Խաղտտնիկներ
Խաղտտնիկներ (լատին․՝ Motacilla), ճնճղուկազգիների կարգի խաղտտնիկների ընտանիքի թռչունների սեռ։ Փոքր չափի, երկար պոչով թռչուններ են։ Խաղտտնիկների քաշը 20 - 25 գ է։ Գունավորումը՝ սպիտակ, դեղին, մոխրագույն և սև երանգներով։ Հայտնի է 11 տեսակ։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, մասամբ՝ Հյուսիսային Ամերիկայում։ Երեք տեսակ՝ սպիտակ, դեղին և լեռնային առկա է Հայաստանում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5d/%D0%9F%D1%82%D0%B5%D0%BD%D0%B5%D1%86_%D0%B1%D0%B5%D0%BB%D0%BE%D0%B9_%D1%82%D1%80%D1%8F%D1%81%D0%BE%D0%B3%D1%83%D0%B7%D0%BA%D0%B8.jpg/220px-%D0%9F%D1%82%D0%B5%D0%BD%D0%B5%D1%86_%D0%B1%D0%B5%D0%BB%D0%BE%D0%B9_%D1%82%D1%80%D1%8F%D1%81%D0%BE%D0%B3%D1%83%D0%B7%D0%BA%D0%B8.jpg)
Բնադրում են գետնին, շենքերի տանիքներին ու ճեղքերում, դնում են 4 - 6 ձու։ Սնվում են միջատներով, դրանց հարսնյակներով, թրթուրներով, մանր խեցգետնակերպերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 7)։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղտտնիկներ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղտտնիկներ» հոդվածին։ |