Կամելիազարդ տիկինը (ֆիլմ, 1995)

«Կամելիազարդ տիկինը» (լեհ.՝ Dama kameliowa, Լեհաստան, 1995), գեղարվեստական ​​հեռուստաֆիլմ (ռեժիսոր՝ Եժի Անտչակ), Ալեքսանդր Դյումա – որդու նույնանուն վեպի էկրանավրում։

Picto infobox cinema.png
Կամելիազարդ տիկինը
լեհ.՝ Dama Kameliowa
Կամելիազարդ տիկինը, Ալեքսանդր Դյումա-որդի.jpg
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Ժանրզգեստավորված դրամա, ադապտացիա և մելոդրամա
Թվական1995
Լեզուլեհերեն
ՌեժիսորԵժի Անտչակ[1]
Սցենարի հեղինակՅադվիգա Բարանսկայա
ԴերակատարներՅան Ֆրիչ և Աննա Դիմնա
ՕպերատորՏոմաշ Դոբրովոլսկի
ԵրաժշտությունԵվգենիուշ Ռուդնիկ
ՄոնտաժԵվա Ռոմանովսկայա-Ռոզևիչ
Նկարահանման վայրԿրակով
ԿինոընկերությունTelewizja Polska
Տևողություն90 րոպե

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 19-րդ դարի կեսերին։ Գլխավոր հերոսուհին՝ փարիզյան շքեղ կուրտիզանուհի Մարգարիտ Գոթյեն, հայտնի է նրանով, որ միշտ հանրության մեջ է հայտնվում միայն ճերմակ ծաղիկների՝ կամելիաների (Camellia) փնջով` առանց գույնի և հոտի։ Թոքախտից Մարգարիտը մահանում է։ Նրա մահից հետո բոլոր իրերը առգրավվում են պարտքերի դիմաց և աճուրդի հանվում։ Գրող Ալեքսանդր Դյումա – որդին պատահաբար հայտնվում է աճուրդում և անսպասելի ներքին դրդումով մեծ գումարով ձեռք է բերում Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկո» գիրքը, որի վրա դրված է ոմն Արման Դյուվալի ստորագրությունը[2]։ Մի քանի օր անց հայտնվում է Արման Դյուվալը՝ բարետես արտաքինով երիտասարդ, որը հենց նոր է վերադարձել ճանապարհորդությունից։ Նա աղերսում է իրեն վաճառել գիրքը և ստիպված է լինում հեղինակին պատմել Մարգարիտ Գոթյեի՝ կամելիազարդ տիկնոջ պատմությունը։ Անսովոր հյուրը գրողին պատմում է հանգուցյալ Մարգարիտի հանդեպ իր ողբերգական սիրո մասին[3]։ Գրողը որոշում է, որ այդ պատմությունը կդառնա իր նոր դրամատիկական վեպի ստեղծման հիմքը։

Սյուժեի մանրամասն նկարագրությունը տե՛ս «Կամելիազարդ տիկինը» հոդվածը։

ԴերերումԽմբագրել

 
«Կամելիազարդ տիկինը», դրվագ ֆիլմից
  • Աննա Ռադվան — Մարգարիտ Գոթjե
  • Յան Ֆրիչ— Արման Դյուվալ
  • Աննա Դիմնա — Պրյուդանս (Մարգարիտի ընկերուհին)
  • Ստանիսլավա Ցելինսկայա — Ժյուլի Դյուպրե
  • Եժի Կամաս — Ժորժ Դյուվալ (Արմանի հայրը)
  • Յան Էնգլերտ — Ալեքսանդր Դյումա - որդի
  • Արտուր Դզյուրման— Գաստոն (Արմանի ընկերը)
  • Եժի Գրալեկ — իշխան (Մարգարիտի խնամակալը)
  • Բեատա Սցիբակուվնա — Օլիմպիա (Արմանի սիրուհին)
  • Ագնեշկա Կրուկուվնա — Նանինա (Մարգարիտի սպասուհին)
  • Հենրիկ Մախալիցա— բժիշկ
  • Զոֆյա Մերլե — ծաղկավաճառուհի
  • Կազիմեժ Օժեխովսկի — քահանա

Ստեղծագործական խումբԽմբագրել

  • Ռեժիսոր – Եժի Անտչակ
  • Սցենարիստ – Յադվիգա Բարանսկայա, Ալեքսանդր Դյումա -որդի
  • Օպերատորներ – Տոմաշ Դոբրովոլսկի, Ադամ Սիկորա
  • Կոմպոզիտոր – Եվգենիուշ Ռուդնիկ, դասական երաժշտություն
  • Նկարիչներ – Անդժեյ Պրժեդվորսկի, Բարբարա Պտակ
  • Մոնտաժ – Եվա Ռոմանովսկայա–Ռոզևիչ

Ֆիլմի երաժշտությունԽմբագրել

ՓաստերԽմբագրել

  • Տեղեկատվական տարբեր աղբյուրներում ֆիլմի թողարկման ամսաթիվը նշվում է և 1994, և 1995 թվականը։
  • Ֆիլմը ցուցադրվել է ռուսական հեռուստատեսությամբ, պրոֆեսիոնալ թարգմանվել է ռուսերեն և հնչյունավորվել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://web.archive.org/web/20160318210938/http://stopklatka.pl/film/dama-kameliowa-1994
  2. «Մանոն Լեսկո — Գրապահարան»։ grapaharan.org։ Վերցված է 2020-08-24 
  3. «Ալեքսանդր Դյումա-որդի, «Կամելիազարդ տիկինը»»։ grqamol.am։ Վերցված է 2020-08-24 
  4. «Ինչպես ծնվեց Բեթհովենի «Լուսնի սոնատը»»։ scannews.am։ Վերցված է 2020-08-24 

Արտաքին հղումներԽմբագրել