 11-ին քաղաքի ղեկավարի պաշտոնում քաղաքային դումայի պատգամավորների կողմից ընտրվել է Սվերդլովսկի մարզի էներգետիկայի և բնակարանային տնտեսության նախարարի առաջին տեղակալ Շմիկով Ալեքսեյ Վիկտորովիչը[87]՝ այդ պաշտոնում փոխարինելով Միխայիլ Սեմենի Աստախովին, ով այդ պաշտոնը զբաղեցրել էր 2008 թվականից[88]։ Մինչ այդ, այդ պաշտոնը 1996 թվականից զբաղեցրել էր Վիկտոր Վասիլիևիչ Յակիմովը, որն այժմ Կամենսկի թիվ 14 ընտրատարածքից Սվերդլովսկի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր է։ Ընտրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին[89]։

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության կառուցվածք խմբագրել

Քաղաքի տնտեսությունը հիմնված է գունավոր և սև մետալուրգիայի ձեռնարկությունների վրա (արտադրության ընդհանուր ծավալում համապատասխանաբար 69.0% և 17.5% մասնաբաժին[90]): Մասամբ նրանց արտադրանքը հումք է հանդիսանում մեքենաշինության և մետաղների ձեռնարկությունների համար (քաղաքի տնտեսության 3.7%-ը[90])։ Դրանից բացի ներկայացված են էլեկտրաէներգետիկայի (3,5 %), սննդի (3,2 %), շինանյութերի (0,7 %), թեթև արդյունաբերության (0,2%) ոլորտները։

Կամենսկ Ուրալսկին զգալի ներդրում է կատարում Սվերդլովսկի մարզի տնտեսության մեջ, մասնավորապես, ապահովում է գունավոր մետալուրգիայի արտադրանքի տարածաշրջանային ծավալի 12,9%-ը[90]։

Արդյունաբերական ձեռնարկություններ խմբագրել

Քաղաքի արդյունաբերական արտադրության 75,4%-ը բաժին է ընկնում 4 վերամշակող ձեռնարկություններին՝ «ՍինԹԶ» ԲԲԸ-ին, ՌՈՒՍԱԼ-ին, «ԿՈՒՄԶ» ԲԲԸ-ին, «Հոկտեմբերին» ։

  • Գունավոր մետալուրգիայի ձեռնարկություններում («ԿՈՒԶՈՑՄ», «ՈՒԱԶ-ՍՈՒԱԼ» ԲԲԸ՝ «ՍՈՒԱԼ» ԲԲԸ մասնաճյուղ, «ԿՈՒՄԶ» ԲԲԸ) ստեղծվել է փողային, պղնձի, բրոնզի, ալյումինե, լիթիումային և մագնեզիումի համաձուլվածքներից պատրաստված արտադրատեսակների, թեթևաձույլ հորատման խողովակների արտադրություն, արտադրվում են առաջնային ալյումին, կավահող, բյուրեղային սիլիցիում։
  • Սև մետալուրգիայի ձեռնարկությունը՝ «ՍինԹԶ» ԲԲԸ-ն մասնագիտանում է նավթագազային համալիրի խողովակների վրա, որոնք կազմում են նրա ամբողջ արտադրության մինչև 70 տոկոսը։ Դրանից բացի արտադրվել են պողպատե սառը և տաք ձևավորված խողովակներ։
  • Մեքենաշինության և մետաղամշակման ձեռնարկությունները («Հոկտեմբեր» ՓԲԸ, «Ուրալէլեկտրոմաշ» ՓԲԸ, «ԿՈՒԼԶ» ԲԲԸ, «Ուրալտեխմաշ» ՓԲԸ, «Իսետ գործարան» ԲԲԸ) թողարկում են ռադիո-բարձրաչափեր, ռադիոլոկացիոն սարքավորումներ, կենցաղային ռադիոէլեկտրոնիկա, Էլեկտրաշարժիչներ, էլեկտրական միակցիչներ, ջեռուցման համակարգեր, թուջե և գունավոր ձուլման նյութ։
  • Սննդի արդյունաբերությունը ներկայացված է հետևյալ ձեռնարկություններով՝ «Կամենսկ Ուրալսկի հացի կոմբինատ» ԲԲԸ, «Կրասնոգորսկոյե» ՍՊԸ, «Լակոմկա» ՍՊԸ, որտեղ արտադրում են հրուշակեղեն։
  • Շինանյութի ձեռնարկություններում («Սինարսկի շինանյութի գործարան» ՍՊԸ, «Կամենսկ Ուրալսկի շինանյութի գործարան» ՍՊԸ, «Si Mat» ԲԲԸ, «Կամենսկ-Ստալկոնստրակցիա» ԲԲԸ, «Ստրոյմոնտաժկոնստրակցիա» ԲԲԸ) տեղական հումքից պատրաստվում են աղյուսներ, երկաթբետոնե սալիկներ, փայտե և մետաղական կոնստրուկցիաներ։

Մի քանի տասնյակ փոքր ձեռնարկություններ զբաղվում են հարդարման և շինանյութերի արտադրությամբ, կորպուսային կահույքի, մետաղական իրերի, պոլիէթիլենային տոպրակների արտադրությամբ, մատուցում են պլաստիկ և մետաղական կառուցվածքների տեղադրման, լայնաֆորմատ տպագրության ծառայություններ։ Ամենահին տպագրական ձեռնարկություններից մեկը «Կամենսկ Ուրալսկիի տպարանն» է։ 2011 թվականի մարտի 30-ին Կամենսկ Ուրալսկիի տպարանի կազմում հանձնվել են Բոգդանովիչ, Կամիշլովսկայա և Տալիցկայա տպարանները։ 2012 թվականի հունիսին Կամենսկ Ուրալսկիի տպարանի կազմում ներառվել է Ասբեստյան տպարանը[91]։

  • «Ժամանակակից տեխնոլոգիաներ շինարարության մեջ» ՍՊԸ-ն արտադրում է արևային մարտկոցներ։
  • «Ուրալի կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ-ն արտադրում է լվացող և մաքրող միջոցներ, կենցաղային քիմիայի այլ ապրանքներ, լոգանքի փրփուր, լոգանքի գելեր, ինչպես նաև մասնագիտական լվացող միջոցներ, որոնք լայն կիրառություն են գտել ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերում, ակտիվ փրփուր և ավտոմեքենայի խնամքի այլ ռեագենտներ։
  • «Zapad» ընկերությունը զբաղվում է բարձր որակի ակրիլային գրունտի արտադրությամբ և վաճառքով, արտադրում է ջրի դիսպերսիոն ներկ պատերի և առաստաղների համար։
  • «Սերվիսպակ» ընկերությունը պոլիմերային նյութերից փաթեթավորման արտադրության ձեռնարկություն է։
 
 
 
Ուրալի ալյումինի գործարան Իսետ գետի վրայով երկաթուղային կամուրջ Տեսարան դեպի Բայնովի կամուրջը և Կրասնոգորսկի շրջանը

Մշակույթ խմբագրել

Քաղաքի առաջին մշակութային իրադարձություններից է եղել 1899 թվականին առաջին հանրային գրադարանի բացումը[31]։ 1911 թվականի փետրվարին քաղաքում հայտնվել է կինեմատոգրաֆ[31]։ 1924 թվականի մայիսի 5-ին Կամենսկի գործարանում ուսուցիչ Ի. Յ. Ստյաժկինի կողմից առաջին անգամ բացվել է երկրագիտական թանգարան[92]։

Քաղաքի տարածքում գործող մշակույթի հիմնական հաստատությունները ներառում են[93]՝

  • 2 թատրոն (Կամենսկ Ուրալսկի դրամատիկական թատրոն «Դրամա թիվ երեք» և Դերասան և տիկնիկ «Գոնգի» թատրոն) և 7 թատերական ստուդիաներ (մանկական երաժշտա-դրամատիկական թատրոն-ստուդիա «Կեցցե երեխաները![94]» («Պատանեկություն» դպրոցում)[95], «Արտել» կամերային թատրոնը («Պատանեկություն» դպրոցում), «Պիրամիդա» թատրոն-ստուդիան, «Փոքրիկ թատրոն»" մանկական թատերական ստուդիան, «Տոնի արվեստանոց» թատրոն-ստուդիան, «Վտանգավոր լարվածություն» մանկական թատերական ստուդիան և Հովհաննես Աստվածաբանի տաճարին կից թատերական ստուդիան),
  • 2 կինոթատրոն («Կինո FOX» և «Կինո FOX 3D»);
  • 3 մշակույթի պալատ («ԴԿ Ուազա», «Մետալուրգ», «Պատանեկություն»), ինչպես նաև «Սովրեմեննիկ» ժամանցի կենտրոն, սոցիալ-մշակութային կենտրոն և մանկական մշակութային կենտրոն,
  • Ի. Յա. Ստյաժկինի անվան երկրագիտական թանգարան[96],
  • Շևելաև Վլադիմիր Պետրովիչի անվան երկրաբանական թանգարան,
  • Ցուցասրահ,
  • Ձեռնարկությունների պատմության մի քանի թանգարաններ,
  • 3 երաժշտական դպրոցներ, 4 նկարչական դպրոցներ և արվեստի դպրոցներ,
  • 14 խոշոր գրադարաններ (ներառյալ Ա Պուշկինի անվան կենտրոնական գրադարանը[97]), դպրոցական գրադարաններ, քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների գրադարաններ,
  • Մշակույթի և հանգստի այգի (2008-2010 թվականներին վերանորոգման մեջ է եղել).
  • Մի քանի քաղաքային այգիներ, պուրակներ և շատրվաններ։

Նախկինում գործող «Իսետ» (վերակառուցվել է ուսումնական հաստատության) և «Հոբելյանական» (կառուցվել է 1968 թվականին[31]) կինոթատրոնները փակվել են։ «Երիտասարդական» կինոթատրոնը վերասարքավորվել է ժամանցի կենտրոնի։

Քաղաքում աշխատում են երկու 3D կինոթատրոններ։

Այսօր քաղաքում աշխատում են ՌԴ 13 մշակույթի վաստակավոր գործիչներ, ՌԴ 3 վաստակավոր արտիստներ, ՌԴ արվեստի մեկ վաստակավոր գործիչ։ Կամենսկ Ուրալսկիի թատրոնի բեմում դրաման ծառայում է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Ալեքսեևիչ Իվանովի արվեստին[98]։

Քաղաքի անվան հետ կապված են մի շարք փաստերր ու իրադարձություններ. այդպես, Կամենսկ Ուրալսկի անունը կրել է «Սամոտլոր» տիպի նավթատար տանկեր ծովափնյա նավագնացության համար, որն ջուրն է իջեցվել 1977 թվականի հուլիսի 7-ին։ Տանկերի տարողությունն եղել է 7 725 տ։ Նավը օգտահանել են է 2006 թվականին[99][100][101], իսկ Մենդիկարինսկի շրջանում Ղազախստանի Կոստանայի մարզում կա Կամենսկ Ուրալսկի գյուղ (825 բնակիչ[102]), որը առաջացել է սովխոզից և կազմակերպվել էր քաղաքի ձեռնարկությունների շեֆության ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. «О ВНЕСЕНИИ ИЗМЕНЕНИЙ В ЗАКОН СВЕРДЛОВСКОЙ ОБЛАСТИ "О ГРАНИЦАХ МУНИЦИПАЛЬНЫХ ОБРАЗОВАНИЙ, РАСПОЛОЖЕННЫХ НА ТЕРРИТОРИИ СВЕРДЛОВСКОЙ ОБЛАСТИ" И ЗАКОН СВЕРДЛОВСКОЙ ОБЛАСТИ "О ВНЕСЕНИИ ИЗМЕНЕНИЙ В ЗАКОН СВЕРДЛОВСКОЙ ОБЛАСТИ "О ГРАНИЦАХ МУНИЦИПАЛЬНЫХ ОБРАЗОВАНИЙ, РАСПОЛОЖЕННЫХ НА ТЕРРИТОРИИ СВЕРДЛОВСКОЙ ОБЛАСТИ", Закон Свердловской области от 29 июня 2017 года №69-ОЗ». docs.cntd.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  3. «Каменск-Уральский // Елена Хатунцева». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
  4. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (in Russian). Federal State Statistics Service.
  5. Russian Federal State Statistics Service (May 21, 2004). "Численность населения России, субъектов Российской Федерации в составе федеральных округов, районов, городских поселений, сельских населённых пунктов – районных центров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более человек Արխիվացված 2017-10-25 Wayback Machine" [Population of Russia, Its Federal Districts, Federal Subjects, Districts, Urban Localities, Rural Localities—Administrative Centers, and Rural Localities with Population of Over 3,000] (XLS). Всероссийская перепись населения 2002 года [All-Russia Population Census of 2002] (in Russian).
  6. Всесоюзная перепись населения 1989 г. Численность наличного населения союзных и автономных республик, автономных областей и округов, краёв, областей, районов, городских поселений и сёл-райцентров" [All Union Population Census of 1989: Present Population of Union and Autonomous Republics, Autonomous Oblasts and Okrugs, Krais, Oblasts, Districts, Urban Settlements, and Villages Serving as District Administrative Centers]. Всесоюзная перепись населения 1989 года [All-Union Population Census of 1989] (in Russian). Институт демографии Национального исследовательского университета: Высшая школа экономики [Institute of Demography at the National Research University: Higher School of Economics]. 1989 – via Demoscope Weekly.
  7. 7,0 7,1 7,2 «Каменск-Уральский сегодня». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
  8. Зенкова Л.В. Хронология // Официальный портал Каменск-Уральского. Архивировано из первоисточника 23 Դեկտեմբերի 2016.
  9. Каменск-Уральский // Большая советская энциклопедия / Гл. ред. О.Ю. Шмидт. — М.: Советская энциклопедия, 1937. — Т. 31.Камбоджа — Кауфмана.
  10. 10,0 10,1 «Железенка». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. В.И. Ермаков Сколько лет Каменску. — 07.04.2015. Архивировано из первоисточника 23 Դեկտեմբերի 2016.
  12. «Распоряжение Правительства РФ от 29.07.2014 N 1398-р «Об утверждении перечня моногородов»» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  13. Рельеф « Краеведение. Библиотечная система город Ирбит
  14. 14,0 14,1 «ГЕОГРАФИЯ Каменска-Уральского». www.old.kamensk-uralskiy.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  15. В. Гусев За «Плотинкой» начинается Сибирь // Каменский Заводъ. — 2002. — В. № 3. — С. 29—30.
  16. 16,0 16,1 «Погода Каменска-Уральского ([[классификация климатов Кёппена]])». climate-data.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  17. «Климат Каменска-Уральского». meteo-tv.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  18. «Озёра Каменска-Уральского». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Жданов С. А. и др. Каменск-Уральский. — второе, дополненное издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1978. — 160 с.
  20. Комплексная экологическая программа муниципального образования город Каменск-Уральский на 2005—2009 гг.
  21. 21,0 21,1 «Государственные доклады — Документы — Главная — Официальный сайт Министерства природных ресурсов и экологии Свердловской области». mprso.midural.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  22. 22,0 22,1 «Каменск-Уральский - официальный портал города. Экология» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  23. 23,0 23,1 «Экологическое состояние Каменска-Уральского». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  24. 24,0 24,1 «Каменск-Уральский, экология». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2009-ին.
  25. Федеральный закон от 03.06.2011 № 107-ФЗ «Об исчислении времени», статья 5 (3 июня 2011).
  26. Каменск-Уральский — город на Исети. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1967. — 128 с.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Буйносова Н. И. и др. Наследники Икара: Культурно-исторические очерки. — Екатеринбург: ИД «Сократ», 2003. — 416 с. — ISBN 5-88664-144-0
  28. Шевалёв В. П. Каменские Пушки в истории Отечества. — Каменск-Уральский: Каменск-Уральская типография, 2006. — 302 с. — ISBN 5-89325-066-4
  29. «Информация о Свердловской области и Урале: Чиров Лог». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  30. С. И. Гаврилова, Л. В. Зенкова, А. В. Кузнецова, А. Ю. Лесунова. Памятники архитектуры Каменска-Уральского. — Екатеринбург: Банк культурной информации, 2008. — 92 с. — ISBN 978-5-7851-0687-1
  31. 31,0 31,1 31,2 31,3 «Летопись Каменска». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009-ին.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 А. И. Грамолин, Э. А. Коридоров. Синара: судьба и слава. Документальное повествование в исторических узлах. — Екатеринбург: ООО «Средне-Уральское книжное издательство. Новое время», 2004. — С. 232. — 256 с. — ISBN 5-96714-008-7
  33. ГАСО(ф) Ф. Р-160. Оп. 1. Д. 13. Л. 192
  34. «ГАСО, Справочник по административно-территориальному делению». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  35. Голден Н. Ф. Творцы крылатого металла. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1979. — 252 с.
  36. 36,0 36,1 36,2 36,3 Котлов А. Н. Дорога длиною в жизнь. — Каменск-Уральский, 1995. — 240 с.
  37. 37,0 37,1 37,2 Котлов А. Н. Каменск-Уральский металлургический завод: 60. — Каменск-Уральский, 2004. — 300 с. — ISBN 5-7525-1213-1
  38. «ФГУП ПО «Октябрь», о предприятии». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2009-ին.
  39. ipravo.info. «Об укрупнении сельских районов, образовании промышленных районов и изменении подчинённости районов и городов Свердловской области - Российский Правовой Портал» (ռուսերեն). ipravo.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  40. Каменск-Уральский. 1701—2001 / Постников С. П.. — Екатеринбург: Издательство Академкнига, 2001. — 128 с. — ISBN 5-93472-055-4
  41. «Апельсин City, официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2009-ին.
  42. «Моногород осваивает нанотехнологии». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2010-ին.
  43. «REGNUM:Свердловская область и "Роснано" заключат соглашение на 1,7 млрд руб». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010-ին.
  44. «Списки населенных мест Российской империи, составленные и издаваемые Центральным статистическим комитетом Министерства внутренних дел. - СПб. : изд. Центр. стат. ком. Мин. внутр. дел, 1861-1885». Վերցված է 2023-04-12-ին.
  45. Список населенных мест Пермской губернии. — Пермь: Типография губернской земской управы, 1905
  46. 46,0 46,1 «Города с численностью населения 100 тысяч и более человек» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին. Վերցված է 2013-08-17-ին.
  47. 47,0 47,1 47,2 47,3 47,4 Народная энциклопедия «Мой город». Каменск-Уральский
  48. «Народное хозяйство СССР в 1956 г. (Статистический сборник). Государственное статистическое издательство. Москва. 1956» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-07-16-ին. Վերցված է 2013-10-26-ին.
  49. «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  50. «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  51. Российский статистический ежегодник, 1998 год
  52. 52,0 52,1 52,2 52,3 52,4 52,5 «Российский статистический ежегодник. 1994» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-06-24-ին. Վերցված է 2016-05-18-ին.
  53. «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  54. Народное хозяйство СССР 1922-1982 (Юбилейный статистический ежегодник)
  55. 55,0 55,1 55,2 55,3 55,4 «Российский статистический ежегодник. Госкомстат, Москва, 2001» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-11-16-ին. Վերցված է 2015-05-12-ին.
  56. Народное хозяйство СССР за 70 лет : юбилейный статистический ежегодник : [арх. 28 Հունիսի 2016] / Государственный комитет СССР по статистике. — Москва : Финансы и статистика, 1987. — 766 с.
  57. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
  58. Российский статистический ежегодник.2002 : Стат.сб. / Госкомстат России. – М. : Госкомстат России, 2002. – 690 с. – На рус. яз. – ISBN 5-89476-123-9 : 539.00.
  59. «Российский статистический ежегодник. 1997 год» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-11-22-ին. Վերցված է 2016-05-22-ին.
  60. «Российский статистический ежегодник. 1999 год» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-11-29-ին. Վերցված է 2016-06-14-ին.
  61. «Российский статистический ежегодник. 2000 год» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-11-25-ին. Վերցված է 2016-06-13-ին.
  62. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  63. «Российский статистический ежегодник. 2004 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-11-29-ին. Վերցված է 2016-06-09-ին.
  64. «Российский статистический ежегодник, 2005 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-07-30-ին. Վերցված է 2016-05-09-ին.
  65. «Российский статистический ежегодник, 2006 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-07-30-ին. Վերցված է 2016-05-10-ին.
  66. «Российский статистический ежегодник, 2007 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-05-11-ին.
  67. «Российский статистический ежегодник, 2008 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-02-05-ին. Վերցված է 2016-05-12-ին.
  68. «Численность постоянного населения Российской Федерации по городам, поселкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
  69. «Численность и размещение населения Свердловской области». Всероссийская перепись населения 2010 года (ռուսերեն). Управление Федеральной службы государственной статистики по Свердловской области и Курганской области. Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին. Վերցված է 2021-04-16-ին.
  70. «Города с численностью населения 100 тысяч человек и более на 1 января 2011 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-10-23-ին. Վերցված է 2016-05-08-ին.
  71. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  72. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  73. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Վերցված է 2020-10-18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  74. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  75. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  76. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  77. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  78. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
  79. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
  80. «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
  81. «Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2023 года (с учётом итогов Всероссийской переписи населения 2020 г.)» (ռուսերեն). 2023-08-18. Վերցված է 2023-08-23-ին.
  82. «Каменск-Уральский, семейно-демографический паспорт города». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  83. 83,0 83,1 «Всероссийская перепись населения 2010 года. Численность и размещение населения Свердловской области». Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  84. 84,0 84,1 «Устав МО Каменск-Уральский». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  85. «Устав Свердловской области». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  86. «Официальный портал Каменска-уральского // Устав муниципального образования город Каменск-Уральский, п. 2 ст. 21». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  87. «Официальный портал Каменска-уральского // Глава города». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  88. «Официальный портал Каменска-уральского // Глава города». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  89. «Кто есть кто // Якимов Виктор Васильевич». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  90. 90,0 90,1 90,2 «Каменск-Уральский, экономика». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009-ին.
  91. «О реорганизации государственного унитарного предприятия Свердловской области "Каменск-Уральская типография" в форме присоединения к нему государственного унитарного предприятия Свердловской области "Асбестовская типография", Постановление Правительства Свердловской области от 06 июня 2012 года №623-ПП». docs.cntd.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  92. Каменск-Уральский краеведческий музей им. И. Я. Стяжкина. — Екатеринбург: Академкнига, 2002. — 100 с. — ISBN 5-93472-052-X
  93. «Каменск Уральский, учреждения культуры». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2009-ին.
  94. «Театральная Россия».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  95. «Сайт камерного театра «Артель»». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 9-ին.
  96. «Сайт краеведческого музея города Каменска-Уральского им. И.Я. Стяжкина». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010-ին.
  97. «Официальный сайт городской библиотеки им. А. С. Пушкина». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009-ին.
  98. «Почётное звание присвоено указом президента России № 409 от 26 марта 2008 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2009-ին.
  99. «Танкер «Каменск-Уральский»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2009-ին.
  100. «Танкер типа «Самотлор»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009-ին.
  101. «ПМП продаёт очередной танкер на металлолом». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2009-ին.
  102. «Мендыкаринский район. Каменскуральский сельский округ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2009-ին.

Գրականություն խմբագրել

  • «Каменский завод». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Каменск-Уральский — город на Исети. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1967. — 128 с.
  • Жданов С. А. и др. Каменск-Уральский. — Второе, дополненное издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1978. — 160 с.
  • Артёмов Е. Т. и др. Каменск-Уральский. — Второе, дополненное издание. — Германия: Druckerei & Verlag Paus, 1997. — ISBN 5-7691-0691-3
  • Каменск-Уральский. 1701—2001 / Постников С. П.. — Екатеринбург: Издательство Академкнига, 2001. — 128 с. — ISBN 5-93472-055-4
  • Каменск-Уральский краеведческий музей им. И. Я. Стяжкина. — Екатеринбург: Академкнига, 2002. — 100 с. — ISBN 5-93472-052-X
  • Буйносова Н. И. и др. Наследники Икара: Культурно-исторические очерки. — Екатеринбург: ИД «Сократ», 2003. — 416 с. — ISBN 5-88664-144-0
  • Буйносова Н. И. На Сибирской стороне Камени. Три века Каменска-Уральского. — Каменск-Уральский: МАУК «СКЦ», 2011. — 416 с. — 1000 экз. — ISBN 5-91028-018-2
  • С. И. Гаврилова, Л. В. Зенкова, А. В. Кузнецова, А. Ю. Лесунова. Памятники архитектуры Каменска-Уральского. — Екатеринбург: Банк культурной информации, 2008. — 92 с. — ISBN 978-5-7851-0687-1
  • Шевалёв В. П. Музей под открытым небом. — Каменск-Уральский: Калан, 1997. — 224 с. — ISBN 5-88507-015-6
  • Шевалёв В. П. Каменские Пушки в истории Отечества. — Каменск-Уральский: Каменск-Уральская типография, 2006. — 302 с. — ISBN 5-89325-066-4

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 202